Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Կանխատեսելի, «անշառ», ոչ հեղափոխական, անհասկանալի. ի՞նչ ուղերձ ունեն նախընտրական ցուցակները

Նախօրեին արդեն հայտնի դարձան խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակները: Մասնակից ուժերից մի քանիսի ցուցակներում ընդգրկված թեկնածուների անունները դեռևս անհայտ են հանրությանը, ինչպես և, ըստ էության, այդ ցուցակները ներկայացրած կուսակցությունները: Մասնակից հիմնական ուժերից շատերի դեպքում էլ որևէ զարմանալի ու արտառոց բան չկար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն, օրինակ, բավական կանխատեսելի ու ներդաշնակ էր: Կանխատեսելի էին նաև «Մենք» դաշինքի, ԼՀԿ–ի ու ՀՅԴ–ի ցուցակները: Առավել արտառոց էին «Իմ քայլը» դաշինքի ու «Հանրապետականի» նախընտրական ցուցակները:

Դավիթ Շահնազարյանը և քարոզարշավի ղարաբաղյան թեման

ՀՀԿ ցուցակի՝ թերևս աչքի զարնող առաջին փաստը Դավիթ Շահնազարյանի ներկաությունն էր երրորդ համարով: Դավիթ Շահնազարյանը 2008 թ. ընդդիմադիր շարժման առաջին դեմքերից էր, բայց վերջին տարիներին ակնհայտորեն դիրքավորվում էր որպես պրոիշխանական: Նրա ներկայությունն, անշուշտ, որոշակի խոցելիությունից բացի ՀՀԿ–ին տալիս է նաև դիվիդենտներ: Խոսքը մասնավորապես ղարաբաղյան օրակարգի մասին է: Եթե ՀՀԿ–ն քարոզարշավի ընթացքում մտադիր է ղարաբաղյան օրակարգը դարձնել առաջնային ու դրա վրա կառուցել իշխանության դեմ քարոզարշավը, ապա Դավիթ Շահնազարյանի ներկայությունը լուրջ առավելություն է տալիս նախկին իշխանությանը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան օրակարգով իշխանությունները բավական ոտաբոբիկ վիճակում են գտնվում:

Ի՞նչ են անում Գեղամյանն ու Բաբուխյանը «նոր» ՀՀԿ–ում

ՀՀԿ ցուցակում թերևս մտայնության տեղիք է տալիս Արտաշես Գեղամյանի և Հայկ Բաբուխանյանի ներկայությունը բարձր հորիզոնականներում: Եթե կուսակցությունը հայտարարում է վերափոխման մասին, անհասկանալի է, թե ինչու են այս երկու գործիչներին առաջադրում բարձր հորիզոնականներով, որն է այս ամենի մեսիջը կամ դրդապատճառը: Մանավանդ, երբ նրանց ցուցակում զիջում են, օրինակ, Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ՀՀԿ–ի հայտարարած վերափոխման պրոցեսում վստահաբար անհամեմատ կենսունակ ու ներդաշնակ կլինեին:

ՀՀԿ–ից կան նաև հեռացողներ

Ակնհայտ է, նաև, որ ՀՀԿ ցուցակում չկան, այսպես ասած, վերջին սերնդի երիտհանրապետականները, կուսակցությունում ու խմբակցությունում վերջերս հայտնված գործիչների մի խումբ, որն ակնհայտորեն տարբերվում էր իր մոտեցումներով և իշխանության ներսում էր հայտնվել համակարգը ներսից փոխելու տրամաբանությամբ: Արդյո՞ք այդ տրամաբանությունն այս անգամ վերջնականորեն բախվել է , դիցուք, Գեղամյանի, Բաբուխանյանի ներկայությանը, թե՞ պարզապես ՀՀԿ–ում հասունացած կոնֆլիկտային վիճակն է նրանց դուրս դրել կուսակցությունից, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ այս խումբը ևս ապագայում ձեռքերը ծալած չի նստելու, որևէ ձևաչափով, թեկուզև ոչ պաշտոնական՝ մասնակցելու է քաղաքական պրոցեսներին: Միով բանիվ՝ ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն այլևս առաջվանը չէ, կուսակցությունից հեռացել են որոշակի հատվածներ, փոխվել են որոշակի առաջնահերթություններ: Մյուս կողմից էլ պարզ է, որ հայտարարված տոտալ վերափոխման, գաղափարական կուսակցության տրանսֆորմացիայի պրոցեսները չեն կարող կյանքի կոչվել նման ցուցակով:

Սպասելիքներ և իրականություն. «Իմ քայլը» դաշինք

Մոտավորապես նույն տպավորությունը կարելի է ստանալ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կարդալուց: Սակայն ընդհանուր տպավորություններն ու ուղերձները իշխանության ցուցակից առավել շատ են ու բազմաշերտ, ի տարբերություն ՀՀԿ–ի, որոնք շարժվելու են պլան մինիմումով: Իշխանության ցուցակի դեպքում գործ ունենք ավելի բարդ, շերտավորված ուղերձների հետ, բարդ է նաև կոնտեքստը, որի ֆոնին կազմվել է ցուցակը: Ավելի պարզ ասած՝ իշխանության ցուցակի հանդեպ ուշադրությունը, սպասելիքներն ավելի մեծ են, որովհետև սա ոչ թե պարզապես մի կուսակցության, իշխող կուսակցության ցուցակ է, այլ հեղափոխության ցուցակ: Առնվազն այդպիսին է այն հայտարարվել ու այդպիսին պետք է լիներ: Բայց ամեն ինչի մասին հերթով:

1– Նիկոլ Փաշինյան

2 – Նիկոլ Փաշինյան,

3– Նիկոլ Փաշինյան...

 

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի ցուցակն է: Այդ հանգամանքն ունի օբյեկտիվ բացատրություն, ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն էր, հասարակության լայն հատվածներն էլ հեղափոխությունն ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ: Մնացյալն ընկալվում են որպես Փաշինյանի թիմ, նրա արքունիք, ոչ ավել, ոչ պակաս: Ասել է թե, ցուցակում ընդգրկվածները իրենց ընտրվելու համար պարտական են լինելու Փաշինյանին: Այս տենդենցը նկատելի էր նաև նախկինում՝ ՀՀԿ դեպքում, երբ շատ պատգամավորներ պարտական էին իրենց կարիերայով Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ, այսպես ասած, օդիոզ դեմքերին: Բայց այդքանով հանդերձ ՀՀԿ–ում կային մարդիկ, ովքեր ունեին որոշակի սուբյեկտություն , այսինքն՝ կարող էին ընտրվել նաև իրենք իրենցով ու որևէ մեկին պարտական չլինեին ընտրության համար: Ինչքան էլ որ հասկանալի լինի հեղափոխությամբ ու Նիկոլ Փաշինյանի անձի ազդեցությամբ իշխանության ցուցակի բովանդակությունը, չենք կարող չարձանագրել, որ փաստացի գործ ունենք մի ցուցակի, իսկ ապագայում նաև մի իշխող մեծամասնության հետ, որը որևէ կերպ չի կարողանալու դրսևորել իր սուբյեկտությունը, իր, այսպես ասած, գործադիրից անկախ, օրենսդիր լինելու ինքնաբավությունը:

Հեղափոխությունն ավարտվո՞ւմ է. ստերիլ և անշառ ցուցակ

Ամեն դեպքում, ինչքան էլ, որ իշխանության ցուցակում կարևորը Նիկոլ Փաշինյանի անձն է, ու մնացյալ հորիզոնականները, անկախ այն ներկայացնող անուններից, երկրորդական են, նաև այն իմաստով, որ էականորեն չեն ազդելու ընտրության արդյունքի վրա, կա, այսպես ասած, հեղափոխության ներդաշնակության խնդիր: Ի՞նչ ուղերձ է պարունակում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, արդյո՞ք այն համապատասխանում է համաժողովրդական հռչակված հեղափոխության էությանը, թե՞ պարզապես իշխանության և նրան մոտ կանգնածների ցուցակ է: Ակնհայտ է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը ներկայանում է դաշինքի ֆորմատով՝ ցուցակում ներառելով նաև անկուսակցականների, քաղաքացիական և փորձագիտական ոլորտի ներկայացուցիչների, գործ ունենք մեծամասամբ համակիրների, մտերիմների, հեղափոխության աջակիցների ցուցակի հետ: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխական իշխանության ցուցակն ինքնին ներդաշնակ չէ հեղափոխության այլ բաղադրիչների՝ ազգային համաձայնության ու համերաշխության, համաժողովրդականության հետ: Այլ կերպ ասած՝ ցուցակն ամբողջովին չի արտահայտում հեղափոխության ընդգրկուն բովանդակությունը: Ակնհայտ է, որ իշխանությունները փորձել են մեղմել հնարավոր ռիսկերը, հարթել հնարավոր սուր անկյունները և արդյունքում ներկայացրել են ստերիլ, «անշառ», չափից շատ ապահովագրված ցուցակ:

Ֆորմալ առումով՝ դաշինք, իրականում՝ «սվոյների» ցուցակ

Մտահոգություն է առաջացնում նաև ձևական դաշինքի հանգամանքը: ՔՊ–ն, դաշինք կազմելով «Առաքելություն» կուսակցության հետ, վերջինիս ցուցակում տվել է մի քանի տեղ միայն: Ֆորմալ առումով խնդիրը պարզ է՝ փորձ է արվել ներկայանալ դաշինքի, ոչ թե կուսակցության ֆորմատով՝ այդպիսով ներկայացնելով ավելի լայն, հեղափոխական սպեկտր: Բայց ինչպես արդեն նշեցինք, ցուցակը զուրկ է հեղափոխության համաժողովրդական ընդգրկունության բաղադրիչից: Ասել է թե՝ դաշինքն այս դեպքում պարզապես ֆորմալ բնույթ է կրում:

Ներկուսակցական դեմոկրատիան չկայացավ

Մյուս կարևոր մտահոգությունը վերաբերում է ցուցակի կազմման սկզբունքներին, կազմման ընթացքում թափանցիկ ու հստակ մեխանիզմների բացակայությանը: Ցուցակի հրապարակումից հետո ի հայտ եկած որոշակի դրսևորումները ցույց են տալիս, որ ցուցակի կազմման որևէ հստակ մեխանիզմ, հայտարարված կանոններ չեն եղել, այսինքն՝ առաջնային դեր են խաղացել իրավիճակային, քաոտիկ որոշումները: Այս ամիսների ընթացքում իշխող կուսակցությունը չկարողացավ ներդնել ներկուսակցական դեմոկրատիայի ու թափանցիկության այնպիսի մեխանիզմ, որը ցուցակի կազմման բեռը կդներ ոչ թե կենտրոնական վարչության վրա, այլ կապահովեր ներկուսակցական ընտրություններ, ինքնառաջադրումներ, բանավեճերի միջոցով արձանագրվող արդյունքներ: Ամբողջ բեռը դնելով վարչության ու Նիկոլ Փաշինյանի վրա՝ կուսակցությունն իր համար կենսական այս փուլում փաստացի փակեց արդիականացման միջանցքը: Այս պրոցեսը ցավալիորեն ներդաշնակվեց հեղափոխության ամբողջ ռեսուրսը չինտեգրելու, միաժամանակ՝ փոխարենը պարզապես կուսակցական անդամատոմսերի, շտաբների թիվը մեխանիկորեն ավելացնելու հետ: Փաստացի կուսակցությունը համալրվեց քանակական իմաստով, բայց չկարողացավ համալրման ու ինտեգրման մեխանիզմներ ստեղծել որակական իմաստով:

Ունենալու ենք լեգիտիմ, բայց թույլ խորհրդարան

Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ թե՛ քաղաքական իրավիճակի նախնական գնահատականները, թե՛ նախընտրական ցուցակների բովանդակությունը երիցս վերահաստատում են այն հանգամանքը, որ մենք ունենալու ենք բավական թույլ խորհրդարան: Ընտրություններն, իհարկե, լինելու են ազատ և թափանցիկ, խորհրդարանն էլ՝ ըստ այդմ՝ լեգիտիմ, բայց այս բաղադրիչները չեն կարողանալու ապահովել խորհրդարանի նոր, ենթադրվող որակյալ փոփոխությունը: Առաջին հայացքից է միայն լեգիտիմ և թույլ բաղադրիչների առկայությունը հակասականության տպավորություն թողնում: Իրականում, սակայն, հակասություն չկա: Նախ՝ ինքնին հեղափոխությունը փաստացի զրոյացրել է քաղաքական դաշտը ու տվել նոր դաշտի ձևավորման մեկնարկ, իսկ չձևավորված կամ նոր ձևավորվող դաշտով ընտրությունների գնալ նշանակում է ունենալ թույլ խորհրդարան: Երկրորդ՝ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները սովորաբար կրում են խորհրդանշական բնույթ՝ նախ նպատակ ունենալով ամրապնդել նոր իշխանության ազդեցությունը, հետո էլ առաջնահերթ դարձնելով ընտրության ձևի՝ ազատության և թափանցիկության գործոնները: Եվ վերջապես՝ այս ամիսներին թե իշխանությունները, թե մյուս ուժերը՝ զբաղված լինելով ներքաղաքական ընթացիկ խնդիրներով, հեղափոխության հաղթանակն ամրագրելով կամ հակահեղափոխության դեմ պայքարելով, դավադրություններ փնտրելով, ըստ էության, բաց թողեցին տրված շանսը և չգնացին խորքային փոփոխությունների: Կարելի է ասել՝ տխուր ավանդույթը շարունակվում է՝ Հայաստանի ամեն հաջորդ գումարման խորհրդարան նախորդից ավելի պակաս ազդեցիկ է եղել: Այս անգամ ևս այս ավանդույթը չի խախտվի, ավելին՝ ազդեցիկության գործոնն ակնհայտորեն կնվազի սպասվածից շատ: Քաղաքակիրթ, լեգիտիմ, իրապես ընտրված խորհրդարան մենք կունենանք, սակայն իշխանության համակարգում առանձին, ինքնաբավ ու սուբյեկտ հանդիսացող, գործադիրին հակակշռող խորհրդարան մենք չենք ունենա: Հուսանք՝ այս արատավոր ավանդույթը կխախտվի գոնե հաջորդ անգամ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան