Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցում
Վիդեո

Թամարա Պետրոսյանը` հեռուստատեսությամբ չերևալու և երկու նոր աշխատանքի մասին

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն այս շրջանում հեռուստատեսությամբ չի երևում, փոխարենը ինտենսիվ մասնակցում է երկու կարևոր ներկայացումների փորձերին, որոնցից մեկը պատրաստ կլինի ապրիլին, իսկ մյուսը՝ մայիսին: Դերասանուհին խաղում է Նարեկ Դուրյանի «Օրագիր» նոր փաստավավերագրական դրամայում և իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի «Hotel California»-ում: BlogNews.am-ի հետ զրույցում Թամարան պատմել է ներկայացումների, առաջարկների, դերասանական քմահաճույքների և, վերջապես, սիրելի նախագծերում նկարահանվելու մասին:

«Նարեկ Դուրյանի հետ պատրաստում ենք ներկայացում՝ նվիրված արցախյան շարժմանը: Փորձերը սկսել ենք հունվար ամսից և մինչև հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք անում: Ներկայացումն ունի հետաքրքիր նախապատմություն։ Տարիներ առաջ, երբ Նարեկ Դուրյանը եկել էր Ղարաբաղ «Մորքույրը Փարիզից» ներկայացման համար, նրան է մոտեցել մի կին և տվել մի տետր՝ ասելով․ «Սա կարող է ձեզ պետք գալ»: Դա մի աղջկա օրագիր էր, ով սովորում էր Բաքվի ինստիտուտում, սովորելու օրվանից որոշում է օրագիր պահել և յուրաքանչյուր ուսանողական օրը գրի է առնում: Նրանք չորս ընկերուհիներ էին, և օրագրում ներկայացված էր նրանց չորս տարվա կյանքը: Սովորել են 1983-1988 թվականներին, այսինքն՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ: Այս թեման ինձ հարազատ է, և շատ ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ, իսկ ներկայացման մեջ մարմնավորում եմ այդ չորս աղջիկներից մեկին»:

Երկրորդ ներկայացումն իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանինն է, ով բեմադրում է «Hotel California»-ն։ Հեղինակն Արմեն Վարդանյանն է, կատակերգություն է շատ ակտուալ թեմայով: Խոսքն ամուսնական զույգի մասին է, երբ կինն ուզում է լքել երկիրը, իսկ ամուսինը՝ ոչ: Երկուսն էլ ունեն իրենց հիմքերը։ Հենց այդ կոնֆլիկտի վրա էլ ստեղծվել է ամբողջ պիեսը:

 

Մեր դիտարկմանը՝ որքանո՞վ է բարդ խաղալ երկու տարբեր ժանրերում, և արդյո՞ք մեկը մյուսի հաշվին չի տուժում, դերասանուհին պատասխանեց․ «Այդ մտավախությունն իմ մեջ էլ կար․ անկախ նրանից՝ դու զուգահեռ կատակերգություն ես խաղում, թե ոչ, դու, միևնույն է, փորձի ընթացքում բացահայտում ես քեզ, ինչպես նաև քո կերպարը: Ամեն դեպքում ինձ դեռ չի խանգարում, կարծում եմ՝ չի էլ խանգարի, քանի որ այդքան ժամանակ չունենք, որ սպասենք՝ մի ներկայացումն ավարտի, նոր ընդունենք հաջորդ առաջարկը: Մեզ այդ շռայլությունը ոչ ոք չի տրամադրում, և միշտ չէ, որ առաջարկվող նախագծերը շատ են լինում: Դրա համար ասել, որ չեմ հասցնում այս կերպարից դուրս գալ և մտնել մյուսի մեջ, չես կարող քեզ թույլ տալ, քանի որ երկու դերերն էլ ինձ համար շատ հետաքրքիր են և բացահայտման նոր հնարավորություններ են տալիս, ինձ այդ ամենից լավ եմ զգում: Ցանկացած աշխատանք առաջին հերթին բացահայտում ես ինքդ քեզ, քո հնարավորությունները»:

Դերասանուհին խոստովանում է, որ չի սիրում իրեն դիտել կողքից․ «Նկարահանումների ժամանակ, երբ ասում են՝ ստոպ, շատ դերասաններ վազում են մոնիտորի մոտ՝ playback ասվածը նայելու, ես չեմ վազում, մնում եմ նստած: Իհարկե, նայելը շատ օգտակար բաներ կարող է քեզ տալ, բայց մյուս կողմից էլ սկսում ես ֆիքսվել քո արածի վրա, որը կարող ինչ-որ չափով խանգարել քո օրգանիկային: Այդ պարագայում ես նախընտրում եմ կուրորեն հավատալ և վստահել ռեժիսորին: Միևնույն է, եթե վատ լիներ, ասելու էր՝ ի՞նչ ես անում, աղջիկ ջան, նորից: Եթե չի ասում, ապա նորմալ է»:

 

Այն հարցին՝ ունի՞ փոքրիկ քմահաճույքներ, օրինակ՝ ինձ այս ռակուրսից մի նկարեք, խոշոր պլանը բացառեք, կամ մազս ծուռ էր, դուբլը նորից արեք, Թամարան պատասխանեց․ «Ժամանակին ես մտածում էի, որ դա իսկապես քմահաճույք է, և պետք չէ նման կապրիզներ անել, բայց հայ իրականության մեջ ես հասկանում եմ, թե ինչու են այդպես անում: Ինչ-որ չափով արդարացնում եմ այդ դերասանուհիներին, որովհետև մի պահ է գալիս, որ ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում․ խոսքը ստեղծագործական կազմի մասին է: Պրոֆեսիոնալ նախագծերում ռեժիսորների մոնիտորին հետևում են դիմահարդարը և վարսահարդարը, և եթե մի բան այն չէ, միանգամից շտկում են, բայց երբ դու ոչ ոքի պետք չես, պարզվում է՝ նայելուց հետո շատ նկատողությունների տեղիք ես տալիս, երբ ասում են՝ ինչու էր մազդ ծուռ, շորդ՝ թեք, և այդ ժամանակ դու չգիտես՝ ինչ պատասխանես, քանի որ այն մարդիկ, ովքեր պետք է հետևեին, թերացել են իրենց աշխատանքում: Իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ մարդկանց տեսակը պարզապես ավելի շատ ուշադրություն է դարձնում իր արտաքինին կադրի մեջ»:

Թամարան խոստովանում է, որ հեռուստատեսային առաջարկներ դեռ չունի, բայց չի ընկճվում, քանի որ հիմա բուռն ստեղծագործական ռիթմի մեջ է. «Օրինակ՝ ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործական պրոցեսը։ Ես հիմա ոչ մի հեռուստատեսային նախագծում չկամ, բայց իմ ստեղծագործական կյանքը բավականին ակտիվ է, որից ես միայն բավականություն եմ ստանում և նեղված չեմ, որ հեռուստատեսությունում չկամ։ Միգուցե եթե այսպիսի ակտիվություն չլիներ, մտածեի՝ ինչու չկամ որևէ նախագծում: Ինչ վերաբերում է աստղայինս տանելուն, երևի տարիքս արդեն անցել է։ Գուցե տասնութ տարեկանում գլուխս կպտտվեր, թե ինչու չկամ հեռուստատեսությամբ, բայց հիմա հանգիստ եմ: Գուցե քառասուն տարեկանում շատ անհանգիստ տանեմ, քանի որ դա էլ է անցումային տարիք»,- կատակում է դերասանուհին:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի