Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Photo

«31 տարի չեմ կարողանում հաղթահարել վախս». Լուսինե Թովմասյան

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-ի նոր «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում կբացահայտենք հայ հայտնիներին։

Մեր առաջին զրուցակիցը «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն է, ում հասարակությունը գիտի որպես շատ հավասարակշռված մարդու։ Արի ու տես, Լուսինեն շատ էմոցիոնալ է, ինչը, երբեմն, խանգարում է նրան։

-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրականգիծը»։

-Պոզիտիվ և շատ էմոցիոնալ լինելս։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում,կուզեիք շտկել կամ վերացնել։

-Հենց էմոցիաներն են, պետք է սովորել կառավարել դրանք: Էմոցիաներս կարող են գլուխ բարձրացնել ցանկացած իրավիճակում:

Շուտ հուզվող, ամեն ինչ սրտիս մոտ ընդունող մարդ եմ: Տարբեր իրավիճակներում էմոցիաներս կարող են ինձ խանգարել:

 

 

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

 

-Երևի թե, շուտ կողմնորոշվելու: Հիմա ինձ մոտ դժվար է ստացվում, համենայն դեպս, չերկմտել չի ստացվում

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

 

-Երևի թե, դիմացինի մտքերը կարդալու կարողությամբ։

 

-Ափսոսանքի զգացում հաճա՞խ եք ունենում։

 

-Հաճախ չէ, բայց լինում են դեպքեր:

 

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

 

-Երևի թե, գոռոզությունը, հասարակության մեջ` սառնասրտությունը, անտարբերությունը, որ հիմա տեսնում եմ: Դա կարող է ինձ բարկացնել։

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

-Վերջին երեք տարվա ընթացքում մենակ մնալու առիթ հաճախ չեմ ունենում։ Երբ մենակ եմ մնում, լինում են մտքեր, բայց դրանք չեն տանջում ինձ: Երբ մենակ եմ, հանգստանում եմ, միշտ դրականի մասին եմ մտածում: Հազվադեպ է լինում, որ հիշողությունների գիրկն ընկնեմ, ավելի շատ մտածում եմ ապագայի ծրագրերի մասին։

 

-Կա՞ մի բան, որից շատ եք վախենում և անհաղթահարելի եք համարում այդ վախը։

 

-Այո, վախենում եմ միջատներից, թիթեռներից: Այդ վախը հաղթահարել չի ստացվում արդեն 31 տարի։

-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

- Ինձ հունից հանելը շատ դժվար է, բայց, քանի որ շատ էմոցիոնալ եմ, շատ բաներ կարող են ինձ նյարդայնացնել:

 

–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

 

–Իմ հակասթրեսը բալիկս է։ Երբ մտնում եմ տուն, ուղղակի հպվում է իր թաթիկներով ինձ կամ իր ժպիտն եմ տեսնում, արդեն հակասթրես է:

 

–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

-Կարող եմ ասել` ոչ, կյանքում երբևէ այդպիսի բան չի եղել: Շատ դրական են անցել և՛ մանկությունս, և՛ պատանեկությունս։ Կյանքում եղել են էլեմենտար, փոքր բաներ, երբ հասկացել եմ, որ ոչ բոլորին պետք է պատմես քո գաղտնիքները կամ վստահես, բայց դրանից խորը հիասթափություն չեմ ապրել:

 

-Ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել։

 

–Մայրս, քույրս կարող են լինել ինձ համար ոգեշնչման աղբյուր։

 

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

 

-Ես չէի լինի քաղաքական գործիչ։

 

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

 

-Երևի թե, միակ բանը, որ կրկնում եմ նաև առօրյայում ,հետևյալն է` վարվիր դիմացինիդ հետ այնպես,ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն։

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է։

 

-Օրինակ, կնունքիս խաչը, աշխատում եմ միշտ ինձ հետ լինի: