Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Մենք ծամում ենք տարեկան 100 հազար տոննա մաստակ. իսկ որտե՞ղ է առաջին անգամ այն արտադրվել

Մենք գիտենք, որ...

Մաստակի «ծննդյան օրը» համարվում է 1848 թվականը, երբ ԱՄՆ–ում «եփեցին» առաջին ծամոնը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ մաստակը բավական հին պատմություն ունի: Ճիշտն ասած, դժվար է որոշել, թե կոնկրետ երբ է հնագույն մարդու մտքով անցել ծամել ծառի խեժը, բայց հաստատապես դա եղել է դեռևս քարե դարում: Ներկայումս ծամոնի ամենահին գտածոն գտնվել է 2007 թվականին Ֆինլանդիայում. դա կեչու խեժի քարացած կտոր է, որի վրա արտահայտիչ երևում են մարդկային ատամների արտատպվածքներ: Այս «ծամոնը» մոտավորապես 5000 տարեկան է: Հետագայում ատամների հիվանդությունները կանխարգելելու նպատակով կպչուն նյութեր ծամելու սովորությունը առաջացել է տարբեր ժողովուրդների մոտ աշխարհի տարբեր ծայրերում: Հին հույները, օրինակ, ծամում էին մեղրամոմ, Հնդկաստանում և Հարավ–արևմտյան Ասիայում ծամում էին բետել՝ բետելի տերևների, արմավենու սերմերի և կրաքարի խառնուրդ, մայա ցեղի հնդկացիները կտրվածքներ էին անում պտղատու ծառերի կեղևներում և ծամում այդ խեժը, հյուսիսում ապրող հնդկացիները գերադասում էին եղևնու կամ կեչու խեժը, նույնը օգտագործում էին նաև Սիբիրի ժողովուրդները: Հարավային Ամերիկայի հնդկացիները «չիկլե » էին օգտագործում՝ այն ստանալով կաուչուկի ծառից: Ի դեպ համարվում է, որ Ամերիկան գաղութացնող եվրոպացիները մաստակ ծամելու սովորույթը վերցրել են հնդկացիներից, և արդյունքում մի քանի դար անց ԱՄՆ–ը դարձավ մաստակի նոր հայրենիք: 19–րդ դարի սկզբում փշատերև ծառերի խեժը արդեն իսկ վաճառվում էր խանութներում՝ ԱՄՆ–ի արևմտյան ափերին:

1848 թվականի սեպտեմբերի 23–ին Մեն նահանգի բնակիչներ Կերտիս եղբայրները ծառի խեժին ավելացնելով մի քիչ պարաֆին, համային հավելանյութ (արոմատիզատոր) և շաքար՝ ստացան մի զանգված, որը նման էր ժամանակակից մաստակին: Եղբայրներն այդ զանգվածը փոքր չափաբաժիններով փաթեթավորելով թղթի մեջ՝ սկսեցին վաճառել: Սակայն այս մաստակի որակը լավը չէր, երբեմն դրա մեջ փշատերև ծառի ասեղներ էին լինում մնացած, իսկ տաք եղանակին այն արագ հալվում էր, և արդյունքում այդ գործը այդպես էլ բիզնես չդարձավ:

20 տարի անց՝ 1869 թվականին, ատամնաբույժ Ուիլ յամ Ստենլին ստացավ մաստակի պատրաստման արտոնագիր: Նա հայտարարում էր, որ մաստակ ծամելը լավ մարզման ձև է ծնոտների և լնդերի համար: Ճակատագրի բերումով նա այդպես էլ չսկսեց ծամոնի արտադրություն, բայց պարզվեց, որ լավ գործարար է նրա հայրենակից Թոմաս Ադամսը: Վերջինս միտք էլ չուներ մաստակ ստանալու: Նա ավելի շուտ մտել էր մի բիզնես–արկածախնդրության մեջ: Գնելով Մեքսիկայից փախած մի գեներալից կաուչուկի խոշոր խմբաքանակ՝ նա նպատակ ուներ դա ռետինի վերածել և վաճառել: Պատահականորեն կաուչուկը «եփելիս» նա ոչ թե ռետին, այլ «ծամոն» ստացավ և սկսեց վաճառել այն:

1882 թվականին մաստակով հետաքրքրվեց մի այլ գործարար՝ Ուիլ յամ Ռիգլի–կրտսերը: Նա ապրում էր օճառ և սննդի սոդա վաճառելով: Նա հասկացավ, որ ապրանքը կարելի է ավելի հաջող վաճառել, եթե գնորդին ինչ–որ փոքրիկ նվեր ես տալիս անվճար: Այդպիսի նվեր կարող էր լինել հենց մաստակը: Ռիգլին արտոնագիր ստացավ և սկսեց ծամոն արտադրել: Այդպես ստեղծվեց Wrigley հանրահայտ ընկերությունը, որը 1893 թվականին գնորդներին ներկայացրեց իր նոր բրենդը՝ Juicy Fruit–ը և Spearmint–ը: 1928 թվականին քիմիկ Ուոլտեր Դիմերին հաջողվեց ստանալ այնպիսի մաստակ, որով հնարավոր է փուչիկներ փչել: Ի դեպ, մաստակային ամենամեծ փուչիկի տրամագիծը եղել է 58.5 սանտիմետր, ռեկորդակիրը ամերիկուհի Սյուզեն Մոնտգոմերին է: Հաշվարկված է, որ 2017 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է 21 միլիարդ դոլար արժեքով մաստակ, մարդիկ տարեկան ծամում են ավելի քան 100 հազար տոննա ծամոն:

Պարզվում է՝ մաստակի ամենամեծ գովազդը կատարել է, ինչքան էլ դա զարմանալի է, Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մաստակը մտնում էր ամերիկյան զինվորների օրապահիկի մեջ: Արդյունքում այդ զինվորները ոտքի տակ տալով Եվրոպան, Ասիան և Աֆրիկան՝ ստացան այն, որ արդեն մաստակ ծամում էին ամենուրեք: ԽՍՀՄ–ում մաստակն այնպիսի կոմերցիոն ապրանք էր, ինչպես, ասենք, ջինսը. այն կարելի էր գտնել միայն սպեկուլ յանտների մոտ: Ի դեպ, 1970– ականներին՝ մոսկովյան օլիմպիադայից առաջ ԽՍՀՄ–ում սկսեցին ծամոն արտադրել, և, իհարկե, առաջին արտադրությունը սկսվեց Հայաստանում: Մեծահասակները կհիշեն հայկական արտադրության անանուխի , ելակի կամ նարնջի համերով լավաշ ծամոնները, որոնք, ի դեպ, ամենևին էլ վատը չէին, եթե չասեք, որ շատ էլ լավն էին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը