Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Politics

Արմեն Ներսիսյան. «Նարեկացին տիեզերական մեծություն է, բայց արձանը նման զգացողություն չի առաջացնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նարեկաբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի կարծիքով Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը մեծ քայլ էր ու առիթ, որ բոլորը կրկին խոսեն նրա տիեզերական մեծության մասին, բայց Նարեկացու այդ արձանն, ըստ նրա, չի ներկայացնում Նարեկացու ողջ էությունն ու կերպարը: Բացի այդ, նորաբաց արձանով չեն արտահայտվում այն համամարդկային արժեքները, որոնք կան Նարեկացու մեջ:

«Եվ չէր էլ կարող երևալ, որովհետև արձանի հեղինակները նույնպես պետք է կարողանային ընկալել Նարեկացուն: Եվ քանի որ նա իր էությամբ խոսքի մեծագույն վարպետ է, պետք է արձանը մարմնավորեր իր խոսքի ուժը: Իսկ այս լուծման մեջ երևում է ընդամենը մի արձան, որն օտարների համար ընկալելի չի լինի: Եվ վերջապես, պետք է Նարեկացուն աշխարհին ծանոթացնենք ոչ թե արձանով, այլ իր խոսքի էությամբ, որը ժամանակային առումով չունի անցյալի և ներկայի տարբերակում: Բացի այդ ես արդեն 25 և ավելի տարիներ բազմաթիվ ֆիլմերով, հաղորդումներով ներկայացնում եմ նարեկաբուժությունը, և, բնականաբար, ցանկալի է, որ Կաթոլիկ եկեղեցին նրան ընդունեց որպես տիեզերական վարդապետ, բայց, ցավոք, նրան ներկայացնելու ժամանակ որևէ խոսք չհնչեց «Նարեկի» բուժիչ հատկությունների մասին»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Նարեկաբույժը նշեց նաև, որ Նարեկացին հնագույն ժամանակներից հայտնի առաջին հոգեբույժն է, իսկ «Նարեկը» առաջին հոգեբուժության գիրքը, որը, անկախ լեզվի իմացությունից, բուժում է անգամ օտարազգի ներկայացուցիչներին, ովքեր հայոց լեզվին չեն տիրապետում:

«Արձանի վրա պետք է ինֆորմացիա լիներ նաև այդ մասին: Իմ կարծիքով այն ավելի շատ պետք է կենդանի արձան հիշեցներ, քանի որ Նարեկացին իր էությամբ ամբողջապես լուսավորում է մարդու միտքն ու հոգին: Բացի այդ, նա այնպիսի երևույթ է, որ նրա արձանին պետք չէր ինչ–որ սիմվոլներ ավելացնել: Նարեկացու այս արձանում նույնիսկ կենդանություն, դինամիկա, կենսունակություն չկա, այն շատ քարացած է, բայց նա այդպիսին չէ: Եվ այստեղ նրա դեմքը ցույց տալն ամենևին էլ կարևոր չէր, այլ այն տիեզերական արժեհամակարգը, որի կրողն է ինքը: Նրան պետք էր ճիշտ ներկայացնել, որպեսզի օտարին հասկանալի լիներ, թե ով է Նարեկացին»,– ասաց նարեկաբույժը:

Ա. Ներսիսյանի խոսքով Նարեկացին ունի նաև կրթելու, լուսավորելու ներուժ: Այն կարող է նույնիսկ աշխարհը բուժել ներկայի այլասերվածությունից: Եվ Նարեկացուն պետք է նման կերպ ցույց տալ ու ճանաչեցնել համայն աշխարհին:

«Մենք ավելի շատ պետք է կարողանանք ոչ թե շատ խոսել այն մասին, թե ով է Նարեկացին, այլ ցույց տալ նրա տիեզերականությունը: Եվ պետք է ասեմ, որ դա այսօր շատ ակտուալ է և բավականին մեծ օգնություն կարող է լինել մարդկության համար: Պետք է այս տեսանկյունից մատուցել Նարեկացին: Եվ այսօր, երբ մարդկանցից հեռացել են խիղճը, արդարությունը և սերը, Նարեկացին այդ ամենը կարող է վերադարձնել մարդուն, քանի որ «Նարեկը» ոչ միայն բուժիչ, այլև դաստիարակող, խրատող հատկություն ունի, և մարդկությանը պետք է կարողանալ դա՛ ցույց տալ, ոչ թե նրա դեմքը, այլ՝ խոսքը, որպեսզի նրա խոսքը հասնի բոլոր ազգերին»,– ասաց նարեկաբույժը:

Ա. Ներսիսյանի կարծիքով, մարդկանց համար ամենակարևորը Նարեկացու կենդանությունը զգալն է: Եվ այդ է պատճառը, որ նրա արձանն ավելի շատ պետք է «անսպառ աղբյուրի» նմանվեր, քանի որ Նարեկացին այնքան մեծ է ու հզոր, որ նույնիսկ կարևոր էլ չէ, թե նա ինչ ազգի է պատկանում:

«Նա տիեզերական մեծություն է և այնքան հզոր է, որ նրա նմանը չկա: Եվ պետք է նման ձևով երևար, բայց այս արձանը նման զգացողություն չի առաջացնում: Ի դեպ, նման հզոր նախագիծ իրականացնելու ժամանակ հարկավոր էր մրցույթ հայտարարել, և հանրությունն ինքը պետք է ընտրեր, թե որ լուծումն է ավելի մոտ նրա կերպարին: Եվ քանի որ այն բոլորինս է, ուստի մենք բոլորս հանրային քննարկման միջոցով պետք է հավանություն տայինք այդ արձանին: Բացի այդ, նման արձան կերտելուց առաջ դրա հեղինակը նույնպես պետք է մոտիկից ծանոթ լիներ «Նարեկին», որպեսզի Նարեկացու էությունը պատկերացներ, ինչը շատ կարևոր է»,– ասաց Ա. Ներսիսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում