Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

«Կարծիքների բախման պատճառն էյֆորիան չէ»

Oragir.info-ն հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ զրուցել է հետհեղափոխական էյֆորիկ տրամադրությունների, սոցիալական ցանցերում առկա հակադրության և տեղի ունեցող գործընթացների, բացահայտումների շուրջ մարդկանց ընկալումների մասին: 

Էյֆորիայից դեպի դիրքորոշում

Էյֆորիան յուրահատուկ է և շատ ավելի յուրահատուկ է լինում հատկապես զանգվածային գործընթացների և գերհուզական ազդեցության տակ: Էյֆորիան իր մեջ պարունակում է մի քիչ իրականությունից կտրված լինելու երևույթ: Այդուհանդերձ, մենք այսօր էյֆորիկ տրամադրությունների շատ քիչ ենք հանդիպում, փոխարենն ականատես ենք մեկ այլ երևույթի: Իմ գնահատմամբ` էյֆորիկ տրամադրությունները հետ են քաշվել, բայց այդ ֆոնին առաջացել են դիրքորոշումներ: Հուզական տեսանկյունից այժմ մենք գտնվում ենք ուժեղ գունավորում ունեցող, արդեն ձևավորված և նույնիսկ կարծրացող դիրքորոշումների շրջանում: Եթե նախկինում կար հեղափոխական և էմոցիոնալ վիճակ, հիմա այլ է` ինչ-որ դիրքորոշումներ և կարծիքներ ինչ-որ երևույթների նկատմամբ: Մարդկանց դիրքորոշումները սկսում են ամրապնդվել` մեկը մի կարծիք ունի, մյուսը հակառակ համոզմունքը, մեկն էլ` այլ կարծիք: Իսկ դիրքորոշումների տարբերությունից ինչո՞ւ է հուզականորեն հագեցած բախում առաջանում: Ենթադրենք` իմ ու ձեր դիրքորոշումը բովանդակությամբ տարբեր են: Հիմա եթե կոնտակտի մեջ ենք մտնում, և ես ձեզ մոտ հակառակ դիրքորոշումն եմ տեսնում, բավականին հուզական վիճակի մեջ եմ հայտնվում ու կարող եմ անգամ ագրեսիվ դառնալ: Այսօրվա կարծիքների բախման պատճառը ոչ թե էյֆորիան է, այլ կտրուկ տարբերվող դիրքորոշումները: Մի քիչ պատկերավոր ասեմ` «ես իմ դիրքորոշումն եմ»` դիրքորոշումը անձի անքակտելի մասն է: Այդ պատճառով էլ, երբ հակառակ դիրքորոշում են հայտնում, կարծես իրենց անձին վիրավորեն:

«Իմ անձի հետ է կապված այն, ինչի մասին դուք խոսում եք»

Տեսեք` առաջ քաշված սուր հարցերը կենսականորեն կարևոր են մարդկանց համար: Իսկ ինչը կենսականորեն կարևոր է, անմիջապես հուզական դաշտ է գնում: Բայց կարող է առաջանալ հարց` չէ՞ որ այդ խնդիրները կային նաև հեղափոխությունից առաջ: Մենք պետք է հասկանանք, որ վարքային նույն դրսևորումները տարբեր հանգամանքներում կարող են տարբեր կերպ ի հայտ գալ: Հեղափոխությունը մարդկանց մեջ հույս արթնացրեց, կարծես հույս կա, որ էական բան է փոխվում: Եվ քանի որ մարդիկ իրենց անմիջական մասնակցությունն ունեցան` զգացին սուբյեկտ լինելու հանգամանքը: Այսինքն` այն, ինչ կատարվում է, կախված է հենց իրենից, իսկ մինչ հեղափոխությունը մարդիկ կորցրել էին սուբյեկտայնությունը: Եթե ինչ-որ բանի մասնակից են լինում ու հակառակ կարծիք լսում, կարող են նաև անհանդուրժող դառնալ և իրենց կարծիքն առաջ տանել: Որևէ կարծիք հեղափոխությունից առաջ այդքան էմոցիոնալ չէր ընդունվում, որովհետև գիտեինք, որ ոչ մի որոշում մեզնից կախված չէ: Հիմա մարդիկ սուբյեկտ լինելու զգացողություն ունեն, ինչից շատ բան է փոխվում: Ասինքն` «իմ անձի հետ է կապված այն, ինչի մասին դուք խոսում եք»: Ըստ այդմ` շատ էմոցիոնալ ենք դառնում: Առհասարակ հույզերն իներտ են: Եթե մարդիկ շատ հուզական վիճակում են գտնվել, միանգամից չեն կարող շատ խաղաղ ու հանգիստ հուզական վիճակում հայտնվել: Հեղափոխությունն ինչ-որ իմաստով շարունակվում է: Այսինքն` անընդհատ մի նոր բան է կատարվում, անընդհատ նոր տեղեկություններ են գալիս: Մեծ հաշվով` քանի դեռ ունենք նման ազդակներ, առօրյա մակարդակի բալանսավորված հույզեր դեռ երկար չենք ունենա: Իսկ հուզական վիճակներ դեռ երկար կունենանք:

«Հարվածը մարդկանց կենսականորեն կարևոր կետին է եղել»

Վերջին էպիզոդը` ԱԱԾ-ի բացահայտումը, պատկանում է հենց այն խմբին, որը հուզականորեն մեծ ծանրաբեռնվածություն ունի: Մեր ժողովրդի համար շատ կարևոր է եղել արդարության բացակայության խնդիրը: Արդարության բացակայությունը շատ մեծ վերք է եղել մեզ համար: Արժանապատվությանը հասցված վնասն ամենաուժեղն է, և այդ հարվածը մարդուն կարող է շատ էմոցիոնալ դարձնել: Անարդարություն, այն էլ այս աստիճանի, այն էլ` կապված ապրիլ յան պատերազմի հետ, որը սրբագործված մի բան է մեզ համար: Կենսականորեն կարևոր կետին է հարված եղել: Առհասարակ բոլորս բարոյական հասունացման որոշակի մակարդակի վրա ենք գտնվում: Մարդկանց հիմնական մասը ամենացածր մակարդակից մի քիչ ավելի բարձր մակարդակի վրա է: Այդ ամենացածր մակարդակում կա «բարոյական տհասություն» հասկացողությունը: Դու կարող ես անել մի բան, որը բարոյականության պարզագույն նորմերին դեմ է: Իհարկե, հասկանում ենք` կան հարցեր, որ ճշտումներ են պահանջում: Այնուամենայնիվ` եթե զենքի, զինամթերքի դեպքում ինչոր տրամաբանական կապ կարելի էր գտնել, ապա «սանտավիկի» կամ, կներեք, զուգարանի թղթերի դեպքում դժվար է: Իմ մասնագիտական հայացքն այստեղ կլեպտոմանիայի դրսևորում է տեսնում: Գողանալ մի բան, որը քեզ պետք չէ, գողանալ` գողանալու համար: Երբ բարոյական մակարդակն ու նման երևույթները գումարվում են` ստանում ենք մի բան, որը բացառիկ է:

Աննա Բադալյան