Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Արդյո՞ք վնասակար է խոզի մսի խորոված ուտելը

Մենք գիտենք, որ...

Խոլեսթերինի բարձր պարունակությունը օրգանիզմում վատ նշան է և նշանակում է, որ հնարավոր է զարգանա աթերոսկլերոզ, իսկ որպես հետևանք՝ ինսուլտ և ինֆարկտ, իսկ խոլեսթերինի բարձր պարունակությունը կարելի է կարգավորել սննդակարգով:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ խոլեսթերինի բարձր մակարդակի առկայությունը օրգանիզմում այնքան էլ կապված չէ վատ սովորությունների հետ՝ օրինակ խոզի մսի խորոված շատ ուտելու հետ, և դա չի նշանակում, որ մարդը հիվանդանալու է: Այն, որ ճարպերի մեծ քանակի օգտագործումը իբր թե նպաստում է օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի բարձրացմանը, մեղմ ասած, ճիշտ չէ: Իրականում մեր օրգանիզմն ինքը խոլեսթերին է արտադրում լ յարդում, և այդ քանակը, ոչ ավել ոչ պակաս, կազմում է օրգանիզմում առկա խոլեսթերինի 80 – 90% –ը, անկախ նրանից՝ դու միայն կարագ ես ուտում, թե միայն գազար: Այսինքն, դիետան կարող է միայն աննշան կարգավորել օրգանիզմի խոլեսթերինի քանակը՝ ընդամենը 10– 20%– ով: Իսկ մարդկանց թվում է, թե ինչքան քիչ է խոլեսթերինի պարունակությունը արյան մեջ, այնքան ինքն առողջ է, և որ խոլեսթերինը ինչ–որ թույն է: Իրականում խոլեսթերինի պարունակությունը արյան մեջ նորմայում պետք է կազմի 3,6 մմոլ/լ–ից 7,8 մմոլ/լ–ի. տեսեք, թե ինչ զգալի ինտերվալ է: Տարբեր երկրներում առողջապահական կազմակերպությունների կողմից ընդունված՝ խոլեսթերինի նորման ևս տարբեր է, այսինքն, եթե դու «հիվանդ» ես Հայաստանում, ապա, ասենք, Գերմանիայում կարող ես նույն տվյալներով առողջ համարվել: Բացարձակ սխալ է նաև այն մտածողությունը, որ ինչքան ցածր է խոլեսթերինի պարունակությունը, այնքան լավ: Լրիվ ընդհակառակը. խոլեսթերինի 3 մմոլ/լ–ից պակաս լինելը ինչ–որ հիվանդության վտանգի առավել ռեալ ահազանգ է:

Լինելով ճարպային միացություն՝ խոլեսթերինը կյանքի համար կենսական կարևոր նյութ է: Որպես ճարպային նյութ, արդեն իսկ պարզ է, որ դրա առավել զգալի քանակություն լինում է ճարպերում, որոնց մեծ քանակի օգտագործումն էլ մեր ուշադիր բժիշկները խորհուրդ չեն տալիս: Այն մասնակցում է սեռական հորմոնների ստեղծմանը (էստրոգեն, պրոգեսթերոն, տեստոսթերոն), որոնց անբավարարությունը, ի դեպ, բերում է ամլության , «տղամարդկային ուժի» կորստի և դաշտանային ցիկլի խանգարման: Սրանից բացի, այս նյութը բազմաթիվ այլ ֆունկցիաներ ունի: Խոլեսթերինը օրգանիզմում շրջանառվում է սպիտակուցային միացության տեսքով: Համարվում է, որ կա «լավ խոլեսթերին» և «վատ խոլեսթերին», այսինքն, վատը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ լավը, ընդհակառակը, կանխում է այն: Իրականում այդ վատ խոլեսթերինի բարձր քանակության առկայությունը օրգանիզմում ընդամենը աթերոսկլերոզի զարգացման տեսակետից վտանգավոր գործոններից մեկն է, ուշադրություն դարձրեք՝ ընդամենը մեկը: Աթերոսկլերոզը զարկերակների խրոնիկ հիվանդություն է, որն աստիճանաբար հանգեցնում է դրանց լուսանցքի նեղացման և ֆունկցիայի խանգարման, որը առաջանում է զարկերակի պատի վնասման արդյունքում առաջացող հյուսվածքային հաստացումների (խոլեսթերինային կուտակումների) պատճառով։ Սովորության համաձայն, այս հիվանդության պատճառ համարում են խոլեսթերինը, ինչը, իհարկե, սխալ է: Իսկական պատճառը զարկերակի պատի վնասումն է բազմաթիվ, նույնիսկ անհայտ պատճառներից, իսկ խոլեսթերինի կուտակումը դրա երկրորդային արտահայտությունն է, ընդ որում՝ քանի որ արյան մեջ միշտ կա խոլեսթերին, անկախ նրանից, թե ինչ ենք ուտում, միևնույն է՝ այդ կուտակումները վաղ թե ուշ կառաջանան, եթե առկա է զարկերակի պատի վնասում:

Առողջ եղեք...

Կամո Խաչիկյան