Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
uncategorized

Արամ Գրիգորյան. «Համատիրությունների ղեկավարներն ասում են` դռան վրայի «ժեկի» ցուցանակը փոխել են ու գրել «համատիրություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը նախատեսում է համակարգային ռեֆորմ իրականացնել և որակապես բարձրացնել բազմաբնակարան շենքերի կառավարումն ու այն հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի: Արդեն իսկ մշակվել է օրենքի նախագիծ, որը, ցավոք, այս պահի դրությամբ, ամենայն հավանականությամբ տեխնիկական պատճառներով, դեռ հրապարակված չէ, ուստի նախագծում տեղ գտած սկզբունքների մասին ավելի մանրամասն խոսել հիմա հնարավոր չէ:

«Համատիրությունների նախագահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը, ով բավականին մոտիկից ծանոթ է «ինստիտուտի» թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե բազում մանրամասների, «Փաստ»–ի հետ զրույցում հույս հայտնեց, որ կառավարությունը ձեռնամուխ կլինի նաև, որ նախագիծը քննարկվի փորձագետների հետ նույնպես, քանի որ միայն գերատեսչական մարմինների քննարկումները բավարար չեն իրականում աշխատող օրենքի նախագիծ մշակելու համար:

«Փորձը ցույց է տվել, որ գերատեսչությունների և փորձագետների մոտեցումները բավականին տարբերվում են իրարից: Ես առաջարկում եմ, որպեսզի փորձագետների հետ նույնպես նախագիծը քննարկվի, քանի որ այդ բնագավառում ամենամեծ խնդիրը, որը շատ սկզբունքային է, կառավարման մոդելի ընտրությունն է: Եթե սկզբունքային այդ հարցերը չդրվեն օրենքի հիմքում և դրանց լուծում չտրվեն, ապա օրենսդրական կարգավորումներից բխող բոլոր հետևանքները կյանքում իրագործելի չեն լինի»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Իր տեղեկություններով, առաջարկվող նոր նախագծով կառավարման մոդելի հարցը դեռ որոշված չէ և հայտնի էլ չէ, թե բազմաբնակարան շենքերի ինքնակառավարմա՞ն, թե կենտրոնական կառավարման մոդելն է ընտրվելու որպես հիմք: Կա ևս մեկ կարևոր հարց, որը նույնպես դեռևս մնացել է «օդում կախված»:

«Բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում դեռևս սեփականաշնորհման իրավունքի խնդիրը օրենսդրությամբ լուծված չէ, որն անպայման պետք է կարգավորել: Եվ եթե շենքերի սանդուղքները, տանիքը համարվում են ընդհանուր բաժնային սեփականություն, որը սահմանված է քաղաքացիական օրենսդրությամբ, ապա այդ հատվածների ընդհանուր բաժնային սեփականության գրանցման որևէ կարգավորում չկա: Եվ եթե պետությունը այդ խնդիրը դեռևս չի կարգավորվել, ուրեմն դրա վրա որևէ իրավունք ունենալ չի կարող: Այս ամենը սկզբունքային խնդիրներ են, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն: Դրանից հետո միայն մոդելավորում պետք է իրականացվի և դրան համապատասխան օրենք մշակվի»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, այս բնագավառն ուսումնասիրելու համար կառավարությունը ժամանակին Համաշխարհային բանկից վերցրած վարկային գումարներով վարձել է միջազգային փորձագետ, բայց հետագայում գրված օրենքի նախագիծը նրա ներկայացրած եզրակացության հետ որևէ աղերս չուներ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. ձևով՝ նորացված, կառավարման «բովանդակությամբ»՝ խորհրդային տարիների:

«Ներկայի համատիրությունները ես կբնութագրեի՝ ընդհանրապես բովանդակություն չունեցող, ձևական ինչ–որ մի բան, որը դժվար է կառույց անվանել: Եվ երբ հարցնում եմ, թե ինչպես դարձան համատիրություն, ինձ պատասխանում են՝ դռան վրայի «ժեկի» ցուցանակը փոխեցինք, գրեցինք «համատիրություն»: Կառավարության մտահոգությունը համատիրությունների կառավարումը կենտրոնացնելն է, որպեսզի այն հեշտ կառավարվի, բայց դա կբերի շատ վատ հետևանքների»,– համոզված է փորձագետը:

Կազմակերպության նախագահի կարծիքով ընդհանրապես շենքերի կառավարման երկու մոդել կա: Առաջինի համաձայն բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է իրականացվի տեղական ինքնակառավարման համակարգի սկզբունքներին համապատասխան, և դրանք պետք է լինեն ՏԻՄ կառույցներում: Մյուսի համաձայն համատիրությունները պետք է լինեն լրիվ անկախ կառույցներ և ունենան անկախ կառավարման մոդել:

«Մեկ դիտարկում ևս: Օրենսդրության համաձայն Հայաստանում բնակչության սպասարկումն իրականացնում են ՏԻՄ–երը, իսկ համատիրությունները միայն պետք է լուծեն ընդհանուր բաժնային սեփականության կառավարման և պահպանման խնդիրը: Սրանք այն սկզբունքային հարցերն են, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն: Բոլորն էլ ցանկանում են ոլորտը կանոնակարգել, որպեսզի լավ արդյունք ստանան, բայց լավ արդյունք ունենալու համար առաջին հերթին պետք է հստակ սահմանվեն լիազորությունները և դրանց իրականացման մեխանիզմները»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում