Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Lifestyle

Մասնավոր օդանավեր, թանկարժեք զարդեր. ռուսաստանցի օլիգարխի դստեր շքեղ կյանքը, որը չի ցանկանում Մոսկվա վերադառնալ (Ֆոտոշարք)

Ռուսաստանցի օլիգարխ, «Группы Альянс»-ի նախագահ Մուսա Բաժաեւի դստեր՝ Էլինայի հետ կապված սկանդալը նոր զարգացումներ է ստանում: Օրերս Էլինան, որը Մոնտե Կառլոյում իր հարսանիքին ներկայացել էր 20 մլն ռուբլի արժողությամբ զգեստով, հայտարարել էր, որ մտադիր չէ Ռուսաստան վերադառնալ:

Ուսանողուհին ամուսնու հետ հարսանեկան ճամփորդության է մեկնել ԱՄՆ, իսկ սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հարցին՝ «Որտե՞ղ է ավելի լավ, ԱՄՆ-ում, թե՞ Ռուսաստանում», Էլինան բավական կտրուկ պատասխանել էր. «Ամենուր ավելի լավ է, քան Ռուսաստանում»:

Իհարկե՝ դրանից հետո աղջիկը ներողություն էր խնդրել եւ փորձել էր արդարանալ, բայց արդեն ուշ էր, լրատվամիջոցներն իրենց գործն արել էին:

Life-ը պարզել է, թե որքան «վատ» կյանք է ունեցել Ռուսաստանում միլիարդատիրոջ դուստրը:

Հանուն հոր ծննդյան տարեդարձի, որը վերջերս 50 տարեկան է դարձել, 22-ամյա Էլինան Փարիզ է մեկնել՝ լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադից զգեստ գնելու:

Նա ընտրել է գարնանային Haute Couture հավաքածուից արքայադստեր զգեստ՝ շուրջ 3 մլն ռուբլի արժողությամբ: Իսկ ավելի վաղ նույն խանութում Էլինան երկնագույն զգեստ է գնել քրոջ՝ Մարիամի հարսանիքի համար:

Չեչեն գործարար Ալիխան Մամակաեւի որդու հետ պսակադրության համար նույնպես Էլինան, ինչպես եւ Մարիամը, հարսանեկան զգեստը Զուհաիր Մուրադից է գնել:

Մուսա Բաժաեւի կրտսեր դուստրն առանձնահատուկ թուլություն ունի թանկարժեք զարդերի նկատմամբ: Ամեն օր Էլինայի ձեռքերը միջինը 15 մլն ռուբլի են զարդարում. աղջիկը վերջերս միանգամից մի քանի Cartier ապարանջան է կրել: Love եւ Juste Un Clou հավաքածուից մաքրամաքուր ադամանդներով զարդերից յուրաքանչյուրն ավելի քան 4 մլն ռուբլի արժե: Դրանց Էլինան ավելացնում է ավելի պակաս թանկարժեք զարդերով նույն հավաքածուներից:

Cartier-ի կողքին Բաժաեւայի ձեռքին տեղ է զբաղեցրել նաեւ Van Cleef and Arpels ապարանջանը՝ 400 հազար ռուբլի արժողությամբ: Rolex Green Submariner ժամացույցին Էլինան ավելացնում է ամբողջ մատը ծածկող Stephen Webster սպիտակ ոսկուց մատանի՝ ադամանդներով պատված, որը 1.5 մլն ռուբլի արժեք:

Էլինա Բաժաեւայի խոսքով՝ աշխարհում լավագույն շոփինգը կարելի է անել Լազուրե Ափին եւ Փարիզում: Հենց այնտեղ է միլիարդատիրոջ ժառանգորդուհին ամեն սեզոնին թարմացնում զգեստապահարանը: Էլինան ստիպված չի լինում հերթ կանգնել Hermes հազվագյուտ պայուսակների համար: Հազիվ տեսնելով Էլինային կամ նրա մորը՝ Լուիզային, Rue de Sèvres փողոցում գտնվող խանութի աշխատակիցները ժպտում եւ պահեստից դուրս են բերում ամենաթանկ՝ Birkin եւ Kelly մոդելները:

Երիտասարդ Բաժաեւան նախընտրում է արքայադուստր Գրեյս Քելլիի պատվին կոչված պայուսակը, որը 1 մլն ռուբլի արժե:

Աղջկա հսկայական զգեստապահարանում շուրջ մեկ տասնյակ Fendi Peecaboo պայուսակներ կան՝ յուրաքանչյուրը 200 հազար ռուբլի արժողությամբ, իսկ համալսարան նա հաճախում է Valentino-ից եւ Chanel-ից աքսեսուարներով:

Էլինային ՄՄՀՊԻ (МГИМО) դասերի է գնացել Mercedes S-class-ով. Բաժաեւան միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետում բակալավրի դիպլոմ է ստացել: Մինչեւ բուհի մուտքի դուռը նրան թիկնապահ է ուղեկցել: Գեղեցկուհի չեչենուհուն նա ուղեկցել է նաեւ ռեստորաններում, կինոյում, այգում զբոսանքի ժամանակ: Թիկնապահներից Էլինան ազատվել է միայն Սարդինիայի Forte Village հյուրանոցում, որը պատկանում է Մուսա Բաժաեւին:

Հսկայական տարածքն անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ են հսկում, իսկ հյուրանոցում հյուրերին արգելված է լուսանկարել՝ ազդեցիկ հյուրերին եւ նրանց երեխաներին չանհանգստացնելու համար: Էլինան հանգստի է մեկնել հունիսի 1-ին, ընտանեկան ինքնաթիռով, վերադարձել՝ սեպտեմբերի 1-ին: Երբ խիստ հայրը դստերն արգելել է հեռանալ Մերձմոսկվայի առանձնատնից, անհապաղ մատնահարդարման կարիք ունեցող Էլինան վարպետներին տուն է կանչել՝ ծառայության համար վճարելով 20 հազար ռուբլի:

Մուսա Բաժաեւայի դուստրը Մոսկվայի ամենաթանկ՝ Aldo Coppola գեղեցկության սրահի մշտական հաճախորդն էր: Ամուսնանալուց հետո Էլինան հեռացել է չսիրած Մոսկվայից, ճամփորդում է Միացյալ Նահանգներով ու տեղեկացնում. «Ամենուր ավելի լավ է, քան Ռուսաստանում»: