Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Իշխանությունն այլևս չկա

1in.am-ը գրում է.

Կարեն Կարապետյանը, հրաժարվելով Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հերթական հնարավորությունից, բերել էր գրեթե նույն պատճառաբանությունը, ինչ նախորդ դեպքում՝ միայն Նիկոլի օրակարգը դա բանակցություն չէ, եթե իրենք չեն կարողանում իրենցը ներկայացնել, և բանակցությունը լրատվամիջոցների ներկայությամբ ընդունելի չէ: Լրատվամիջոցների ներկայությամբ բանակցության անընդունելիությունը հասկանալի փաստարկ է։ Անհերքելի է, որ այստեղ, իհարկե, այսպես ասած բազմաթիվ աչքերը և ականջները բանակցային արդյունավետությունն արգելակող, կողմերին փակող գործոն են: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի համար լրատվամիջոցների ներկայությունը հանրության հետ բաց մնալու խնդիր է, առավել ևս, որ գրեթե կասկած չկա՝ եթե լինի բանակցություն փակ դռների հետևում, ապա իշխանությունը, մի ձեռքով բանակցելով, մյուս ձեռքով սկսելու է բանակցությունը դեռ չավարտված ապատեղեկատվություն տարածել և Նիկոլի հանդեպ սերմանել անվստահություն, թե նա գնում է գործարքի: Այդ առումով՝ թե՛ Նիկոլը, թե՛ մենք բոլորս, իհարկե, լավ գիտենք իշխանության գործելաոճը: Մյուս կողմից, իրավիճակն ի վերջո պետք է դուրս բերել ճակատային փակուղուց և տանել առաջ, հատկապես, որ այդ դեպքում կարող են գտնվել անսպասելի ելքեր:

Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է թերևս երկու բան՝ նախ Նիկոլ Փաշինյանը պետք է գուցե լուծի մի խնդիր՝ համաժողովրդական շարժումից փակ դռների հետևում բանակցային մանդատ ստանալու խնդիրը, որովհետև փակ դուռը դեռևս, մեղմ ասած, որևէ գործարք կամ առևտուր չէ: Ի վերջո, համաժողովրդական շարժման հաջողության գրավականը, անշուշտ, սկզբունքայնությունը և համառությունն է, հաստատակամությունը, բայց հստակ սկզբունքների շրջանակում նաև ճկունությունը: Ըստ այդմ, այստեղ թերևս կան լուծելի խնդիրներ, թեև իհարկե շատ զգուշավորությամբ, հանրության մոտ իսկապես որևէ կասկածի կամ մտահոգության տեղիք չտալու համար, թե իր թիկունքում կարող է լինել որևէ բան:

Ըստ այդմ, մյուս, բայց թերևս առաջին քայլը պետք է լինի իշխանության քայլը: Նախ, եթե իշխանությունը չի ընդունում միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգով բանակցելը, ապա ո՞րն է իր՝ իշխանության օրակարգը: Նիկոլը հրապարակավ ներկայացրել է շարժման օրակարգը, մի քանի անգամ: Ի՞նչ օրակարգ է առաջարկում իշխանությունը, որի շուրջ առաջարկում է բանակցել: Իսկ գուցե իշխանությունն առաջարկի այնպիսի օրակարգ, որ հանրությունը լիազորի Նիկոլին բանակցել դրա շուրջ թեկուզ փակ դռների հետևում: Բայց իշխանությունն օրակարգ չունի, այլ միայն շարունակաբար պնդում է երկխոսելու, բանակցելու, խորհրդակցելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, երբ այդ ամենը չի ուղեկցվում գոնե տեսականում թղթի վրա գծագրված քննարկելիք օրակարգ-առաջարկի ներկայացմամբ, ապա, մեղմ ասած, առաջանում են կասկածներ և մտահոգություններ, ըստ այդմ անվստահություն, որ իշխանությունը, իշխող ուժը ինքը իրականում պատրաստ չէ շեղվել իր օրակարգից, որը նույնն է 1998 թվականից՝ իշխող դիրքը անքննարկելի է, մնացյալ ամեն ինչ՝ հնարավոր: Իսկ այդպես հանգուցալուծել ստեղծված ճգնաժամը, մեղմ ասած՝ հնարավոր չէ:

Ըստ այդմ, իշխանությունն իր երկխոսելու, անկեղծորեն խորհրդակցելու ու բանակցելու պատրաստակամությունը պետք է հայտնի մեկնարկային բովանդակային առաջարկի տեսքով, որպես հանրային վստահության ձևավորման առաջին քայլ: Թե՞ իշխանությունը այլևս ունակ չէ այդպիսի օրակարգի, քանի որ իշխանությունը ներկայումս չունի մեկ օրակարգի գալու ներքին կարողություն, համաձայնություն, իշխանությունն այլևս չկա, որպեսզի օրակարգ ունենա: