Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

2007 թվականից ի վեր ես կարոտում եմ նրան. Դիանա Գրիգորյան

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությունը, առհասարակ, երջանիկ հիշողություն է: Չեմ կարող այս պահին ամենավառ հիշողությունն առանձնացնել, քանի որ մանկությունն այն անհոգ ու երջանիկ կյանքն է, որը դու միշտ գունեղ ես տեսնում:

Ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս ու երեխաներս են:

Առաջին հիասթափությունը:

Չեմ կարող հիշել, քանի որ յուրաքանչյուր օր մենք ապրում ենք`ունենալով թեհիասթափություն, թե պարծանք, թե պարտություն: Օրվա ընթացքում այնպիսի զգացմունքներ ես դու ապրում, որ օրվա վերջում պարզապես փորձում ես քո կյանքի պրիզմայով անցկացնել այդ բոլոր զգացողություններն ու հասկանալ`մարդը որքան ուժեղ է:

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

Բարդ է. իհարկե, որ պետք է ինքս նշեմ իմ ամենալավ և ամենավատ կողմերը: Բայց փորձեմ: Իբրև բնավորության լավ գիծ՝ կարող եմ նշել իմ պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու կամեցողությունը, նպատակասլացությունն ու ձգտումը: Ես իսկապես դրանք ունեմ: Բնավորությանս վատ գիծն այն է, որ չափից դուրս էմոցիոնալ եմ:

Ո՞ւմ եք կարոտում:

Պապայիս... 2007 թվականից ի վեր կարոտում եմ նրան , կարոտում եմ իր հայացքը, ծանրակշիռ խոսքը, իր խորհուրդն ու տղամարդ տեսակը: Հայրս տղամարդու իմ իդեալն էր:

Ինչի՞ց եք վախենում:

Ես վախենում եմ այն կյանքից, որը մեզ Աստված է տվել, քանի որ ես գիտակցում եմ, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է լինել անկանխատեսելի ու շրջադարձային:

Սխալ, որի համար զղջում եք:

Անսխալական մարդ չկա, անսխալական միայն Աստված է: Մենք բոլորս էլ յուրաքանչյուր օր սխալներ ենք գործում: Փառք Աստծո, ես իմ կյանքում այնպիսի սխալ չեմ գործել, որի համար զղջամ, իսկ մանր սխալները մեզնից անպակաս են:

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Երևի թե դժվարանամ պատասխանել Ձեր հարցին, քանի որ բոլոր այն խոսքերը, որոնք կյանքում անհրաժեշտ են, ես ասել եմ, ես երբեք չեմ վախենում ներողություն խնդրելուց, ես չեմ վախենում սեր արտահայտելուց, ես չունեմ պահեստային խոսքեր, որոնք պահում եմ հատուկ դեպքերի համար: Չեմ կարծում, որ խոսքերը շռայլություններ են:

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Ես միշտ երազում եմ, փորձում եմ ապրել երազներով, որովհետև դրանք շատ կարևոր են մարդու կյանքում: Երազելը շատ լավ բան է, որովհետև երբ դադարես երազել, կդադարես ապրել: Ես միշտ երազում եմ: Իսկ ցանկություններս գործնական առումով շատ-շատ են, ես հաճախ եմ նշել գեղարվեստական ֆիլմ նկարահանելու իմ մեծ ցանկությունը: Դրան ես շատ լուրջ եմ վերաբերում: Տա Աստված, որպեսզի ես ունենամ այդ ժամանակը, որն այս պահին չի բավարարում:

Կցանկանամ, որ…

Միգուցե շաբլոն պատասխան հնչեցնեմ, բայց ամենակարևորը ինքնաբուխ ու սրտից եկող: Ես կցանականամ, որ աշխարհի ոչ մի կետում պատերազմ չլինի, որ ոչ մի երկրում երեխաների թախծոտ աչքեր չլինեն, որպեսզի մենք գիտակցենք, որ ապրում ենք խաղաղ աշխարհում, ու վաղը մեր երեխաներն իրենց աշխատասիրությամբ ու մեր դաստիարակությամբ իրենց ընտանիքը կերտեն նույնչափ խաղաղ իրավիճակում: Ու բացի առօրեական խնդիրներից, իրենց կյանքում բարդ ու անլուծելի խնդիրների չհանդիպեն: Ուզում եմ՝ մի օր օր սոցիալական ցանց մտնելիս չտեսնենք, որ ինչ որ փոքրիկի բուժման համար օգնություն է պետք: Ու չնայած գիտեմ, որ դա անհնարին է , այնուամենայնիվ ես շարունակում եմ դա ցանկանալ: