Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Ո՞վ պոկեց Սֆինքսի քիթը. մի՞թե Նապոլեոնը

Մենք գիտենք, որ...

Սֆինքսի արձանի քիթը պոկել է Նապոլեոնը: Ավելի ճիշտ՝ 1798 թվականին Նապոլեոնի՝ թուրքերի դեմ մղած ճակատամարտի ժամանակ հրանոթի գունդը կպել է քթին և պոկել այն:

Իրականում այդպես չէ:

Ճշգրիտ փաստել, թե ինչից է պոկվել Սֆինքսի քիթը, անհնար է, բայց կարելի է հաստատ փաստել, որ դրա հեղինակը Նապոլեոնը չի եղել, քանի որ դանիացի ճանապարհորդ Նորդենի կողմից 1737 թվականին արված գծանկարում Սֆինքսը արդեն առանց քթի է եղել: Չնայած դրան, հիմա էլ եգիպտացի էքսկուրսավարները պատմում են զբոսաշրջիկներին , որ Սֆինքսի քիթը պոկել է Նապոլեոնը, տեղափոխել Փարիզ, և ներկայումս էլ այն պահպանվում է Լուվրի թանգարանում:

Գիզայի Մեծ Սֆինքսը (արաբերեն՝ բառացի «սարսափի հայր», հունարեն՝ բառացի «խեղդող») երկրի վրա պահպանված թերևս ամենահին ժայռաքանդակն է և գտնվում է Գիզայում՝ Նեղոս գետի արևմտյան ափին: Այն քանդակված է միակտոր կրաքարե ժայռաբեկորից և իրենից ներկայացնում է ավազների վրա պառկած մարդու գլխով առյուծ՝ սֆինքս: Ընդունված է համարել, որ նրա դեմքը նմանեցված է Քեֆրեն փարավոնի (մ.թ.ա. մոտ 2575–2465 թթ.) դեմքին և գտնվում է վերջինիս բուրգից ոչ հեռու: Արձանի երկարությունը 72 մետր է, բարձրությունը՝ 20 մետր, կզակից մինչև գլխի գագաթը՝ 9 մետր, պոկված քիթը ունեցել է 1.5 մետր լայնություն: Առջևի թաթերի միջև ժամանակին եղել է ոչ մեծ սրբատեղի: Մեծ Սֆինքսի դեմքն ուղղված է դեպի Նեղոսն ու ծագող արևի կողմը: Սֆինքսը համարվում է իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստը հսկող պահապան: Հռոմեացի պատմիչ Պլինոս Ավագը Մեծ Սֆինքսին նկարագրել է որպես հրեշ: Իր գոյության ընթացքում Մեծ Սֆինքսը մինչև ուսերը թաղված է եղել ավազի մեջ: Այն ավազից դուրս բերելու փորձեր արվել են նաև հնագույն ժամանակներում, բայց նրա ողջ կրծքավանդակը ավազից մաքրել հաջողվել է միայն իտալացիներին՝ 1917 թվականին, իսկ հազարամյա ավազածածկից արձանն ամբողջությամբ ազատվել է 1925 թվականին:

Մեծ Սֆինքսի քթի բացակայությունը կարելի է բացատրել ինչպես քարի բնական քայքայումով (քամու և խոնավության բազմադարյա ազդեցությամբ), այնպես էլ մարդկաին գործոնի ազդեցությամբ, բայց ճշգրիտ ինչ–որ բան ասել անհնար է: Գոյություն ունեցող մի լեգենդը, ինչպես նշեցինք, Նապոլեոնի անվան հետ է կախված: Մեկ այլ վարկածով, Նապոլեոնի փոխարեն նշվում են անգլիացիները կամ մամլուքները: Ըստ միջնադարի արաբ պատմիչ Ալ–Մաքրիզիի, 1378 թվականին սուֆիզմի ֆանատ Մուհամեդ Սաիդ Ալ–Դահը, տեսնելով իրենց բերքի առատության հույսով Սֆինքսին բարիքներ բերող ֆելլահներին, լցվել է զայրույթով և պոկել կուռքի քիթը, որի համար ամբոխը նրան հաշվեհարդարի է ենթարկել: Ի դեպ, Սֆինքսը ոչ միայն առանց քթի է, այլ նաև առանց դնովի և ծիսակարգային նշանակություն ունեցող մորուքի: Այդ մորուքի որոշ հատվածներ կարելի է տեսնել Անգլիայի և Կահիրեի եգիպտական թանգարաններում:

Նապոլեոնը ոչ միայն Սֆինքսի քիթը չի գողացել, այլ նույնիսկ մեծ գործ է արել Եգիպտոսի համար: Իր 55 հազարանոց բանակով արշավելով Եգիպտոս՝ նա նպատակ է ունեցել կտրել անգլիացիների կապը Հնդկաստանի հետ: Բանակից զատ Նապոլեոնը իր հետ Եգիպտոս էր բերել 155 հոգանոց գիտնականների խումբ: Սա առաջին մասնագիտական հնէաբանական արշավախումբն է, որը հետազոտել է Եգիպտոսը: Անգամ այն ժամանակ, երբ Նապոլեոնն արդեն գահին չէր, արշավախումբը շարունակում էր աշխատել: Դրա արդյունքը եղավ «Եգիպտոսի նկարագրություն» աշխատությունը, որը ուներ երկրի առաջին ճշգրիտ քարտեզը և պարունակում էր այլ կարևոր տվյալներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը