Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Ջրի չարաշահումը կարո՞ղ է հանգեցնել մահվան

Մենք գիտենք, որ...

Օրական ցանկալի է խմել 2 լիտր մաքուր ջուր. այս կանոնը կոչվում է 8 բաժակի օրենք:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ իրականում ոչ մի կոնկրետ ցուցում գոյություն չունի օրգանիզմի պահանջ հանդիսացող ջրի քանակի առումով:

Ներկայումս էլ շատ կարելի է հանդիպել այն տեսակետին, որ պետք է 2 լիտր ջուր խմել՝ հատկապես տարբեր տրամաչափի դիետոլոգների, սննդի մասնագետների, ֆիթնես մարզիչների, անգամ որոշ բժիշկների և այլ մասնագետների կողմից: Այդ քանակը պահպանելու «թեզին» նվիրված նույնիսկ բջջային հատուկ հավելվածներ կան: Իսկ ամեն ինչ շատ պարզ է բացատրվում՝ մարդու մարմինը 70 տոկոսով կազմված է ջրից, իսկ ուղեղում այդ տոկոսը անգամ 80 է, բացի այդ, հնդկական յոգայում հենց այդ քանակի ջուր է օգտագործվում և այլն: Սակայն այս ամենը գիտական ոչ մի հիմք չունի: Մոլորությունը, որ օրգանիզմն այս քանակի ջուր պետք է ստանա (չհաշված այլ սննդի և հյութերի հետ ստացած ջուրը) առաջացել է դեռևս 1945 թվականին: Այն ժամանակ Food and Nutrition Board ամերիկյան պետական կազմակերպությունը (սննդամթերքի և խմիչքների բյուրո) իր հետազոտությունների արդյունքում առաջարկել է 8 բաժակի կանոնը: Ընդ որում, այդ կազմակերպության բժիշկները և դիետոլոգները ընդամենը պարզ մաթեմատիկական հաշվարկ էին կատարել. մարդու կողմից օգտագործված սննդամթերքի՝ օրգանիզմի կողմից մարսման և յուրացման յուրաքանչյուր կիլոկալորիայի համար պահանջվում է մոտավորապես 1 գրամ ջուր. հաշվարկելով, որ մարդը միջինը օրական ծախսում է 2 000 կիլոկալորիա էներգիա, հետևություն է արվել, որ մարդուն օրական պետք է 2 000 գրամ, կամ նույնն է՝ 2 լիտր ջուր: Ու դրանից հետո սկսվեց... Տարբեր երկրներում, տարբեր գիտաժողովներին, տարբեր գիտնականների կողմից նույն մեթոդական ցուցումը՝ խմեք ամենաքիչը 2 լիտր ջուր, առանց հիմնավորման և առանց անգամ իմանալու, թե որտեղից է գալիս այդ 8 բաժակ ջուրը: Ի դեպ, հնդիկ յոգաների մասին. եթե դուք էլ Հնդկաստանում ապրեք, հաստատ երկու լիտր ջրից ավելի կխմեք՝ կապված շոգի հետ: Իհարկե, նույնը չի կարող անել, ասենք, Սիբիրում ապրողը: Իրականում մեր օրգանիզմը այնպես է կառուցված, որ եթե ինչ–որ բանի պահանջ կա, օրգանիզմը զգուշացնում է այդ մասին: Մարդու օրվա ջրի պահանջը շատ բարդ է հաշվարկել և, իհարկե, դա չի կարող կոնկրետ թիվ լինել: Առկա են բազմաթիվ գործոններ՝ եղանակային պայմանները, մարդու կատարած աշխատանքը, մարդու սեռը, տարիքը, քաշը, օգտագործած սնունդը և այլն: Ներկայումս հայտնի է միայն, որ կապ չունի, թե մարդը ինչ տեսքով է հեղուկ օգտագործում՝ մաքուր ջրի, սննդի, խմիչքների, թե միրգ–բանջարեղենի տեսքով: Միևնույն է, օրգանիզմը յուրացնում է իրեն անհրաժեշտ քանակը: Ընդ որում, ոչ մի գիտական հետազոտության տվյալ չկա, որ ջուր խմելն ավելի օգտավետ է, քան թե ջրի պահանջը ենթադրենք մրգեր ուտելով լրացնելը: Ի դեպ, օրգանիզմին արհեստականորեն, ստիպելով՝ շատ ջուր «տալը» անգամ վտանգավոր է, քանի որ դա բերում է օրգանիզմում կալիումի քանակի անկման, և, որպես հետևանքներ, առաջանում են գլխացավեր, գլխապտույտներ, անգամ փսխումներ և այլն: Ի դեպ, ասել թե օրական երկու լիտր ջուրը շատ է, նույնպես սխալ է: 2004 թվականին National Academy of Sciences’s Institute of Medicine կազմակերպությունը նոր առաջարկություն է արել: Ըստ նրանց, տղամարդկանց օրական պետք է 3–3.7, իսկ կանանց 2–2.7 լիտր ջուր՝ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը ապահովելու համար: Իհարկե, նրանք չեն առաջարկում այդքան ջուր խմել, սա ուղղակի նորից մաթեմատիկական հաշվարկ է, իրականում մեր օրգանիզմին անհրաժեշտ ջրի գերակշիռ մասը մենք ստանում ենք սննդով:

Ի վերջո, ջուր պետք է խմել այն ժամանակ, երբ ծարավի զգացում կա: Օրգանիզմն է ամենակարևոր բջջային հավելվածը կամ ամենաթանկ դիետոլոգ–սննդաբանը, որը թելադրում է, թե ինչ է պետք (այստեղ բացառություն են կազմում որոշակի պաթոլոգիկ վիճակները, երբ բժշկի կողմից առաջարկվում է շատ քանակի հեղուկ օգտագործել): Ի դեպ, շատ ջուր խմելու մահացու քանակ գոյություն չունի, բայց եղել են մի քանի մահացու դեպքեր: Օրինակ, մի դեպքում 6 լիտր ջուր խմած անձը մահացել է , հետագայում պարզվել է, որ նա սինթետիկ թմրանյութ է օգտագործել, որն էլ բերել է ծարավի հագեցածության զգացողության կորստի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը