Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Աղքատության ցուցանիշը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է. «Օragir»

«Օragir» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով երկրում առկա տնտեսական իրավիճակին՝ գրել էր, որ համակարգային փոփոխությունների պայմաններում երկրի ֆինանսական համակարգը չի ցնցվել, դրամը կայուն է մնացել, բյուջեի եկամուտները առաջանցիկ աճում են՝ հիմք դառնալով արդեն հաջորդ տարվանից առաջնահերթորեն կուտակված սոցիալական խնդիրները լուծելու համար՝ բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները: Դրվել են թալանված ու երկրից դուրս բերված հարստության և ակտիվների հետվերադարձի հիմքերը։ Հակակոռուպցիոն պայքարը տալիս է իր առաջին պտուղները՝ մի քանի տասնյակ միլիարդ դրամի յուրացումներ են վերականգնվել պետական բյուջեում։

Այս ամենը հրաշալի է, եթե իրոք այդպես է, բայց ե՞րբ սովորական քաղաքացին արձանագրված դրական ցուցանիշներ «արտահայտող» թվերից բացի իր մաշկի վրա կզգա տնտեսական աճի ռեալ պտուղները, երբ երկիրը մի կողմից դեռ շարունակում է գտնվել հետհեղափոխական էյֆորիկ հոսանքների ազդեցության տակ, իսկ մյուս կողմից 30 % (պաշտոնապես հայտարարվող) գործազրկության ու աղքատության ցուցանիշները նահանջելու որևէ վարքագիծ այդպես էլ չեն ուզում ցուցաբերել:

«Փաստ» օրաթերթը Ա. Մարգարյանից փորձեց պարզել, թե ներկա քաղաքական իրավիճակում Հայաստանում հնարավո՞ր է տնտեսության կարգավորման կամ ընդհանրապես տնտեսական առաջընթացի մասին խոսել, երբ դրանք որևէ կերպ չեն անդրադառնում սովորական քաղաքացու գրպանի կամ երկրում առկա աղքատության ցուցանիշի կրճատման վրա:

«Եթե տնտեսության կարգավորողի տեսանկյունից մակրոտնտեսական ինդիկատորների ցուցիչներին նայենք, ապա կարող ենք արձանագրել, որ և՛ տնտեսական աճի ցուցանիշները, և՛ գնաճի ցուցանիշները, և՛ բյուջետային մուտքերի ապահովման ցուցանիշները բնականոն են, նույնիսկ՝ դրական: Այսինքն, այս առումով խնդիր չկա, բայց կան ռիսկեր, որոնք քաղաքական իրավիճակով են պայմանավորված: Խոսքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների սպասումների և իշխանության թևերի՝ գործադիր և օրենսդիր, հավասարակշռության մեջ է: Ճիշտ է, այս առումով թեև լարվածություն չկա, բայց տնտեսական աճի սպասում ունենալու համար այս մտահոգությունները պետք է բնականոն ճանապարհով հարթվեն»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին սոցիալական տրանսֆերտների և վճարումների մասով թեև նույնպես ռիսկեր չկան, բայց երկրում տեղի ունեցած համակարգային փոփոխության արդյունքում երկիրը ստվերից դուրս բերելու, երկրում հակակոռուպցիոն նման լայնածավալ կամպանիա իրականացնելու պայմաններում հնարավոր կդառնա ֆինանսական իրական հոսքերն ու դրանց աղբյուրները բացահայտել և թեթևացնել տնտեսական իրավիճակը:

«Ստվերը երևակելու ու հավել յալ ռեսուրսներ ստեղծելու շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հատվածում սոցիալական խնդիրները քիչ թե շատ մեղմել: Բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն: Դրա համար է առաջին հերթին պետք լեգիտիմ խորհրդարան ձևավորել: Այսինքն, մնացած խնդիրների լուծումը այս հիմնական խնդրի լուծմամբ է պայմանավորված: Եվ ամենևին էլ այնպես չէ, որ 30 % աղքատության ցուցանիշը նորություն է: Վերջին տասը տարիներին այդ ցուցանիշը մշտապես այդ մակարդակի վրա է եղել, որը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է: Գործազրկությունը նույնպես բնական մակարդակից շատ բարձր ցուցանիշ է կազմում մեր երկրում, բայց մյուս կողմից ունեցել ենք պետական միջոցների վատնում, թալան, կոռուպցիա: Այդ աղքատության հիմնական պատճառը հենց դրա հետևանք է: Մենք ունենք նաև բևեռացված հասարակություն, և այս ամենը 30 տարիների ընթացքում է կուտակվել և շատ բարդ կլինի կարճ ժամանակահատվածում վերացնել: Որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի կառույցները կարողանան նորմալ աշխատել և ձևավորեն արդար բաշխման համակարգ», – ասաց տնտեսագետը:

Հարցին՝ ստացվում է, որ եթե անգամ պատկերացնենք, որ կարող են այնուամենայնիվ տնտեսական հրաշքներ լինել, ապա դրանք մոտ ապագայում չեն լինի, Ա. Մարգարյանն ասաց, որ նույնիսկ Հռոմը կարճ ժամանակահատվածում չի կառուցվել:

«Մոտ ապագայում տնտեսական հրաշքների սպասել չենք կարող, բայց այն, որ մեր հասարակությունն այսօր դարձել է պահանջատեր՝ շատ կարևոր է: Այս պայմաններում ցանկացած իշխանություն, որը թաթախված չլինի կոռուպցիայի մեջ, լինի պատասխանատու և կարողանա ձևավորել իշխանական բոլոր թևերի հավասարակշռված համակարգ, միանշանակ դրական է անդրադառնալու երկրի և քաղաքացու սոցիալական վիճակի բարելավման վրա»,– ասաց Ա. Մարգարյանը:

Մանրամասները՝ «Օragir» օրաթերթի այսօրվա համարում