Սվո Ռաֆի հուղարկավորության օրը ընտանիքի անդամները տարօրինակ բան նկատեցին. Այն ինչ եղել էր այդ օրը դեռ երկար կհիշեն բոլորը
Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում:
Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:
Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:
Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:
Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով: