Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Բացասական երևույթները կրկին դրսևորվելու են, բայց ոչ ամբողջ ծավալով

Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակվելուց հետո օրակարգը մեկն է: Այդ օրակարգը բուն նախընտրական շրջանն է: Ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի՝ ԱԺ–ի արձակվելուց հետո մինչև արտահերթ ընտրություններ այլ օրակարգ չի կարող լինել:

«Ուժերը պետք է կազմակերպվեն իրենց գաղափարների շուրջ: Հուսանք, որ գաղափարական պայքար կլինի, բայց ավելի շատ անձերի շուրջ է լինելու. ցավոք, մեր ընտրական մշակույթում հիմնականում պայքարը լինում է անձերի միջև»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է գործող Ընտրական օրենսգրքով սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, և հաշվի առնելով դրա շուրջ առկա մտահոգությունները, Էմիլ Օրդուխանյանն ընդգծեց.

«Մենք միշտ Ընտրական օրենսգրքին նայել ենք քաղաքական ուժերի պրիզմայով, բայց պետք է հասկանանք, որ քվեարկության մասնակցողը ժողովուրդն է: Ընտրական օրենսգիրքը, այո, որոշ դեպքերում կարող է առավելություններ բովանդակել, ենթադրենք, իշխանական ուժերի համար, և հիմնականում այդպես է լինում, բայց նաև պետք է հասկանանք՝ արդյո՞ք հասարակությունը կարող է այսպիսի ԸՕ–ով իրապես իրացնել իր ընտրելու իրավունքը. խորհրդարանական համակարգում այսպիսի ԸՕ–ն հակասում է ընտրության տրամաբանությանը: Մենք ներառել ենք ռեյտինգային ընտրակարգը, որը չփոփոխվեց: Որակյալ ընտրություններ կազմակերպելու համար Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընդգրկված էր նաև ժամանակավոր կառավարության ծրագրում»:

Հաշվի առնելով այն փաստը, որ ԸՕ–ն չփոխվեց, քաղաքագետը նշեց, որ ըստ այդմ՝ առաջընթաց չի կարող լինել:

«Այսինքն՝ եթե գործող Ընտրական օրենսգրքով ենք գնում ընտրությունների, իհարկե, ոչ ամբողջ ծավալով, բայց նախկին բացասական երևույթները կրկին ինչ–որ ձևով դրսևորվելու են: Մենք չենք տեսնելու ընտրություններ գաղափարական դաշտում, այլ տեսնելու ենք անձերի պայքար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգի հիմքում հենց անձերի կարևորությունն է:

Անդրադառնալով այն շեշտադրմանը, որ քվեարկության մասնակցողն, ամեն դեպքում, ժողովուրդն է և խոսելով ընտրազանգվածի հնարավոր վարքի մասին՝ քաղաքագետը նշեց. «Միանշանակ է, որ հեղափոխության տրամաբանության համատեքստում էլեկտորատը հիմնականում կողմնորոշված է լինելու դեպի հեղափոխական ուժեր: Սա օբյեկտիվ է: Դա նաև անհրաժեշտ է այս փուլում. պետք է հասկանալ, թե, վերջիվերջո, այն քաղաքական ուժերը, որոնք ներգրավվեցին և իրականացրեցին այդ հեղափոխությունը, ԱԺ–ում ստանալով լեգիտիմություն, որքանո՞վ են կարողանալու իրացնել հեղափոխության իդեալները: Այսինքն՝ հիմա այդ պատասխանատվությունը պետք է փոխանցել այդ ուժերին և տեսնել, թե նրանք որքանո՞վ կկարողանան կրել այդ պատասխանատվությունը»:

Իսկ որակապես նոր ԱԺ ունենալու տեսլականի, ինչպես նաև այդ համատեքստում նոր ուժերի հնարավորությունների վերաբերյալ Է. Օրդուխանյանը հետևյալ դիրքորոշումն ունի. «Քանի որ ֆորսմաժորային քաղաքական իրավիճակ է, ապա լուծումն էլ է ինքնաբերաբար ֆորսամաժորային լինում. այսինքն՝ արտահերթ ընտրություն, ժամանակի սղություն, ծրագրային դրույթների հարց... Ես այդ պատճառով նշեցի, որ մենք գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Դրա համար էլ ենթադրվում է պայքար՝ հեղափոխության «հմայքի» ներքո: Իսկ թե որքանո՞վ Ազգային ժողովը որակյալ կառույց կլինի, դա կախված է նաև այն ուժերից, որոնք կներկայացնեն խորհրդարանը, ինչը ևս կարևոր է:

Մենք տեսնում ենք, որ նաև նոր ուժեր են ձևավորվում: Այդ ուժերի մեջ կա նաև առողջ զանգված, և եթե նրանք հանրության քվեով անցնեն խորհրդարան, մենք կարող ենք ունենալ ոչ մեծ որակական փոփոխություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցական համակարգը Հայաստանում կայացած չէ: Սա բավականին լուրջ խնդիր է և սրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ընտրություններին նախընթաց միշտ կուսակցափոխություններ են լինում՝ հիմնականում դեպի հաղթող քաղաքական ուժեր: Այս երևույթը, այսպես ասած, մի փոքր հալեցնում է ընտրությունների համար այնպիսի կարևոր բաղադրիչների արժեքը, ինչպիսին են, օրինակ, ծրագրային, գաղափարական բաղադրիչները»:

Քաղաքագետը կուսակցական համակարգի կայացում առաջիկայում ևս չի սպասում: «Բայց հույս ունեմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերը պետք է ձգտեն կայանալ որպես կուսակցություններ, որ իրենց ուժը չլինի մեկ անձի, մի քանիսի, կամ խմբի կուսակցություն, այլ լինի գաղափարական: Սա կբերի նրան, որ հետագայում բևեռների բաժանվածությամբ խորհրդարան կունենանք: Միայն այս պարագայում հնարավոր կլինի ունենալ կայուն քաղաքական համակարգ, ինչպես զարգացած երկրներում: Առանց կայացած կուսակցությունների կայուն և կայացած քաղաքական համակարգ ունենալն անհնար է»,–եզրափակեց մեր զրուցակիցը: