Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Կլեոպատրա. անգերազանցելի գեղեցկուհի՞, թե՞ անթերի տգեղ

Մենք գիտենք, որ...

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան այնպիսի գեղեցկուհի էր, որպիսին աշխարհը չէր տեսել: Ժամանակակից ֆիլմերում նա ներկայանում է որպես հմայիչ և անգերազանցելի գեղեցկուհի:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ճիշտ է՝ կանանց մասին այդպես չեն արտահայտվում, բայց ճշմարտությունից հեռու չես փախչի. պարզվում է՝ Կլեոպատրան ոչ միայն գեղեցկուհի չի եղել, այլ ընդհակառակը՝ եղել է բավականին տգեղ կին:

Կլեոպատրա 7–րդ Ֆիլիպատորը (մեր թվարկությունից առաջ 69–30 թվականներ) հելլենիստական Եգիպտոսի վերջին թագուհին է, ով սերվել է մակեդոնական Պտոլոմեյների (Լիգատների) ցեղից: Նրա կառավարման տարիների վերջում Եգիպտոսը նվաճվել է Հռոմի կողմից, իսկ Կլեոպատրան ինքնասպանություն է գործել, որպեսզի չընկնի Օկտավիանոսի ձեռքը:

Կլեոպատրան, ըստ մեզ հասած նրա պատկերների, եղել է մի քիչ գեր և ոչ արտահայտիչ դեմքով կին: Հնէաբանների կողմից գտնված նրա արձանիկի վրա ուրվագծվում է մանր աչքերով, երկարավուն դեմքով և արծվաքիթ արևմտյան տիպի կին: Նրա պատկերով մետաղադրամների վրա նկատվում է սապատավոր քիթ և սուր կզակ: Վերջերս անգլիացի գիտնականների կողմից հաստատվել է, որ նախկինում անհայտ կանանց մեկ տասնյակ արձանիկներ ևս հանդիսանում են Կլեոպատրայի արձանիկները: Դրանց միջոցով պարզվել է, որ Կլեոպատրան 38 տարեկանում եղել է 152 սանտիմետր հասակով, սև մազերով և փչացած ատամներով գիրուկ կին: Ըստ հետազոտողների, այդպես էլ պետք է լիներ, քանի որ նա պատակնում էր Պտոլոմեյների տոհմին, որոնք գեղեցիկ արտաքինով և մարմնակառուցվածով առանձնապես չէին առանձնանում:

Չնայած իր կառուցվածքի և արտաքինի այս ոչ գրավչությանը, Կլեոպատրան մտել է պատմության մեջ որպես տղամարդկանց համար ամենացանկալի կանանցից մեկը: Ընդ որում, անգամ «կանանց գիտակ» այնպիսի տղամարդկանց, ինչպիսիք են Հուլիոս Կեսարը և Մարկ Անտոնիոսը: Հավանաբար Կլեոպատրայի ոչ արտաքին հմայքը և սեքսուալությունը հնարավորություն էին տալիս նրան գրավել ցանկացածի սիրտը: Կլեոպատրան հագնվում էր ճաշակով և հագուստի՝ կիրք առաջացնող բաց մասերով: Անթերի էին նաև նրան շրջապատող գեղեցկուհի աղջիկները: Բացի այդ, թագուհին լավ զարգացած էր, տիրապետում էր «աչքերի խաղին», հետաքրքիր զրուցակից էր, երգում էր, նվագում էր, պարում էր, տիրապետում էր մի քանի լեզուների, հասկանում էր գրականությունից, արվեստից և փիլիսոփայությունից: Ինչպես ասում էր պրոֆեսոր Բեխտերևը, հետազոտելով Գրիգորի Ռասպուտինի կյանքը, հավանաբար Կլեոպատրան ևս Ռասպուտինի պես տիրապետում էր «սեռական հիպնոսի» արվեստին: Այս ամենից զատ, տղամարդկանց հրապուրում էր հենց միայն այն միտքը, որ կարելի է քնել մի կնոջ հետ, ում Եգիպտոսի ամբողջ բնակչությունը համարում է Իսիդա աստծո երկրային արտացոլանքը:

Ընդունենք, որ կնոջ հմայիչ լինելը բոլորովին էլ չի նշանակում, որ նա անպայման գեղեցկուհի է: Եվ իրոք, շատ կարելի է տեսնել «սառը» գեղեցկուհիների և «տաք» ոչ այնքան գեղեցիկ կանանց, դա երբեմն միայն առաջին հայացքից է այդպես երևում: Չգիտես ինչու մեր հայ տղամարդկանց պատկերացումներում կինը պետք է արտաքինից գեղեցկուհի լինի նույն կերպ, ինչպես գեղեցիկ է նրա ավտոմեքենան կամ կոստյումը: Բայց այդ ամենը ընդամենը ցուցադրելու համար է, որ ուրիշները տեսնեն ու նախանձեն: Հետո էլ գեղեցկուհին իր մինուսներն ունի. նրան ավելի շուտ են ուրիշները «գողանում»: