Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ո՞վ է դառնալու Ռուսաստանի քրեական աշխարհի ամենաազդեցիկ «օրենքով գողերի» նոր թագավորը՝ հայը. Կապշեք, երբ իմանաք

Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսն ու Էդուարդ Թբիլիսցին համարվում են քրեական աշխարհի ամենաազդեցիկները, սակայն ռուսական մաֆիայի աթոռը դեռևս թափուր է: Դրա համար պայքար է մղվում հին և նոր «գողերի» սերնդի ներկայացուցիչների միջև:

«ՌԻԱ Նովոստի»-ն դոսյե է ստեղծել Ռուսաստանի «օրենքով գողերի» նոր թագավորի կոչմանը հավակնող հիմնական թեկնածուների մասին։

Շաքրո Մոլոդոյ

Վրաստանում ծնված Զախարի Կալաշովը` Շաքրո Մոլոդոյ մականունով, դեռ երիտասարդ ժամանակ երկու անգամ հասցրել է բանտում հայտնվել։ Թբիլիսյան բանտում օրենքով գողի կարգավիճակ ստանալով` նա տեղափոխվել է Մոսկվա և սկսել ռեստորանային բիզնեսով զբաղվել։ Սակայն, օրինական եկամտից բացի, նա նաև ստվերային եկամուտ ուներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` նա զբաղվել է շորթմամբ ու ռեյդային հարձակումներով։ Երեք անգամ նրա դեմ մահափորձ են կատարել, որից հետո նա Իսպանիա է տեղափոխվել։ Եվրոպայում շարունակել է իր քրեական գործունեությունը, որի պատճառով էլ տեղի ոստիկանությունը սկսել է հետապնդել նրան։ Վտանգ զգալով`Կալաշովը թաքնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սակայն, նրան արագորեն ձերբակալել են ու արտաքսել երկրից։ Փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու համար իսպանական դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման:

Այդ ընթացքում Կալաշովին արդեն սպասում էին պատմական հայրենիքում, որտեղ ուրիշին առևանգելու համար նա 18 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Սակայն ազատության մեջ հայտնվելուց հետո Վրաստանի փոխարեն նա ՌԴ է մեկնում: 2015 թվականին 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքով նա նորից մեկուսարանում է հայտնվել` այս անգամ մոսկովյան: Այժմ 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Լոտու Գուլի

Լոտու Գուլի մականունով բաքվեցի օրենքով գող Նադիր Սալիֆովը 1995 թվականին շորթման, մարդկանց առևանգելու և ապօրինի զենք պահելու համար դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման: Sputnik Ադրբեջանի տվյալներով՝ անգամ ճաղերի հետևում նա մի շարք ծանր հանցագործություններ է կատարել: Նա բջջային հեռախոսների միջոցով ազդեցիկ քաղաքացիներից փողեր է շորթել:

2017-ի աշնանը նրան վաղաժամկետ ազատ են արձակել: Ազատության մեջ նրան անհամբերությամբ սպասում էին Մոսկվայի և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքների շուկաներում առևտրով զբաղվող հայրենակիցները: Բանն այն է, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևայի սպանությունից հետո Դաղստանի քրեական հեղինակություններն են նրանց վրա վերահսկողություն սահմանում:

Որոշ տվյալներով՝ այժմ 45-ամյա Գուլին գտնվում է Թուրքիայում, որտեղ պարբերաբար ժողովներ է անցկացնում և լուրջ թիմ է հավաքում:

Վասյա Վոսկրես

Վասյա Վոսկրես մականունով Նիժնի Նովգորոդից Վասիլի Խրիստոֆորովը օրենքով գողերի չափանիշներով քրեական աշխարհ է մտել բավական ուշ՝ բանակում ծառայելուց հետո: Փոխարենը հանցավոր աշխարհում նա բավականին սրընթաց հաջողությունների է հասել։ Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման համար իր առաջին ազատազրկման հետ մեկտեղ նա նաև օրենքով գողի կարգավիճակ ձեռք բերեց։ Ազատ արձակվելով` Խրիստոֆորովը բնակություն հաստատեց իր երկրում, որտեղ ղեկավարեց հանցավոր խմբավորումներից մեկը։ Այդ ժամանակ նրան սկսեց հետաքրքրել Սարով քաղաքի մետաղներ վերամշակող գործարանը։ Բայց նա լուրջ մրցակիցներ ուներ՝ մարզիկների մի խումբ, որը գլխավորում էր տեղացի ձեռնարկատերը:

2003-ին Նիժնի Նովգորոդի կենտրոնի սրճարանում երկու հանցավոր խմբերը հավաքվելով փորձում են որոշել, թե ով է ի վերջո ղեկավարելու ձեռնարկությունը: Զրույցն ավարտվում է ձեռնամարտով և հրաձգությամբ: Այս կռվի ժամանակ ոչ միայն երկու կողմերի անդամներն են լուրջ վնասվածքներ ստանում, այլ նաև նրանց առաջնորդները:

Այս կռվի համար Վասյան նորից է դատապարտվել: Սակայն, այս անգամ ճաղերի հետևում նա մնացել է ընդամենը երկու տարի՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

45-ամյա օրենքով գողը համարվում է Շաքրո Մոլոդոյին հաջորդողներից մեկը:

Էդիկ Թբիլիսցի

Էդիկ Թբիլիսցի մականունով Վրաստանի քաղաքացի Էդուարդ Ասատրյանը դեռ 1990-ականներից է օրենքով գող դարձել: Պնդում են, որ նրան թագադրել են դեռ վրացական բանտում: Նա նաև հասցրել է լինել Վլադիմիրսկի ցենտրալում, որտեղ պատիժը կրել է հայտնի օրենքով գող Սաշա Սևերնիի հետ։ Որոշ տվյալներով` հեղինակությունը նախկինում եղել է ռուսական հանցավոր աշխարհի թագավոր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան մականունով) կլանում, ով 2013-ին է սպանվել Մոսկվայում։ Այլ տվյաներով՝ նա, ընհակառակը, բացահայտ Դեդ Հասանի դեմ է դուրս եկել:

Ասատրյանը տարբերվում է ոչ միայն մեծաքանակ դատվածություններով, այլև բուռն խառնվածքով: 2000 թվականին ոստիկանների շուրջկալի ժամանակ նա փորձել է ТТ ատրճանակ խլել: Մի քանի տարի անց Սոչիի ռեստորանում նա ձերբակալվել է խուլիգանության համար, իսկ 2014-ին Մոսկվայում մի քանի գրամ կոկային պահելու մեղադրանքով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: 2017-ի ամռանը 50-ամյա հեղինակությունը ազատվել է բանտից:

Տարո

Վրաստանի հանքաարդյունաբերական քաղաքի բնակիչ Տարո մականունով Տարիել Օնիանին խորհրդային հասարակարգի վերջին օրենքով գողերից է: Օրենքով գողի կարգավիճակ նա ստացել է դեռևս 1970-ականներին։ Նա ունի ընդհանուր առմամբ 10 տարվա դատվածություն՝ գողությունների, ավազակությունների, ինչպես նաև շորթման համար:

1980-ականներին Օնիանին հաստատվել է Մոսկվայում՝ գլխավորելով բավականին ազդեցիկ, այսպես կոչված «քութաիսյան խմբավորումը»:

1990-ականներին տեղափոխվել է Ֆրանսիա, այնտեղից՝ Իսպանիա: Երբ Եվրոպայում սկսեցին ռուսական մաֆիային հետապնդել, Տարոնը վերադարձավ Ռուսատան: 2010-ին նրան կալանավորել են մի գործարարի առևանգելու համար և 10 տարվա ազատազրկման դատապարտել:
Այնուամենայնիվ, 65-ամյա օրենքով գողի հեղինակությունն այնքան բարձր է, որ նույնիսկ ճաղերի ետևում վտանգավոր մրցակից է համարվում։

Մանրամասները՝ այստեղ