Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California
World

Փարիզում տեղի է ունեցել «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում տեղի ունեցավ Թումո Փարիզի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Forum des Image կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն, Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Թումոյի հիմնադիր Սեմ և Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը, Հայաստանի ու միջազգային հարթակների պատվավոր այլ հյուրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնից, բացման խոսքով հանդես եկավ Forum des Images կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն` նշելով, որ Թումո Փարիզը կդառնա Forum des Images-ի հենասյուներից մեկը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին և իր շնորհակալության խոսքը հայտնեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` նշելով, որ Թումո Փարիզի փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ Թումո կենտրոններ. «Իրականում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Թումոյի արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է»: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Ուզում եմ բացատրել իմ երջանկությունը, քանի որ իմ երեխան էլ է Երևանում այցելում Թումո կենտրոն, և ես գիտեմ, թե ինչքան օգուտ է դա նրա համար, ինչքան է նա սովորում ու ինչքան երջանիկ է նա այնտեղ: Եվ ես էլ երջանիկ եմ, որ այսուհետ Փարիզի պատանիները ևս զգալու են այդ երջանկությունը»:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ողջունեց հյուրերին. «Կեցցե՛ Թումոն: Ցանկանում եմ այստեղ ներկա պատանիներին մաղթել, որ համարձակ լինեն ու ապագայի մասին մտածեն մարդասիրաբար և առանց սահմանափակումների»: Որից հետո Թումո կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը կիսվեց Թումոյի առաքելության գլխավոր սկզբունքներից մեկով. «Սա այն էներգիայի աղբյուրն է, բարի կամքի, լավատեսության ու վստահության այն համադրությունը, որը մենք ցանկանում ենք փոխանցել մեր պատանիներին: Բավական է մեկ անգամ ընկնել կախարդական կաթսայի մեջ փոքր ժամանակ, ու ստեղծարար էներգիայի չափաբաժինը կհերիքի ողջ կյանքի համար և կդարձնի անհաղթելի»:

Բացման արարողության ընթացքում գործի դրվեցին Թումո Փարիզի համար նախագծված «թռչող» թումոբիլները, որոնք նախագծվել են Թումոյի ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից: Կենտրոնով շրջայց անցկացնելուց հետո հյուրերը հնարավորություն ունեցան փորձարկելու թռչող թումոբիլները և ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին:

Թումո Փարիզը անվճար արտադպրոցական կրթություն է ապահովում ավելի քան 1500 ուսանողի: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն:

Փարիզը Թումոյի առաջին միջազգային հասցեն է: Հաջորդ կենտրոնի` Թումո Բեյրութի բացումը տեղի կունենա 2018-ի նոյեմբերին: Աշխատանքներ են տարվում նաև այլ քաղաքներում կենտրոններ բացելու շուրջ: Թումոյի միջազգային ընդլայնումը հնարավորություն է տալիս առավելագույնս իրականացնելու կենտրոնի գլխավոր առաքելությունը, որն է Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնել իր անվճար արտադպրոցական ծրագիրը: Գալիք տարվա ընթացքում Հայաստանում գործող 4 կենտրոններին կգումարվեն ևս երկուսը` Թումո Կողբն ու Մասիսը: