Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Video

Թամարա Պետրոսյանը` հեռուստատեսությամբ չերևալու և երկու նոր աշխատանքի մասին

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն այս շրջանում հեռուստատեսությամբ չի երևում, փոխարենը ինտենսիվ մասնակցում է երկու կարևոր ներկայացումների փորձերին, որոնցից մեկը պատրաստ կլինի ապրիլին, իսկ մյուսը՝ մայիսին: Դերասանուհին խաղում է Նարեկ Դուրյանի «Օրագիր» նոր փաստավավերագրական դրամայում և իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի «Hotel California»-ում: BlogNews.am-ի հետ զրույցում Թամարան պատմել է ներկայացումների, առաջարկների, դերասանական քմահաճույքների և, վերջապես, սիրելի նախագծերում նկարահանվելու մասին:

«Նարեկ Դուրյանի հետ պատրաստում ենք ներկայացում՝ նվիրված արցախյան շարժմանը: Փորձերը սկսել ենք հունվար ամսից և մինչև հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք անում: Ներկայացումն ունի հետաքրքիր նախապատմություն։ Տարիներ առաջ, երբ Նարեկ Դուրյանը եկել էր Ղարաբաղ «Մորքույրը Փարիզից» ներկայացման համար, նրան է մոտեցել մի կին և տվել մի տետր՝ ասելով․ «Սա կարող է ձեզ պետք գալ»: Դա մի աղջկա օրագիր էր, ով սովորում էր Բաքվի ինստիտուտում, սովորելու օրվանից որոշում է օրագիր պահել և յուրաքանչյուր ուսանողական օրը գրի է առնում: Նրանք չորս ընկերուհիներ էին, և օրագրում ներկայացված էր նրանց չորս տարվա կյանքը: Սովորել են 1983-1988 թվականներին, այսինքն՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ: Այս թեման ինձ հարազատ է, և շատ ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ, իսկ ներկայացման մեջ մարմնավորում եմ այդ չորս աղջիկներից մեկին»:

Երկրորդ ներկայացումն իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանինն է, ով բեմադրում է «Hotel California»-ն։ Հեղինակն Արմեն Վարդանյանն է, կատակերգություն է շատ ակտուալ թեմայով: Խոսքն ամուսնական զույգի մասին է, երբ կինն ուզում է լքել երկիրը, իսկ ամուսինը՝ ոչ: Երկուսն էլ ունեն իրենց հիմքերը։ Հենց այդ կոնֆլիկտի վրա էլ ստեղծվել է ամբողջ պիեսը:

 

Մեր դիտարկմանը՝ որքանո՞վ է բարդ խաղալ երկու տարբեր ժանրերում, և արդյո՞ք մեկը մյուսի հաշվին չի տուժում, դերասանուհին պատասխանեց․ «Այդ մտավախությունն իմ մեջ էլ կար․ անկախ նրանից՝ դու զուգահեռ կատակերգություն ես խաղում, թե ոչ, դու, միևնույն է, փորձի ընթացքում բացահայտում ես քեզ, ինչպես նաև քո կերպարը: Ամեն դեպքում ինձ դեռ չի խանգարում, կարծում եմ՝ չի էլ խանգարի, քանի որ այդքան ժամանակ չունենք, որ սպասենք՝ մի ներկայացումն ավարտի, նոր ընդունենք հաջորդ առաջարկը: Մեզ այդ շռայլությունը ոչ ոք չի տրամադրում, և միշտ չէ, որ առաջարկվող նախագծերը շատ են լինում: Դրա համար ասել, որ չեմ հասցնում այս կերպարից դուրս գալ և մտնել մյուսի մեջ, չես կարող քեզ թույլ տալ, քանի որ երկու դերերն էլ ինձ համար շատ հետաքրքիր են և բացահայտման նոր հնարավորություններ են տալիս, ինձ այդ ամենից լավ եմ զգում: Ցանկացած աշխատանք առաջին հերթին բացահայտում ես ինքդ քեզ, քո հնարավորությունները»:

Դերասանուհին խոստովանում է, որ չի սիրում իրեն դիտել կողքից․ «Նկարահանումների ժամանակ, երբ ասում են՝ ստոպ, շատ դերասաններ վազում են մոնիտորի մոտ՝ playback ասվածը նայելու, ես չեմ վազում, մնում եմ նստած: Իհարկե, նայելը շատ օգտակար բաներ կարող է քեզ տալ, բայց մյուս կողմից էլ սկսում ես ֆիքսվել քո արածի վրա, որը կարող ինչ-որ չափով խանգարել քո օրգանիկային: Այդ պարագայում ես նախընտրում եմ կուրորեն հավատալ և վստահել ռեժիսորին: Միևնույն է, եթե վատ լիներ, ասելու էր՝ ի՞նչ ես անում, աղջիկ ջան, նորից: Եթե չի ասում, ապա նորմալ է»:

 

Այն հարցին՝ ունի՞ փոքրիկ քմահաճույքներ, օրինակ՝ ինձ այս ռակուրսից մի նկարեք, խոշոր պլանը բացառեք, կամ մազս ծուռ էր, դուբլը նորից արեք, Թամարան պատասխանեց․ «Ժամանակին ես մտածում էի, որ դա իսկապես քմահաճույք է, և պետք չէ նման կապրիզներ անել, բայց հայ իրականության մեջ ես հասկանում եմ, թե ինչու են այդպես անում: Ինչ-որ չափով արդարացնում եմ այդ դերասանուհիներին, որովհետև մի պահ է գալիս, որ ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում․ խոսքը ստեղծագործական կազմի մասին է: Պրոֆեսիոնալ նախագծերում ռեժիսորների մոնիտորին հետևում են դիմահարդարը և վարսահարդարը, և եթե մի բան այն չէ, միանգամից շտկում են, բայց երբ դու ոչ ոքի պետք չես, պարզվում է՝ նայելուց հետո շատ նկատողությունների տեղիք ես տալիս, երբ ասում են՝ ինչու էր մազդ ծուռ, շորդ՝ թեք, և այդ ժամանակ դու չգիտես՝ ինչ պատասխանես, քանի որ այն մարդիկ, ովքեր պետք է հետևեին, թերացել են իրենց աշխատանքում: Իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ մարդկանց տեսակը պարզապես ավելի շատ ուշադրություն է դարձնում իր արտաքինին կադրի մեջ»:

Թամարան խոստովանում է, որ հեռուստատեսային առաջարկներ դեռ չունի, բայց չի ընկճվում, քանի որ հիմա բուռն ստեղծագործական ռիթմի մեջ է. «Օրինակ՝ ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործական պրոցեսը։ Ես հիմա ոչ մի հեռուստատեսային նախագծում չկամ, բայց իմ ստեղծագործական կյանքը բավականին ակտիվ է, որից ես միայն բավականություն եմ ստանում և նեղված չեմ, որ հեռուստատեսությունում չկամ։ Միգուցե եթե այսպիսի ակտիվություն չլիներ, մտածեի՝ ինչու չկամ որևէ նախագծում: Ինչ վերաբերում է աստղայինս տանելուն, երևի տարիքս արդեն անցել է։ Գուցե տասնութ տարեկանում գլուխս կպտտվեր, թե ինչու չկամ հեռուստատեսությամբ, բայց հիմա հանգիստ եմ: Գուցե քառասուն տարեկանում շատ անհանգիստ տանեմ, քանի որ դա էլ է անցումային տարիք»,- կատակում է դերասանուհին:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի