Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

«Քնեցված» գործերը պետք է բացահայտվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1993 թվականին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ մայիսի երեքը սահմանվեց որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Հայաստանում այսօր իրավիճակ է փոխվել և մամուլի ազատության օրն ու խորհուրդը ևս այդ նոր իրավիճակի տրամաբանության մեջ են:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ–ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ շնորհավորեց լրագրողներին: Այնուհետև, դիմելով նրանց, ասաց. «Ուզում եմ, որ ազատագրվեն նախորդ շրջանից. հեղափոխությունն արդեն կայացել է: Իսկ մինչ այս մեզ մոտ մամուլն ազատ չի եղել: Իշխանությունների կողմից վերահսկվող հեռուստաընկերություններ կային, որոնք միակողմանի լրատվություն էին մատուցում թե՛ տարբեր շարժումների, և թե՛ ընդդիմադիրների ձերբակալությունների ժամանակ: Հանրությունը, որն ամբողջական ինֆորմացիա ստանալու իրավունք ուներ, չէր ստանում այն: Իսկ միջազգային իրավապաշտպան կառույցները, օրինակ՝ «Freedom House»–ը, արդեն խիստ գնահատականներ էին տալիս մամուլի ազատության առումով: Երբեմն տեսնում էինք նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նեգատիվ կամ խիստ գնահատականները: Բացի այդ, իշխանության կողմից իջեցված պատվերներ էինք տեսնում մամուլում: Հույս ունեմ, որ առաջիկայում դա այլևս չի լինի: Վստահ եմ, որ մենք առաջիկայում ունենալու ենք ազատ մամուլ, ինչի կարիքը շատ ունենք»:

Ինչ վերաբերում է ազատականացման նշույլներին, իրավապաշտպանը նկատեց. «Դիտարկենք վերջին մեկ շաբաթը: Այդ ընթացքում արդեն պարզ էր, որ իշխանությունը փոխվելու է: Վերջին մեկ շաբաթվա կտրվածքով, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը արդեն հանրահավաքներից հատվածներ էր ցուցադրում, մինչդեռ ծառայել էր իշխանությանը: Իսկ ամենավատն այն է, որ առհասարակ, անձնականացնում էին և իշխանության ոչ մի սխալը չէին տեսնում: Խոսքը կոնկրետ մեկ լրատվամիջոցի մասին չէ: Նման դրսևորումներ կային անգամ որոշ լրագրողների մոտ, ովքեր նման կեցվածքով սեպ էին խրում լրագրողական համայնքի մեջ՝ այն բաժանելով «մենք» և «դուք»–ի: Հիմա դեռ չնչին է դրական փոփոխությունը: Առաջիկայում, կարծում եմ, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, որը կոչված է ծառայելու հանրության շահերին, կիրականացնի իր իրական գործառույթը և հանրությանը բազմակողմանի լրատվություն կմատուցի»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հետևում է հայաստանյան իրադարձություններին ու տեսնում, որ շարժումն ինքնաբուխ է և արտաքին որևէ աջակցություն չկա:

«Իրենք տեսնում էին, որ կա երիտասարդների շարժում և այն կարող է տանել միայն ժողովրդավարական գործընթացների, որոնց թվում է նաև ազատ մամուլ ունենալու տեսլականը: Ես այսօր կարդացել եմ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որտեղ կային մտահոգություններ նաև բռնությունների ենթարկված լրագրողների վերաբերյալ: Շատ գնահատելի էր հայտարարությունը: Բացի այդ, այնտեղ իշխանություններին ուղղված հստակ ուղերձ կար, ըստ որի՝ ազատ մամուլն ամենակարևորն է»,– ասաց մեր զրուցակիցը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2016 թ. Սարի թաղի դեպքերի ժամանակ նաև բազմաթիվ լրագրողներ էին տուժել. «Քրեական գործեր էին հարուցվել, բայց այդ գործերը «քնեցված» են: Մենք գիտենք նաև, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնողները երբևիցե չեն պատժվում: Որևէ դեպք չի բացահայտվել: Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր՝ մյուս անգամ չի կրկնվի, մոռացե՛ք, այնինչ՝ հիմա մենք ենք իրեն մոռանալու: Ես հիմա հույս ունեմ, որ Գլխավոր դատախազությունը կվերանայի այդ գործերը»:

Հարցին, թե նշված գործերը վերանայելու հնարավորություններ կա՞ն նոր փուլում, նա պատասխանեց. «Այո: Կարծում եմ՝ հատկապես վերջին գործերը դժվար թե կարճած լինեն, քանի որ նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են: Կձևավորվի նոր կառավարություն, ինչից հետո մենք ինքներս պետք է պահանջենք, որ փակված, կեղծ ու սարքված գործերը բացահայտվեն, իսկ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում