Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
Culture

Սուրբ Սարգսի տոնը և նրա կերպարը հայ միջնադարյան արվեստում

Arvestagir.am-ը գրում է.

Համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին է կարգված Սբ. Սարգիս զորավարը: Վերջինս, իր որդու՝ Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Որպես հմուտ ռազմիկ Մեծն Կոնստանդիանոս կայսեր կողմից Հայաստանին սահմանակից Կապադովկիայում նշանակվել է իշխան և սպարապետ: Բացի հիանալի ռազմիկ լինելուց, Սբ. Սարգիսը նաև հիանալի քարոզիչ էր և օգտվելով իրեն տրված հնարավորություններից, քանդում էր իր իշխանության տակ գտնվող մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնեական հավատի տարածմանը:

Խուսափելով Հռոմի Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից իրականացվող քրիստոնեական եկեղեցու հանդեպ հալածանքից (360-363), Սարգիսը աստվածային հայտնություն ստանալով, հեռանում է կայսրության սահմաններից և ապաստանում է Արշակ Բ թագավորի արքունիքում [3, էջ 53]:Տեղեկանալով, որ Հուլիանոսկայսրը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, հայոց արքան իր երկիրը հարձակման վտանգից զերծ պահելու համար, Սարգսին առաջարկում է ծառայությանանցնել Շապուհի մոտ: Վերջինս, մեծ խանդավառությամբ ընդունում է Սարգսին՝ նշանակելով զորագնդերի հրամանատար:Պարսիկ զինվորները, տեսնելով Սարգսի փայլուն զորավարի ունակությունները, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է պաշտել կրակը և զոհ մատուցել: Սարգիսը անմիջապես մերժում է Շապուհի պահանջը և ի պատասխան նրա՝ կործանում բագինը:Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Նահատակության պսակը առաջինն ընդունում է զորավարի որդին՝ Մարտիրոսը, իսկ Սբ. Սարգիսը բանտարկվում է և երկար ժամանակ աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում է: Նահատակվելուց հետո Սբ. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:

Սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից սկսած, երբ Մեսրոպ Մաշտոցը այստեղ բերեց Ս. Սարգսի մասունքները [1, էջ 490]: Մաշտոցը այդ մասունքների վրա հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը (նկ.1):Հարկ է նշել նաև, որ Տեկորի տաճարը կրում է «Սբ. Սարգիսի վկայարան» անվանումը [2. էջ 46]:

Saint-Sargis-003

Saint-Sargis-008

Ժողովուրդը հանձին Սբ. Սարգսի` տեսնում էր զորակցի, թույլի և ոտնահարվածի պաշտպանի, քրիստոնեական հավատքի, մարդկային սիրո և նվիրումի համար պայքարի ելած քաջ զինվորի: Հայ ժողովուրդը սիրել և դարերի ընթացքում հղկել, ազնվացրել է նրա կերպարը`նրան օժտելով համամարդկային և աստվածային շնորհներով: Սբ.Սարգսի տոնը Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սբ. Սարգսի վարքը հայտնի էր և՛ հույներին, և՛ վրացիներին,սակայն այլ երանգավորմամբ:Հունական պատումի համաձայն Սարգիս զորավարը փախցնում է հույն արքայադստերը և սպանում նրա փրկության համար հասած թագավորի մերձավորներին, իսկ վրացական տարբերակում` Սարգսի բարձրացրած բուքով խեղդվում է մի նորապսակ զույգ: Այս տվյալները հաստատում են, որ Սարգիսը ստացել է հայկական ազգային սրբի նշանակություն:Հայկական պատկերագրության համաձայն, Սբ. Սարգիսը գործում է որդու` Մարտիրոսի հետ, ինչը բացակայում է այլալեզու աղբյուրներում: Սարգսի պատմությունը հայկական տարբերակում հարստացած նորանոր մանրամասներով, որոնք և արտացոլվեցին սուրբ զորավարին նվիրված պատկերագրության մեջ. հաճախ ներկայացվում է վիշապի կամ որևէ այլ կենդանու նիզակահարելիս իր որդու` Մարտիրոսի հետ, երբեմն առանց նրա [4, էջ 81]:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: