Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
Legal

«Բգո, էս ի՞նչ ես անում, ո՞ւմ ես խփում». Քանաքեռցի Բգոն «ռազբորկայի» ժամանակ կրակել է երկու հոգու վրա

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Բագրատ Թումանյանի՝ «Քանաքեռցի Բգոյի» գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ժամը 18-ի սահմաններում Քանաքեռի 14 փողոցի սկզբնամասում՝ Զ. Սարկավագի փողոցի 129 և 131 շենքերի միջև՝ ճանապարհի բանուկ հատվածում, վիճաբանություն, «ռազբորկա» է տեղի ունեցել՝ Արման Վարտանյանի, Բագրատ Թումանյանի, գործով չպարզված անձի և Արմեն Էմբոյանի, Ռուդոլֆ Սեդրակյանի, Ռազմիկ Թովմասյանի միջև, որի ժամանակ, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բագրատ Թումանյանը՝ «Քանաքեռցի Բգոն», ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ կրակել է երկու հոգու՝ Արմեն Էմբոյանի և Ռուդոլֆ Սեդրակյանի որովայնի առաջնային պատին:

Տուժողները հրազենային վնասվածքներով անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, բժշկական միջամտության շնորհիվ նրանց կյանքը փրկվել է:

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձի սպանության փորձի համար՝ սպանության ամենածանր հոդվածի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև ապօրինի զենք կրելու համար՝ 235 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում Թումանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Կալանավայրում նա գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ: 2016 թվականի ապրիլի 6-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Բագրատ Թումանյանը կատարել է ինքնավնասում՝ մարմնի տարբեր մասերում կտրվածքներ է կատարել ու հրաժարվել է բուժօգնությունից:

Բագրատ Թումանյանը ճանաչվել է մեղսունակ:

Այս գործով տուժողները, ում նկատմամբ, ըստ մեղադրանքի, սպանության փորձ է կատարել ամբաստանյալը, դեպքից ու վիրահատությունից կարճ ժամանակ անց հեռացել են Հայաստանից: Ներկայումս տուժողների տեղը դատարանում թափուր է:

Դատարան համառորեն չեն ներկայանում նաև գործով դատակոչված մեկ տասնյակից ավելի վկաները, նրանց վերաբերյալ դատարանը կայացրել է բերման ենթարկելու որոշումներ:

Այս դատական նիստին բերման էին ենթարկվել չորս վկաներ, որոնցից երկուսը՝ մի կին ու մի տղամարդ, դատարանից աննկատ հեռացել էին, այնպես որ դատարանը հարցաքննեց երկու վկայի, որոնցից մեկը հենց կռվի մասնակից Ռազմիկ Թովմասյանն էր:

Երիտասարդն ասաց, թե չի հիշում՝ ինչ պատճառով, դեպքից մոտ տասն օր առաջ վիճաբանություն էր եղել իր հորաքրոջ որդի Արմեն Էմբոյանի և Արման Վարտանյանի միջև:

Դեպքի օրը՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ինքը, Արմենն ու վերջինիս ընկեր Հայկը մեքենայով անցնում էին Քանաքեռի 14 փողոցով: Մեքենան կանգնեցրել են, որ Արմենը գնա ծխախոտ գնելու:

Երբ Արմենը ծխախոտը գնել ու դուրս է եկել խանութից, պատահաբար տեսել է, որ փողոցում կանգնած են Արման Վարտանյանը, Բագրատ Թումանյանը ու ևս մի տղա: Մոտեցել, սկսել է խոսել նրանց հետ:

Երբ Արմենը խոսում էր Բագրատի հետ, վկա Ռազմիկը մեքենայի միջից լսել է, որ նրանց խոսակցության «տոնը բարձրացավ», Հայկի հետ իջել է մեքենայից ու մոտեցել է: Հրմշտոց է սկսվել:

Ռազմիկը ոչ թե հրմշտոցից, այլ սայթաքելու պատճառով ընկել է, դեմքը «խփվել է ասֆալտին» ու վնասվել է: Ընկել է նաև Արմենը: Ընկած տեղից Ռազմիկը հանկարծ կրակոցներ է լսել, բայց չի տեսել, թե ով է կրակում, ներկաներից ոչ մեկի ձեռքին զենք չի տեսել: Գետնից բարձրացել է, տեսել է, որ Արմենի ճակատին արյուն կար՝ երևի ընկնելուց էր վնասվել: Հայկի հետ Արմենին տարել է մեքենայի մեջ: Սկսել են օգնություն ցուցաբերել, որովհետև Արմենն ուշագնաց էր: Ջուր են տվել:Ու միայն մեքենայի մեջ է Ռազմիկը նկատել, որ Արմենը որովայնի շրջանում հրազենային մեկ վնասվածք ունի:

Այն ժամանակ, երբ մեքենայում օգնություն էին ցուցաբերում Արմենին, Ռազմիկը տեսել է, որ մեքենային է մոտենում նաև Ռուդոլֆ Սեդրակյանը՝ նույնպես որովայնի շրջանում հրազենային վնասվածքով:

«Չհարցրի, թե ով է կրակել, ես շոկային վիճակում էի և մտածում էի միայն վիրավորներին հիվանդանոց հասցնելու մասին, ուրիշ բան ինձ չէր հետաքրքրում… Էնտեղ արդեն 20-30 մարդ կար հավաքված, ուզենայի էլ՝ չէի կարող տեսնել, թե ում ձեռքին էր զենքը կամ ով կրակեց… Երբ ես ընկած էի՝ 2-3 կրակոց եմ լսել»,- ասաց վկա Թովմասյանը:

Այնուհետև վկան հայտարարեց, թե նախաքննության ժամանակ հնարավոր է՝ այլ բան ասած լինի, որովհետև իրեն հիվանդանոցից տարել են ոստիկանություն ու ենթարկել են ճնշումների. «Բոլորի հեռախոսների մեջ Բագրատի նկարն էր, ստիպում էին՝ ցուցմունք տամ, թե Բագրատն է կրակել… Քրեականի աշխատողներն էին ասում՝ չգիտեմ, թե ինչ պատճառով… Երբ քննիչի մոտ ինձ քննում էին, քրեականի աշխատողները մտնում-դուրս էին գալիս, կարդում էին գրածս ու շարունակում էին ինձ ճնշել, ես ճնշման տակ եմ իմ ձեռքով գրել նախաքննական ցուցմունքներս…»:

Մեղադրող Ա. Առաքելյանը վկային պարզաբանեց, որ նրա հայտարարության մեջ հաղորդում է պարունակվում հանցագործության մասին, վկան պետք է հիշի, որ սուտ մատնության համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Վկան շարունակեց պնդել, որ «քրեականի աշխատողները ճնշել են իրեն, բայց ինքը չի կարող որևէ կոնկրետ ճնշողի անուն տալ, որովհետև ճնշողները քաղաքացիական հագուստով էին…

Ըստ վկայի՝ քննիչի մոտ հետագա հարցաքննությունների ժամանակ էլ շարունակել է ճնշված մնալ ու Բագրատի անունը տալ, որովհետև քննիչն իրեն զգուշացրել է, թե ցուցմունքը փոխելու դեպքում կդատվի:

Վկան ասաց. «Նենց վիճակա, մարդու վրա չեմ ուզում շառ անեմ»:

Մեղադրողը հարցրեց. «Երեք անգամ ցուցմունք եք տվել, դա չեք հասկացել, հիմա՞ հասկացաք»:

Վկան սկսեց ներկայացնել, որ հարցաքննությունների ժամանակ իր վիճակը վատ էր, իրեն ասում էին, թե հորաքրոջ տղան մահամերձ է, ինքը մտածում էր վայրկյան առաջ ցուցմունքը տա ու գնա հիվանդանոց…

Վկան նշեց, թե քննիչի ներկայությամբ էլ են «քրեականի աշխատողները» իրեն ճնշել, մտել-դուրս են եկել, քննիչ էլ այդ ամենը տեսնելով՝ ձայն չի հանել… «Քրեականի աշխատողները» իրեն նաև քաշքշել ու հայհոյանքներ են տվել, ինքը դրանից էլ է ճնշվել, քանի որ իր կարծիքով՝ հայհոյանքների իմաստը իրեն վախեցնելն էր, որպեսզի նրանց ուզած ցուցմունքը տա… «Եթե ստիպեին՝ ցուցմունք տամ, որ ես եմ կրակել, կգրեի՝ նենց վիճակ էր…»: Բայց Ռազմիկին այդ բանը չէին ստիպել, ու նա, իր բախտից, կրակոցներն իր վրա չէր վերցրել…

Մեղադրողը վկային հիշեցրեց, որ նա հարցաքննվել է նաև ՀՔԾ-ում և տվել է նույն ցուցմունքը՝ որ կրակոցներն արձակել է Բագրատ Թումանյանը: Վկան ընդունեց, որ ՀՔԾ-ում «քրեականից» մարդ չկար, բայց այնտեղ էլ նույն միտքն է հնչել՝ իրեն զգուշացրել են, որ ցուցմունքը փոխելու դեպքում կդատվի…

Մեղադրող Ա. Առաքելյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալ Բագրատ Թումանյանի շահերի պաշտպան, փաստաբան Վ. Զուռնաչյանն առարկեց միջնորդության դեմ, կարծիք հայտնեց, թե վկա Թովմասյանի նախաքննական ցուցմունքները դատարանը պետք է ճանաչի անթույլատրելի ապացույց, որովհետև վկան ասում է, թե դրանք տվել է ճնշումների ազդեցության տակ:

Դատարանը էական հակասություններ արձանագրելով վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև, որոշեց հրապարակել վկա Ռազմիկ Թովմասյանի նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքներում վկան ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր դեպքը, նույնիսկ ուրիշի ուղղակի խոսք էր մեջբերել: Մեղադրողի հարցին՝ «քրեականի աշխատողները ներկա՞ էին դեպքին, գիտեի՞ն այդ մանրամասները, որ ստիպեին գրել դրանք, վկան պատասխանեց, թե «քրեականի աշխատողները» կռվի պահին դեպքի վայրում չէին, բայց նրանք այդպիսի կռիվներ շատ են տեսել, գիտեն, թե ինչ է կատարվում…

Վկան, ըստ երևույթին, չէր ցանկանա, որ դահլիճում գտնվող երիտասարդների ներկայությամբ հրապարակվեին իր նախաքննական մանրամասն ցուցմունքները, քանի որ կան միջավայրեր, որտեղ մանրամասն ցուցմունքներ տալը հարգի չէ…

Նախաքննական առաջին ցուցմունքը վկան տվել էր դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, ապա հարցաքննվել էր տևական ժամանակ անց, հետո էլ առերես հարցաքննվել էր Արման Վարտանյանի հետ: Բոլոր երեք հարցաքննությունների ժամանակ նա համարյա նույն բաներն էր ասել՝ նշելով, որ զենքը տեսել է Բագրատի ձեռքին ու տեսել է՝ Բագրատը ինչպես է կրակոցներ արձակել:

Վկայի նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, թե որն է եղել այս ամբողջ խառնաշփոթի սկզբնական պատճառը:

Արման Վարտանյանի կինը աշխատել է խանութում, խանութը ուշ փակվելու, կնոջը աշխատավայրում երկար պահելու համար նա վիճել է խանութի սեփականատիրոջ հետ: Այդ խոսակցությանը միջամտել է Արմեն Էմբոյանը: Նա նույնիսկ «հավաքել է» Արման Վարտանյանի «դոշերը»՝ բռնել է նրա հագուստից՝ ըստ երևույթին՝ իր ասածները ավելի «մատչելի» դարձնելու համար:

Բայց Արման Վարտանյանը շատ սրտնեղել է իր «դոշերը հավաքելու»՝ Արմեն Էմբոյանի համարձակությունից:

Ահա այս «դոշեր հավաքելու» համարձակության հարցն էլ դրված է եղել քանաքեռյան «ռազբորկայի» հիմքում: Իսկ «Քանաքեռցի Բգոն» պարզաբանմանը մասնակցել է Արման Վարտանյանի կողմից, այսինքն՝ կոնկրետ Բագրատը տվյալ պարզաբանման հետ ընդհանուր բան չուներ, նա որպես «պարզաբանող» էր ներկա գտնվել…

Հավելենք, որ Բագրատի կնոջ խոսքերով՝ իրենք 3 անչափահաս երեխաներ ունեն՝ 10-ից մինչև 5 տարեկան, ու կրտսեր երեխան կալանավայրում գտնվող հոր կարոտից հիվանդանում է…

Ըստ վկա Ռազմիկ Թովմասյանի նախաքննական ցուցմունքների՝ դեպքի պահին կողմերի հանդիպումը պատահականություն չէր, գիտեին, որ հանդիպելու են:

Մեքենայից իջել ու սպասող կողմին են մոտեցել Արմեն Էմբոյանը, Ռազմիկն ու Հայկը: Նրանց կողմից մոտեցել է նաև Ռուդոլֆը:

Քննարկել են Արմենի կողմից Արմանի «դոշերը հավաքելու» «իրավաչափության» հարցը:

Արման Վարտանյանի ու Բագրատ Թումանյանի հետ մի երրորդ անձ էլ կար պարզաբանման պահին, ում Ռազմիկը չէր ճանաչել կամ անունը չէր տվել՝ անկախ «ճնշումներից»: Ահա այդ «երրորդ անձը» Արմեն Էմբոյանին հարցրել է. «Դու Արմանին ճանաչել ե՞ս, որ նրա դոշերը հավաքել ես»:

Արմեն Էմբոյանը Բագրատ Թումանյանին առաջարկել է «ուրիշներից» առանձնանալ մի պահ ու առանձին խոսել: Նրանք փոքր-ինչ հեռացել են, ու կարծես թե ամեն բան խաղաղ ավարտ էր ունենում: Բայց նորից ակտիվացել է «երրորդ անձը», ով նոր «խառնակիչ» հարց է տվել Արմենին, թե նա «ուրիշ» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ:

Ահա այս հարցից հետո կողմերի միջև, ըստ Ռազմիկ Թովմասյանի, սկսվել է խառը կռիվ:

Ռազմիկը նկարագրել է, որ Արմանը, Բագրատը ու «երրորդ անձը» իրեն ու Արմենին գետնին են տապալել, իրեն, մասնավորապես հարվածել են ոտքերով ու ձեռքերով, և ինքը այդ հարվածների հետևանքով վնասվածքներ է ստացել աչքի ու քթի շրջանում: Այս դրվագի վերաբերյալ վկան դատարանում ասում էր, թե ընկնելիս դեմքով խփվել է ասֆալտին…

Այնուհետև վկա Ռազմիկը նշել է. «Բգոյի աջ ձեռքին կար սև ատրճանակ… Կրակոց եղավ… Արմենը բռնեց որովայնը… Ռուդիկը գոռաց. «Բգո՛, էս ի՞նչ ես անում, ո՞ւմ ես խփում»… Բգոն ատրճանակը ուղղեց Ռուդիկի վրա ու կրակեց… Աղոտ եմ հիշում, մեկը քարով ուզում էր խփել Բգոյին… 3-4 կրակոց է եղել… Մեր ընկեր Գևորգի մայրը, մեզ ճանաչելով, նետվեց օգնության… Մաքսիմում՝ 5-10 րոպե է տևել կռիվը… Ահագին մարդ էր հավաքվել… «Երրորդ անձի» դեմի ատամները դեղին բուլատից էին…»:

Մեղադրողը հարցրեց, թե նման մանրամասներ կամ Ռուդոլֆի խոսքերը՝ ուղղված Բգոյին, «քրեականի աշխատողները», ովքեր դեպքի վայրում չէին եղել, ինչպե՞ս պարտադրեցին ու ճնշումներով ստիպեցին իրեն գրել հենց դեպքի հաջորդ օրը…

Վկան պատասխանեց, թե այդ հարցին հստակ պատասխանել չի կարող: Բայց նա նշեց, թե պատրաստ է, եթե անհրաժեշտ լինի, հաղորդում ներկայացնել «քրեականի անհայտ աշխատողների» կողմից իրեն ճնշելու, սուտ ցուցմունք տալուն պարտադրելու վերաբերյալ, միայն թե չի կարող կոնկրետ աշխատողների մատնացույց անել, որովհետև չի ճանաչի իրեն ճնշողներին…

Արման Վարտանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկան շարունակել է պնդել, որ կրակոցներն արձակել ու դեպքի վայրում զենքով է եղել հենց Բագրատ Թումանյանը: Վկան միայն փոխել է իր ցուցմունքի այն մասը, որտեղ ասել էր, թե իրեն վայր գցելուց հետո ոտքերով հարվածներ են հասցրել Բագրատը, Արմանը, «երրորդ անձը»: Առերես հարցաքննության ժամանակ վկան ասել է, թե հնարավոր է՝ սխալված լինի, քանի որ չի կարող պնդել, թե Արմանը իրեն ոտքերով խփել է…

Ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցադրմանը վկա Թովմասյանը պատասխանեց, թե Բագրատի հետ էլ եթե իրեն առերեսեին, ինքը, հնարավոր է, «ճիշտը» ասեր՝ նախաքննական սուտ ցուցմունքները չպնդեր: Բայց վկա Թովմասյանին ու Բագրատ Թումանյանին նախաքննական մարմինը առերես չէր հարցաքննել:

Այն հարցին, թե նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվելով, նույնիսկ ՀՔԾ-ում ցուցմունք տալով՝ իրականությունը չի հայտնել, որևէ մեկին դիմում կամ բողոք չի գրել ու նախաքննական ցուցմունքները ճնշումների ազդեցության տակ տալու վերաբերյալ ինչո՞ւ է առաջին անգա հայտնում դատարանում, վկա Ռազմիկ Թովմասյանը պատասխանեց. «Դատարանը ոստիկանությունից մի քիչ տարբերվում ա… Ավելի ցիվիլ ա ստեղ…»:

1in.am