Կինն աղոթում էր, որպեսզի իր երեխաները չմահանան, երբ իսկական հրաշք տեղի ունեցավ
Մի անգամ երեկոյան մայրուղու վրա խմած մարդը կորցնելով մեքենայի կառավարումը` վթարի ենթարկվեց, որի արդյունքում վեց մեքենա տուժեց: Դեպքի վայրում շուրջ բոլորն արյուն էր և տուժածների մարմինները. թվում էր` մահը թևածում է օդում:
Վթարված մեքենայում մնացած մայրն ուշքի եկավ տեղի ձայներից: Նա միայն աղերսալից ձայնով կրկնում էր. «Աստվա՜ծ, խնդրում եմ փրկիր իմ տղաներին»։
Նա մոլագարի պես փորձում էր ազատվել մետաղյա ջարդոնից, որի մեջ հայտնվել էր վթարի արդյունքում: Սակայն ամուր մետաղները թույլ չէին տալիս կնոջն ազատվել իրենց գերությունից: Նրա վախեցած հայացքը կենտրոնացավ մեքենայի հետին նստարանի բացակայության վրա: Բայց նա կոտրված ապակուց բացի ոչինչ չտեսավ: Նրա երկվորյակները ոչ մի տեղ չէին երևում, նա անգամ երեխաների լացի ձայն չէր լսում: Հետո նա նորից սկսեց աղոթել. «Աստվա՜ծ, թույլ չտաս, որ նրանք մահանան»:
Այնուհետ եկան հրշեջները և ազատեցին կնոջը, սակայն, երբ նրանք սկսեցին փնտրել մեքենայի հետին նստարանը, այնտեղ երեխաներին չգտան, ավելին` հետին նստարանները տեղում էէին ու անվնաս: Հրշեջները մտածեցին, թե կինը խելքը թռցրել է, սակայն, երբ շրջվեցին նրան հարցաքննելու համար, կինն անհետացել էր:
Ոստիկանները տեսել էին, թե ինչպես է երեխաների մայրը վազում և գոռում` կանչելով իր տղաներին: Ոստիկաններից մեկը նրա աղերսներին ի պատասխան` ասաց. «Երեխաներն իմ մեքենայում են և բոլորովին անվնաս: Նրանք պատմում են, որ իրենց հայրն է իրենց թողել այստեղ և ասել, որ նրանք սպասեն մինչև մայրը կգա և տուն կտանի: Ես շուրջբոլորը ստուգել եմ, բայց այդպես էլ չկարողացա նրանց հորը գտնեմ: Հավանաբար նա փախել է դեպքի վայրից»:
Մայրը գրկեց երկվորյակներին և ասաց. «Նա չէր կարող փախչել դեպքի վայրից, որովհետև նա մեկ տարի առաջ է մահացել»: Ոստիկանության սպան պարզապես ապշեց և հարցրեց.«Ինչպե՞ս կարող է նման բան պատահել»:
Տղաները մորն ասացին.«Մայրիկ, հայրիկը եկավ և քեզ համար համբույր թողեց: Նա մեզ ասաց, որ մենք չանհանգստանանք, քանի որ քեզ հետ ամեն ինչ կարգին է, այնուհետև նա մեզ տեղավորեց այս մեքենայում և առկայծող լույսով հեռացավ: Մենք ցանկանում էինք, որ նա մնա մեզ հետ, բայց մայրիկ նա միայն մեզ գրկեց և հեռացավ: Նա ասաց, որ ինչ-որ մի օր մենք նրան կհասկանանք: Նա քեզ փոխանցեց, որ ինքը մեզ հետևում է ամենուր»:
Մայրն անկասկած գիտեր, որ երեխաները ճիշտ են ասում, քանի որ հիշեց ամուսնու վերջին խոսքերը. «Ես Ձեզ վերևից կհետևեմ»: Հրշեջները չէին կարողանում բացատրել այն փաստը, որ վթարի ենթարկված մեքենայի ուղևորներն անգամ քերծվածքներ չէին ստացել: Նրանք ոստիկանական զեկույցում գրեցին.
«Այսօր 109 մայրուղով հրեշտակ է անցել»…