Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Ռեյտինգայինի և համամասնականի կեղծ հակադրությունը. ընտրություններ առանց բովանդակության

Երբ նախկին իշխանությունները ընտրական մեխանիզմների դաշտ էին ներմուծում ռեյտինգային համակարգ կոչվածը, նրանք առաջնորդվում էին բավական պարզ, պրագմատիկ ու չոր հաշվարկով, որի իմաստը մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել այսպես՝ մեկ կաթսայի մեջ միախառնել ընտրողների տեղական և համապետական քաղաքական նախընտրությունները: Կամ, ավելի պարզ, մեծամասնականով «Գագասիկ» (ձևակերպումը Էդմոն Մարուքյանինն է) ընտրողների ձայները առանց հավել յալ ջանքերի դարձնել ՀՀԿ–ի ձայներ: Նախորդ իշխանություններն այս քայլին գնացել էին պարզ պատճառով. նախկինում, բազմաթիվ ընտրատարածքներում կային մեծամասնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող էին ստանալ, դիցուք, 60–80 տոկոս ձայն, բայց այդ նույն ընտրատարածքում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը ստանում էր 30–40 տոկոս ձայն: Ըստ այդմ, ռեյտինգային համակարգը օրենսդրական ծուղակ էր, որով քաղաքացիների լոկալ ընտրությունը պայմանավորում էր նրանց համապետական ընտրությունը:

Այժմ քննարկվող նոր Ընտրական օրենս–գրքի հիմնական առաքելությունն, ըստ էության, ռեյտինգային համակարգն արմատախիլ անելն է ու այն փոխարինելն է պարզ, բայց ըստ էության տոտալ համամասնական ընտրակարգով: Այսինքն, եթե ավելի պարզ խոսենք, նախկինում քաղաքացիների լոկալ քաղաքական նախընտրություններն էին գերադասվում համապետական նախընտրություններին, հիմա՝ հակառակը:

Այն, որ ռեյտինգային համակարգն օրենսդրական ծուղակ էր՝ բխեցված բացառապես այդ պահի քաղաքական նպատակահարմարությունից, պարզ էր հենց սկզբից: Հեղափոխական օրակարգը, բնականաբար, չէր կարող շրջանցել այս հարցը: Պարզ էր, որ թե՛ ռեյտինգայինի ծուղակը, թե՛ Ընտրական օրենսգիրքն ընդհանրապես կարիք ունեն «քիմմաքրման»: Սակայն իրադարձությունները զարգացան այն կերպ, որ ռեյտինգային ծուղակը այժմ փոխարինվում է համամասնականի ծուղակով, գուցե ոչ դիտավորությամբ, բայց փաստացի այդպես է: Իսկ ծուղակն այն է, որ բացառապես համամասնական ընտրակարգը քաղաքական կյանքից բացառում է տեղական, մարզային, համայնքային քաղաքական ներկայացվածությունը:

ՀՀԿ–ն համամասնականացմանը հակադրում է ռեյտինգային համակարգը՝ այն մեկնաբանելով որպես մարզային ու տեղային քաղաքական ներկայացվածությունն ապահովող բաղադրիչ: Բնականաբար, սա բացառապես քարոզչական հնարք է: Նոր իշխանություններն էլ՝ մերժելով ռեյտինգայինը, միաժամանակ մերժում են ընդհանրապես տեղական քաղաքականության դերակատարությունը:

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում վերջին օրերին թեժացած քաղաքական կրքերը հետին պլան են մղում ընդհանրապես Ընտրական օրենսգիրք, ընտրական մեխանիզմ հասկացությունների բովանդակությունն ու դրանց նշանակությունը: Ակնհայտ է, որ այժմ քննարկման առիթ դարձած թեման կողմերը մեկնաբանում են բացառապես քաղաքական ընթացիկ նպատակահարմարությունից ելնելով: Հիմնական բանավեճն, ըստ այդ նպատակահարմարության, տեղափոխվել է բավական հակասական, ծայրահեղ դաշտ: Մի կողմից հին ԸՕ–ն՝ իր ռեյտինգային ընտրակարգով, մյուս կողմից նոր ԸՕ– ն՝ պարզ համամասնական, ըստ էության, տոտալ համամասնական ընտրակարգով, որը փաստացի զրկում է շատերին՝ ընտրվելու Սահմանադրական իրավունքից: Այնպիսի մարդկանց, ովքեր կուսակցական չեն ու չեն էլ ուզում որևէ կուսակցական ցուցակով սահմանափակել իրենց ազատությունները:

Ցավոք, բայց ստեղծված միջկուսակցական պայքարը՝ այն էլ արտահերթ ընտրություններից առաջ, երկրորդ պլան է մղում բովանդակային խնդիրները: Համապետական ու տեղական քաղաքականությունները միմյանց հակադիր չեն: Պետք չէ առաջնորդվել այն մտայնությամբ, որ եթե նախկինում տեղի է ունեցել այդ հասկացությունների խեղում, ապա առողջացման միակ բանալին այդ երկու բաղադրիչներից մեկը վերացնելն է: Համապետականն ու տեղականը քաղաքականության մեջ ոչ միայն հակադիր չեն, ընդհակառակը՝ համադրելի են, և համաշխարհային քաղաքականության և պառլամենտարիզմի պատմությունը այդ համադրելիությունը կյանքի կոչելու մի շարք տարբերակներ է գտել, օրինակ, երկպալատ խորհրդարանի տեսքով, որտեղ մի պալատում ներկայացված են համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները, մյուս պալատում ներկայացված են՝ մեծամասնական կամ տեղական ընտրակարգերով ընտրված թեկնածուները:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան