Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Socity

Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը

Իրականում էներգետիկ ոլորտն այն եզակիներից է, որտեղ տեղի ունեցող երևույթները հասկանալու համար աչքաչափը բավարար չէ: Այստեղ հարկավոր է հստակ գիտելիքի տիրապետել՝ հասկանալու համար, թե որտեղ է իրականում թաքնված շան գլուխը, կամ, այլ կերպ ասած, ինչպես են «փաթեթավորվում» կոռուպցիոն ռիսկերը, հետո այն հրամցվում որպես ձեռքբերում:

Չգիտես ինչու, ոլորտի քաղաքական պատասխանատուները մշտապես լռում են այն մասին, թե մեր ունեցած էներգետիկ համակարգերը, մասնավորապես ՋԷԿ–երն այսօր ինչ վիճակում են, ինչպես են աշխատում և ինչ է իրականում արվում դրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Իրականում, ՋԵԿ–երն առանց այն էլ թերբեռնված են աշխատում, էներգահամակարգում սպառման պահանջարկ չունենալու պատճառով, քանի որ նրանց արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է ստացվում: Իսկ թե ինչու է այդպես, նման պայմաններում ո՞ւմ և ինչո՞ւ կարող է ձեռնտու լինել նոր ՋԷԿ–ի կառուցումը, այս պահին այնքան էլ հասկանալի չէ:

Եթե նման նախագծերը կյանքի են կոչվում ընդամենը մոտ ապագայում գերհզոր արտադրություններ հիմնելուց հետո նրանց պահանջարկը բավարարելու համար, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ մի կողմից՝ թերբեռնված էներգետիկ հզորությունների շահագործումը, մյուս կողմից՝ նախատեսվող արևային էլեկտրակայանների գործարկումը լրիվ կարող են բավարարել ներքին աճող պահանջմունքներն ապագայում բավարարելու համար:

Էներգետիկ Էդուարդ Արզումանյանը, անդրադառնալով «Ռենկո» ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի նոր ջերմային բլոկի կառուցմանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մասնագետները դեռևս այս փետրվարին թե՛ «Արմփաուէր» ընկերությանը, որը «Ռենկոյի» դուստր ձեռնարկությունն է, թե՛ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը առարկություններ են ներկայացրել, սակայն հասկանալի պատճառներով հաշվի չեն առնվել:

Մասնագետների կարծիքով, նախագիծը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այլ նաև հովանավորվում է նախկին իշխանությունների կողմից:

«Ցավոք, մեր նոր իշխանությունը կա՛մ չի նկատում այս ամենը, կա՛մ միայն մի բան է ուզում՝ հանկարծ ներդրողը չնեղանա և մեր ներդրումային միջավայրը հանկարծ բացասական ազդակ չարձակի միջազգային հարթակում»,– ենթադրում է Արզումանյանը:

Ի դեպ, այդ բլոկի մասին չկա հիշատակում նաև մեր նոր իշխանության՝ այս մայիսին ներկայացրած կառավարության ծրագրում: Բացի այդ, կան նաև այլ հանգամանքներ, որոնք պետք է որ ընդունելի չլինեին նոր իշխանությունների համար, բայց ինչո՞ւ այն ստորագրվեց, այն էլ հիմա, ինչո՞ւ այսքան հրատապ կերպով, երբ 240մվտ հզորության շոգե–գազային համակցված ցիկլով ջերմային բլոկի անհրաժեշտությունը Հայաստանում էներգետիկ բավարարվածության տեսակետից այսօր չկա:

Նման պահանջարկ չկա նաև այն պարզ պատճառով, որ Հրազդան ՋԷԿ–ի կողմից արտադրվող հզորություններն անգամ այսօր չեն օգտագործվում էներգահամակարգում՝ սպառման պահանջարկ չունենալու պատճառով: Այս ՋԷԿ–ի կառուցումը մասնագետներն աննպատակահարմար են համարում այլ տեսանկյունից նույնպես: Խնդիրն այն է, որ նոր կառուցվող բլոկի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, կազմելու է 5,7 ցենտ կամ 28 դրամ: Եվ եթե մյուս կողմից ուսումնասիրություններ են իրականացվում վերանայելու էներգահամակարգերի կողմից էլեկտրաէներգիա արտադրող կայանների արտադրանքի սակագները, ապա բնական է, որ առաջիկայում կարող է նվազել նաև Հրազդանի ՋԷԿ–ի կողմից արտադրվող հոսանքի սակագինը, ինչը համակարգը կդարձնի ավելի մրցունակ, և համակարգը հնարավորություն կունենա աշխատել իր ողջ ծավալով:

Մյուս կողմից, ուզած, թե չուզած, Երևանում կառուցվելիք նոր ՋԷԿ–ը դառնալու է Հրազդան ՋԷԿ–ի մրցակիցը, այն պարագայում, երբ Հրազդանի ՋԷԿ–ն իրականում թերբեռնված է աշխատում: Իսկ եթե որպես առավելություն նշվում է, որ նոր աշխատատեղեր են բացելու, ապա դրանք նման մրցակցության պայմաններում Երևանում կառուցվելիք ՋԷԿ–ում կբացվեն, իսկ Հրազդանի ՋԷԿ–ում կփակվեն: Այսինքն, այս տեսանկյունից նույնպես շահելիք չկա:

«Եթե, այնուամենայնիվ, տարբեր պատճառաբանություններով կամ հանգամանքներով պայմանավորված՝ ստիպված պետք է գնալ «Ռենկոյի» կամքով և համաձայնություն տալ, ապա հարկավոր է ստիպել նրան, որ այդ նոր բլոկը կառուցվի, ասենք, Վանաձորում, որտեղ արդեն կան պատրաստի ենթակառուցվածքներ՝ էլեկտրական ենթակայաններ, տեխնիկական ջրի աղբյուրներ և այլն: Բացի դրանից, Հայաստանի հյուսիսային մասում բացակայում են էներգիայի աղբյուրները, էլէներգիան մատակարարվում է հիմնականում Հրազդանից կամ ատոմակայանից, որը փոխադրման համակարգում բերում է զգալի կորուստների: Նոր բլոկը կառուցելով Վանաձորում, մենք կազատվենք նաև այդ կորուստներից: Եվ եթե հանկարծ 10–15 տարի հետո դեպի հյուսիս էներգիա արտահանելու հնարավորություն բացվի, ապա «Ռենկոյի» բլոկը Վանաձորում ավելի արդյունավետ կլինի»,– նշում է Է. Արզումանյանը:

Ի դեպ, Երևանում կառուցվելիք նոր ՋԷԿ–ի հովացման համակարգն աշխատելու է Երևան մատակարարվող խմելու ջրով՝ օգտագործելով տարեկան մոտ 4 մլն խմ խմելու ջուր: Բացի այդ, ՋԷԿ–ի գործարկման դեպքում Երևանում կավելանան մոտ 150 աստիճան կամ ավելի ջերմաստիճան ունեցող մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի հսկայական քանակներ, որոնք անտանելի պայմաններ կստեղծեն ՋԷԿ–ի շրջակա տարածքներում ապրողների համար:

Սրանք առաջնային ու տեսանելի խնդիրների միայն մի մասն են, որոնք, սակայն, հաշվի չեն առել նոր իշխանությունները: Իսկ թե իրականում ո՞ւմ էր այդքան պետք, որպեսզի նոր իշխանությունները նախորդ իշխանությունների սկսած գործն ավարտին հասցնեն, կանդրադառնանք առաջիկայում: