Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Ընտրությունների հոգեբանական ֆոնն ու շոուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն առաջատարն է: Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03%–ը:

Թեև արդյունքն ամենևին անսպասելի չէր, բայց գնահատելով Ադրբեջանի նախընտրական ու արդեն բուն ընտրական գործընթացը, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Արձանագրվեց Իլհամ Ալիևի իշխանության բացարձակությունը, անսասանությունը և Ադրբեջանում իր, այսպես ասած, համատարած լինելը: Մենք կրկին, իհարկե, դասական առումով այնտեղ քաղաքական գործընթացների ականատես չեղանք: Տեսանք, թե պետական ապարատն ինչպես է այդ երկրի տարածքում տարիներ շարունակ ոչնչացրել ցանկացած տիպի մրցակցայնություն: Ալիևը պարզապես ստացավ այն մանդատը, որը նախապատրաստել էր անցած՝ ավելի քան երկու տասնամյակների ընթացքում: Հիմա էլ դինաստիական կամ բռնապետական իշխանության էլ ավելի ուժեղացմանն ու կայացմանն ենք ականատես լինում: Մնացած առումներով, իհարկե, սպասելի էր արդյունքը»:

Քաղաքագետի խոսքով՝ 86%–ն այն արդյունքն էր, որը բոլորն էին կանխատեսում:

«Անգամ ավելի բարձր կանխատեսումներ կային: Այնուամենայնիվ, սա ավելին էր, քան Ալիևի՝ նախորդ ընտրություններում ստացած քվեները: Բնականաբար փորձելու է հետագայում ևս նույն մեխանիզմներով ու նույն մեթոդներով ուժեղացնել իր ընտանիքի իշխանությունն Ադրբեջանի նկատմամբ»,–նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, Հ. Մելիք–Շահնազարյանն ընդգծեց. «Դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպությունները դեռևս գնահատականներ չեն տվել, բայց անգամ այս առումով նորից շատ կանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում: Այն պետությունները, որոնց հետ Ադրբեջանը լավ հարաբերություններ է ունեցել, օրինակ՝ Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան, շատ արագ շնորհավորեցին Ալիևին և բարձր գնահատեցին անցկացված ընտրությունները: Բայց արևմտյան ժողովրդավարությունները դեռևս լռում են: Կարծում եմ, որ մի քիչ բարդ իրավիճակում են, որովհետև բոլորի համար ակնհայտ է՝ Ադրբեջանում մրցակցայնություն չի եղել, Ալիևը սահմանադրություն է փոխել իր իշխանությունը հավերժացնելու նպատակով և այլն, և այլն: Անցած քարոզարշավի ընթացքում մենք ականատես եղանք, որ արևմտյան մամուլն ու տարբեր իրավապաշտպան կառույցներ շատ բուռն էին քննադատում Ադրբեջանի նախագահին թե՛ հետապնդումների, թե՛ ճնշումների, թե՛ ազատ խոսքի սահմանափակման և թե՛ իր քաղաքականության համար: Կարծում եմ, որ ընտրություններին վերաբերող գնահատականներն էլ նույն տրամաբանության մեջ կլինեն»:

Հետընտրական զարգացումների մասին էլ, ըստ քաղաքագետի, խոսելու առիթ չենք ունենալու:

«Ընտրական գործընթացներ չեն եղել: Ինչպես կարող են հետընտրական գործընթացներ լինել, եթե անգամ չակերտավոր ընդդիմադիր թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին: Այս ամենի հոգեբանական ֆոնը բավականին հետաքրքիր է: Պարզ էր, որ թեկնածուն իրական ընդդիմություն չէր, և իշխանությունների դրածոն էր այդ ընտրապայքարի մեջ: Եվ Ալիևը, փաստորեն, խնդիր ուներ. այն է՝ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իսկապես վայելում է հասարակության լայն զանգվածների աջակցությունը: Դա շոու էր, որը ոչ մի ազդեցություն չի ունենալու: Հետընտրական զարգացում ասելով՝ մենք երևի պետք է սպասենք միջազգային կառույցների գնահատականներին, որոնցով ամեն ինչ ավարտվելու է»,–շեշտեց քաղաքագետը:

Նշենք, նախընտրական շրջանում ընտրությունները տեղափոխելու և արտահերթ ընտրություններ իրականացնելու փաստին զուգահեռ շահարկվում էր Ղարաբաղյան գործոնը: Մասնավորապես՝ Ալիևը ժամանակից շուտ է փորձում ազատվել ընտրությունների բեռից, որ նախապատրաստվի որոշակի գործընթացների:

«Ես չեմ կարծում, թե բանակցային գործընթացում որևէ լուրջ կամ հեղափոխական փոփոխությունների է պետք սպասել: Ավելին՝ Ադրբեջանը շարունակելու է իր դեստրուկտիվ դերակատարությունն ունենալ և, ըստ էության, խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ թե ինչու Ադրբեջանում ընտրությունները ոչ թե հոկտեմբերին, այլ ապրիլին անցկացվեցին, մի քանի պատճառներ կային: Ժամանակը առաջ բերելով՝ նա անակնկալ էր մատուցում շատերին: Ե՛վ հնարավոր ընդդիմախոսներին, և՛ միջազգային կառույցներին, որոնք պլանավորել էին իրենց տարեկան գործունեությունը և Ադրբեջանի ընտրություններին հոկտեմբերին էին սպասում: Ընտրությունները տեղափոխելով՝ Ալիևը նրանց արձագանքը մեղմելու նպատակ էր հետապնդում: Պատճառները շատ են, բայց, ըստ էության, հիմնականն այն է, որ Ալիևը ժամանակային լիմիտ չունի և ազատ է իր գործողությունների մեջ»,–եզրափակեց քաղաքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում