Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

Թուրք–ադրբեջանական տրամադրությունները ներհայաստանյան իրադարձությունների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի հասարակական–քաղաքական շրջանակներում առկա կեցվածքին, նշեց, որ այդ երկրներում տիրող տրամադրությունները հարկավոր է առանձին–առանձին և տարբեր խմբերի բաժանելով դիտարկել:

«Ադրբեջանի և Թուրքիայի հետաքրքրությունները մի փոքր տարբերակված են Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի ավելի թեժ և ավելի սառը լինելու հանգամանքով պայմանավորված: Եվ բնականաբար, Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, լինի հասարակական, ներքաղաքական կամ կապված արտաքին քաղաքականության հետ, Ադրբեջանում մեծ ուշադրության է արժանանում և իր արտացոլումն է ստանում ինչպես քաղաքական, վերլուծական շրջանակներում, այնպես էլ՝ մամուլում: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա դրանք ես բաժանել եմ երեք մասի: Առաջինը՝ քիչ թե շատ անկախ և արտահայտվելու հնարավորություն ունեցող կամ արտասահմանում գտնվող տարբեր ադրբեջանցի գործիչներն են, ովքեր իրենց ֆեյսբուքյան գրառումներում և այլ առիթներով արտահայտում էին «դրական» տրամադրվածություն, բարի նախանձ, որն արտահայտվում էր՝ «Հայաստանում հնարավոր է խոսքի ազատության նման հնարավորություն, ընդվզման նման մակարդակ, ուսանողների նման համախմբվածություն» արտահայտություններով, և ենթագիտակցաբար այդ ամենը համեմատելով Ադրբեջանի հետ, տեսնում էին, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բացառվում է Ադրբեջանում»,– ասաց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետի դիտարկմամբ` երկրորդ խմբում մեկտեղվել են այն տեսակետները, որոնք հիմնականում արտահայտել են իշխանական և իշխանամետ վերլուծական շրջանակների և մամուլի ներկայացուցիչները: Նրանց կողմից ներհայաստանյան իրադարձությունները կրկին առիթ են հանդիսացել մեր երկիրը քննադատելու և որոշ քաղաքական գործիչների թիրախավորելու համար:

«Բնական է, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քայլերը նրանք օգտագործում էին իրենց տեսակետները է՛լ ավելի համոզիչ դարձնելու համար, թե Հայաստանում բավականին խնդիրներ կան, իշխանությունները հալածում են իրենց ժողովրդին և այլն: Իսկ երրորդ խմբում այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը լավ առիթ է հարձակվելու, կրկին արկածախնդրություն անելու և, ըստ իրենց, տարբեր ռազմական խնդիրներ լուծելու համար: Կարծում եմ, սահմանում նույնպես կարող են լինել որոշ ցուցադրական գործողություններ՝ զորքի, ռազմատեխնիկայի կուտակում, ինչը ես շատ բնական եմ համարում, քանի որ ցանկացած նման իրավիճակում կարող են այդպիսի նկրտումներ լինել: Բայց Ադրբեջանում նաև լավ գիտեն մեր բանակի պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև անկախ հասարակական–քաղաքական հայացքներից Արցախի հարցի շուրջ բոլոր ուժերի և ժողովրդի միասնականության և համախմբվածության մասին»,– ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա նաև նշեց, որ հայկական կողմը պետք է բոլոր այսօրինակ տեսակետները հաշվի առնի և երբեք իր զգոնությունը չկորցնի, չնայած իրականում ադրբեջանական փորձագիտական շրջանակներն ու մամուլը հիմնականում զբաղված են ցանկալին իրականության փոխարեն մատուցելով: Թուրքագետի կարծիքով, ուշագրավ է նաև, որ ադրբեջանական և թուրքական մամուլի հրապարակումների վերնագրերը շատ հաճախ համընկնում էին:

«Թուրքական մամուլի շեշտադրումները կրկին Սերժ Սարգսյանի կամ իշխանությունների` Թուրքիայի թշնամի լինելն էր: Կան նաև ռուսական գործոնի մասին շեշտադրումներ, բայց այն համատեքստում, թե արդյոք ներհայաստանյան իրադարձությունները տեղավորվո՞ւմ են հակառուսական տրամադրությունների մեջ, թե՝ ոչ: Այսինքն, եթե ադրբեջանցիները այս ամենն ընկալում են որպես ռազմական արկածախնդրության դիմելու պատեհ առիթ, ապա թուրքական կողմը ակնարկում է հայ–թուրքական սահմանի անձեռնմխելիության հարցում ռուսական կողմի դերակատարումը: Թուրքական առավել չեզոք հատվածը ներհայաստանյան իրադարձությունները կրկին դիտարկում էին որպես խոսքի ազատության դրսևորում, իսկ երրորդ խմբի կողմից, որոնք հիմնականում թուրքական ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչներ են, ադրբեջանցիների նման մեր երկրի հանդեպ ունեցած նախանձի դրսևորումներ էին ցուցաբերում»,– ասաց Ռ. Մելքոնյանը:

Ամփոփելով թեման, թուրքագետը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին թուրք–ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչների կարծիքները թե՛ շեշտադրումների առումով, թե՛ տեսակետների՝ միասնական չեն: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ հայկական կողմը պետք է իր զգոնությունը թուլացնի, քանի որ նման հարևանների պարագայում ամեն ինչ կարելի է սպասել: Ուստի հարկավոր է մշտապես աչալուրջ և զգոն լինել:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում