Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Դպրոցներում ՏՀՏ ոլորտ կուսումնասիրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջնահերթ է համարում հանրակրթական դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների(ՏՀՏ) պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում: Այս նպատակով նախարարությունը Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի հետ համատեղ մի նախագիծ է մշակել, որ կրում է «Ապագան այսօր» անունը:

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:

Ըստ նախագծի՝ ՀՀ ֆինանսների նախարարը 10–օրյա ժամկետում պետք է մշակի հարկային արտոնությունների փաթեթ` այս ծրագրով նախատեսված մասնակիցների համար, իսկ մարզպետներին և Երևանի քաղաքապետին էլ առաջարկվում է օժանդակել ծրագրի իրականացման աշխատանքներին:

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու և խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց նախաձեռնությունը բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու անհրաժեշտություն:

Ասվում է, թե տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից ճանաչված է որպես տնտեսության զարգացման առաջնային ոլորտ և մեր երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից մեկն է հանդիսանում:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ավանդական առաջատար դիրքը, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ստեղծում են ոլորտի հետագա զարգացման հեռանկարներ: Հայտարարելով տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ, Հայաստանը կարիք ունի շարունակաբար ապահովել այն անհրաժեշտ մասնագիտական ներուժով»,– կարդում ենք նախագծում:

Նախագծի հեղինակները համոզված են, որ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների մասնագետների պատրաստումը և ընդհանրապես բնակչության տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կրթվածության մակարդակի բարձրացումը պետք է սկսել միջնակարգ կրթությունից: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել կայուն և շարունակական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում և կրթության համակարգի պարբերական վերազինումը՝ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր սերնդի համակարգչային սարքավորումների ստեղծմանը զուգահեռ:

Նախագծում նաև հիշեցում է արվում, որ հանրակրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգային ներդրման համակարգված գործընթացը սկսվել է 2004 թ.–ից՝ հանրակրթության համակարգում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ռազմավարական ծրագրի իրականացմամբ:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում