Այսպես դուք կզրկվեք կուսությունից առանց ցավի. Տեսանյութ
Գլխավոր պատճառը՝ վախ: Այն ստիպում է կծկել մարմնի բոլոր մկանները, հատկապես հեշտոցի: Երբեմն կուսաթաղանթն ամուր է լինում, սակայն առավել հաճախ այն առաձգական է, առաջին հարաբերության ընթացքում չի պատռվում, այլ ձգվում է և կտրուկ ցավ չի պատճառում (այդ պատճառով էլ կուսազրկման ժամանակ արյան բացակայությունը բնականոն է և ոչ թե ախտաբանական երևույթ): Այնպես որ հիմնական վախերն առաջանում են վախից: Այն հաղթահարել կարող եք միայն դուք, եթե իմանաք, թե ինչ է կատարվում ձեզ հետ և վստահեք ձեր տղամարդուն, հստակ իմանաք, որ պաշտպանված եք անցանկալի հղիությունից և վարակումից: Առաջին անգամ պետք է պաշտպանվեք պահպանակով. ուրիշի մանրէները, որոնք բնական են մի օրգանիզմի համար (տղամարդու), ընկնելով նոր օրգանիզմ (կնոջ), բորբոքում են առաջացնում՝ հեշտոցի (կոլպիտ) կամ միզուղիների (ցիստիտ) բորբոքում, որոնք կուսազրկման ամենատարածված բարդացումներն են: Ցավը մեղմելուն կօգնի սովորական մթնոլորտը, սիրախաղը, սակայն մկանները լարող և ցավ պատճառող վախի դեմ ամենաարդյունավետ դեղը սերն է: Այն կանանց համար, ովքեր կուսությունից զրկվել են սիրով, այլ ոչ թե հետաքրքրասիրությունից կամ տարիքից դրդված, ամեն բան կատարվում է համապատասխան պայմաններում, առանց շտապելու, առանց ավելորդ նյարդայնության, նուրբ և անցավ: