Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Իսկ ձիերը քանի՞... ձիաուժ ունեն

Մենք գիտենք, որ...

Օրինակ՝ 100 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենային համարժեք աշխատանք կարող է կատարել 100 ձին: Սա անգամ չափման միավորի անվանումից է երևում:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ ձիաուժը հզորության հաշվարկման աբստրակտ միավոր է: Առաջին հերթին պարզ է թեկուզ միայն այն, որ ձիերն ինքնին տարբեր են լինում, իսկ ինչպես գիտենք, յուրաքանչյուր չափման միավոր պետք է ունենա նաև իր էտալոնը, այսինքն՝ այս դեպքում՝ էտալոնային ձին, որը, իհարկե, չկա: Բացի այդ, օրինակ, նույն լծի տակ գտնվող 4 ձիու հզորությունը այնքան է, ինչքան ունեն 3 ազատ ձիերը, իսկ լծված 8 ձիերինը հավասար է 4 ազատ ձիու ուժի և այսպես շարունակ. ինչքան շատ կենդանի է օգտագործվում, այնքան նկատվում է օգտակար գործողության գործակցի անկում:

Ձիաուժը հզորության արտահամակարգային հնացած միավոր է։ Այն մտցվել է 18–րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն) ։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ Ձիաուժի ամենատարածված չափը, որը հիմնականում օգտագործվում է

էլեկտրատեխնիկայում, հավասար է 745.699872 վատտի։ Մի շարք երկրներում 1 ձիաուժը հավասար է 735,499 վատտի, ԱՄՆ – ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում՝ 745,7 վատտի։

Ձիաուժ միավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Ուատտը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար, մոտավորապես 1789 թվականին։ Մասնավորապես պատմում են, որ Ուատտի առաջին մեքենաներից մեկը գնել է ինչ–որ գարեջրագործ, որպեսզի նրանով փոխարինի ջրի պոմպը աշխատեցնող ձիուն: Ըստ տարածված լեգենդի, գարեջրագործը որոշում է խաբեություն անել ու ընտրելով ամենադիմացկուն և ուժեղ ձիուն՝ ստիպում է նրան աշխատել ուժերի գերլարումով: Ուատտի մեքենան անգամ այս դեպքում գերազանցել է ձիուն: Այսպիսով, մեկ ձիաուժի էտալոն դարձավ հենց Ուատտի ստեղծած այդ շոգեշարժիչը, չնայած համարվում է, որ ձիու երկարատև ժամանակահատվածում զարգացրած հզորությունը մեկ ու կես անգամ պակաս կլիներ

Ուատտի շոգեմեքենայի հզորությունից: Բրիտանիայի գիտական ասոցիացիաների երկրորդ գիտական կոնգրեսի ժամանակ 1882 թվականին ընդունվեց նոր հզորության միավոր՝ վատտը՝ ի պատիվ Ջեյմս Ուատտի՝ առաջին շոգեմեքենայի ստեղծողի: Մինչև դա որպես հզորության միավոր օգտագործվում էր Ուատտի կողմից ներդրվածը՝ ձիաուժը: Տարբեր են ոչ միայն ավտոմեքենաների շարժիչների հզորության չափման միավորները, այլև դրանք չափելու մեթոդները: Եվրոպայում ընդունված ստանդարտ մեթոդը կիլովատտն է: Եթե հզորությունը ներկայացված է ձիաուժերով, ապա սրա վերածումը կիլովատտների տարբեր երկրներում տարբեր արդյունքներ կտա: ԱՄՆ–ում և Ճապոնիայում շարժիչի հզորության հաշվարկման երկու այլ միավոր է օգտագործվում:

Նշենք, որ նախկինում եվրոպական երկրներում ընդունված էր տրանսպորտային միջոցի գույքահարկ հավաքել ըստ շարժիչի հզորության՝ հաշվարկած ձիաուժերով: Իհարկե, այդ ամենը հետագայում փոխվել է, օրինակ, 1940–ականներին Մեծ Բրիտանիայում սկսեցին գույքահարկ հավաքել՝ կախված մեքենայի չափերից, Ֆրանսիայում ձիաուժի փոխարեն սկսեցին օգտագործել կիլովատտը և այլն: Չգիտեմ, թե էլ քանի երկրում է, որ տրանսպորտային միջոցի գույքահարկ դեռևս գանձվում է ըստ ձիաուժերի, բայց այն հաստատ կա Ռուսաստանում և Հայաստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը