Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”
Lifestyle

Ասյա Խաչատրյան.այնքան հուսահատ էի, որ ուզում էի գնալ Ոստիկանության կենտրոնական բաժին և ասել, որ այսպիսի բան է տեղի ունեցել.իսկ Իսագուլյանի հայտարարությունը կարդալով՝ ծիծաղեցի ու անցա

«Երբ կարդացի Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը՝ ծիծաղեցի ու անցա, բացարձակ լուրջ չվերաբերվեցի, բայց քանի-որ այս քայլը բավականին լուրջ է ընդունվել և մի քանի լուրջ լրատվականներ ինձ արդեն դիմել են այս հարցով, ուզում եմ հայտարարել, որ ես Բաքվում, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքում, երբեք չեմ եղել և ապացույցներ եմ պահանջում, որովհետև ինքը (նկատի ունի Գառնիկ Իսագուլյանին) իմ արժանապատվության հետ է խաղացել», - նշեց Ասյան և հավելեց, որ Իսագուլյանը փաստորեն իրեն ազգի դավաճան և ստախոս է համարում:

«Փաստորեն, ինքն ինձ հանում է սուտ, ազգի դավաճան: Ես էլ, ոնց որ թե, այդքան էլ նման չեմ ազգի դավաճանի: Եկեք ամեն մեկս տեր կանգնենք մեր բառերին: Անգամ եթե նման բան է եղել, ուրեմն ես հպարտանում եմ ինձանով՝ ամեն մեկին չէր հաջողվի մի քանի անգամ գնալ Բաքու, հետ վերադառնալ, հետո գնալ Արցախ ու մեկ ամիս բնակություն հաստատել այնտեղ, անգամ աշխատանքի ընդունվել», - նշեց Ասյան՝ անդրադառնալով Գառնիկ Իսագուլյանի հայտարարությանը, թե Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ եղել է Բաքվում:

Ասյայի խոսքով, այս ամենն արդեն շատ ծիծաղելի է և միևնույն ժամանակ, նյարդայնացնող:

«Ցինիզմն էլ պետք է չափ ու սահման ունենա: Կլինի՞, որ մենք հասկանա՞նք, որ ես ժողովրդի դեմ ոչինչ չունեմ: Կլինի՞ հասկանանք, որ ես չեմ ուզում պառակտում մտցնել, սեպ խրել, չեմ ուզում մարդիկ իրար ատեն, ես հայաստանցի ղարաբաղցի տարբերություն չեմ դնում: Այս դեպքը եթե լիներ, օրինակ՝ Գորիսում կամ Գյումրիում, անգամ Էջմիածնում, ես միևնույնն է պայքարելու էի իմ իրավունքների համար», - նշեց Ասյան:

Զրույցի վերջում, Ասյան խնդրեց, որպեսզի չաղավաղեն իր բառերը:

«Ես հստակ նշում եմ, որ ես ոչ թե պատրաստ եմ հարաբերություններ ունենալ բոլոր ազգերի հետ, այլ ազգային տարբերություններ չեմ դնում: Ինձ համար մարդը մարդ է: Մարդիկ չեն որոշում՝ որտեղ պետք է ծնվեն, ես չեմ որոշել, որ պետք է այստեղ ծնվեի: Մարդիկ ծնվում են անկախ ամեն ինչից: Այսինքն՝ ես ուրախ եմ, որ ես ծնվել եմ Հայաստանում, որովհետև ես իրոք սիրում եմ այս ամեն ինչը, բայց եթե ես ծնվեի Թուրքիայում կամ Հնդկաստանում, դա իմ ընտրությունը չէր լինի», - նշեց նա:

Անդրադառնալով բուն դեպքին, Ասյան նշեց, որ եթե ինքը որևէ օրենքի խախտում թույլ տված լիներ, ապա ազատության մեջ չէր լինի:

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է ստեմ: Ո՞րն է իմ օգուտը: Վստահեցնում եմ՝ գրանտ չեմ ստանում, այդքան պարապ չեմ մնացել, ինքնափիառի կարիք չունեմ: Արցախի բիլիարդ ակումբներից մեկում ես աշխատում էի որպես մատուցող: Երևանում ևս աշխատում եմ որպես մատուցող, իսկ երբեմն սուրդոթարգմանիչ», - նշեց Ասյան:

Ասյան՝ օգտվելով առիթից, հորդորեց դեպքով հետաքրքրված ու տարատեսակ մեկնաբանություններով հանդես եկող անձանց անպատասխանատու հայտարարություններ չանել:

Անդրադառնալով հարցին, թե ինչու տևական ժամանակ անց խոսվեց ու քննարկվեց Ստեփանակերտում իր հետ կատարվածը, Ասյան ասաց. «Երբ ես արդեն Երևանում էի, ստատուս գրեցի: Փորձում էի ֆեյսբուքյան տիրույթից գտնել ինչ-որ մարդկանց՝ փաստաբաններ, լրագրողներ և այլն, որոնք կօգնեն ինձ: Բավականին երկար ժամանակ ես չգիտեի՝ ինչից կարելի է սկսել: Ինձ Ստեփանակերտից մի փաստաբան արձագանքեց, օգնեց: Ես իրեն պատմեցի դեպքի մանրամասները: Նա դիմումն օրինական ձևով շարադրեց ուղարկեց ինձ: Ես հետո ունեցա բավականին լուրջ առողջական խնդիրներ, երկու շաբաթ պառկած էի Էրեբունի բժշկական կենտրոնում», - նշեց Ասյան և հավելեց, որ մեղադրելուց առաջ պետք է հիշել, որ ոչ ոք իրեն օգնության ձեռք այդ պահին չի մեկնել:

«Ես ընթացակարգը չգիտեի, այնքան հուսահատ էի, որ ուզում էի գնալ Ոստիկանության կենտրոնական բաժին և ասել, որ այսպիսի բան է տեղի ունեցել», - իր ապրումները պատմեց Ասյան:

Նա նշեց, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, առանց խտրականության, ովքեր իրեն այս հարցում աջակցել են և հավելեց, որ այսօրվա կազմակերպվող երթի հետ կապ չունի:

«Ես այսօր նախապատրաստվող երթի հետ կապ չունեմ, բայց շնորհակալ եմ մարդկանց, որ աջակցում են ինձ իմ խնդիրների լուծման հարցում», - նշեց Ասյան: