Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Ինձ համար միևնույն է, Քիմ Քարդաշյանին էլ էին քննադատում. Լիլի Մորտոն ` Ծերեթելիի, իրեն վիրավորողների մասին և ոչ միայն

Օրեր առաջ «Քաղցած սպասում են» հաղորդումը հյուրընկալվել էր սկանդալային ոճաբան Լիլի Մորտոյին: Թողարկումից հետո այն համացանցում բուռն արձագանք էր գտել, հիմնականում քննադատական խոսքեր էին հնչում Լիլիի հասցեին:

«Տղերք, էլ արդեն մարդ չկա նկարեք: Կարողա՞ երրորդ մասի թիթեռներին էլ ասեք սկսեն ձեր համար սարքեն, սրա նկարները տեսա ինստագրամում, իսկական տռասի թիթեռա, ամոթա, որ էս աղջիկը հայա:

Այ զզվելի, ուղղակի ամոթա որ դու հայ էս։ էլ ոչ մի տեղ չասես էդ մասին»:

Այս և նմանատիպ մեկնաբանութունները գերակշռող էին, ինչի վերաբերյալ էլ Asekose.am-ը զրուցել է Լիլի Մորտոյի հետ:

«Ինձ համար այդ մեկնաբանությունները, ժողովրդի կարծիքն այդքան էլ էական չեն, մանավանդ, որ վատ մեկնաբանություններ են գրում: Սպասելի էր այս ամենը, որովհետև մեր հայ ազգին բնորոշ է, բնականաբար, վատ մեկնաբանությունները պետք է ավելի շատ լինեին, քան հակառակը»:

Իսկ դիտարկմանը, որ շատերը նրան վիրավորական արտահայտություններ էին գրում` օգտագործելով «Ծերեթելի», «Երրորդ մաս» բառերը, Լիլի Մորտոն ասաց.

«Նախ առաջին հերթին ասեմ, որ եթե մարդուն չեն ճանաչում, չեն կարող նման բաներ ասել: Ինձ համար այդ ամենն էական չէ, կարևորը, որ ես գիտեմ, թե ով եմ, մնացածը` ով ինչ ուզում է, թող ասի: Մեր հայերը, եթե մի փոքր արտաքինով աղջիկ են տեսնում, միանգամից իրենց խելքին համապատասխան, իրենց բնորոշմանը համաձայն մեկնաբանություններ են գրում, ինչին այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում, ինձ համար այդ ամենը միևնույն է»:

Հարցին` արդյո՞ք միայն գեղեցկությունն է պատճառը նման վերաբերմունքի` հաշվի առնելով, որ Հայաստանում քիչ չեն գեղեցիկ աղջիկները, Լիլին ասաց, որ այս ոլորտ նոր մուտք գործած շատ աղջիկներ են նման խնդիրներ ունեցել:

Լիլին անդրադարձավ նաև նրան, թե որքանով է ինքը հրահրում հանրությանը, քանի որ «Քաղցած սպասում են» հաղորդման ընթացքում ներկայացել էր առանց կրծկալի.

«Եթե բաց և կարճ եմ հագնում, և դա ինձ դուր է գալիս, ապա որևէ մեկն ինձ չի կարող ասել` այդպես մի արա: Աղջիկը կարող է կրծկալով լինել, փակ հագնվել, բայց շատ ավելի վատ բաներ անել կյանքում, սակայն նրան որևէ մեկը ոչինչ չի ասի, որովհետև ուշադրության կենտրոնում չէ: Երբ մարդ ուշադրության կենտրոնում է, առաջ է գնում, բնականաբար, սկսելու են քարկոծել: Չեմ ուզում համեմատվել, սակայն այդ նույնը տեղի էր ունենում նաև Քիմ Քարդաշյանի հետ. 450 մեկնաբանությունից միայն 50-ը կարող էր լավը լինել, սակայն նա թքած ունի: Ես մանկուց կարողացել եմ այս ամենն անտեսել, եթե մարդիկ մի փոքր կամեցող լինեն, իրենց կյանքում ամեն ինչ ավելի լավ կլինի: Այս հաղորդման շրջանակներում էլ ես լավ պատրաստում էի, սակայն մարդիկ, միևնույն է, վատն են տեսնում: Իսկ ինձ այդ մեկնաբանությունները կվիրավորեն միայն այն դեպքում, եթե ես հասկանամ, որ դրանք մի փոքր իրականությանը համապատասխան են կամ ճշմարիտ են, իսկ եթե դրանք գրողներն ինձ չեն ճանաչում, ապա այդ ամենն ինձ չի կարող վիրավորել»

Շարունակությունը՝ այստեղ :