Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Politics

Ծառուկյան–Օհանյան տանդեմը չափազանց վտանգավոր կլինի ՀՀԿ–ի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

– Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Նրա վերադարձը ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում:

– Կարող է բերել բավականին էական փոփոխություններ, քանի որ Գագիկ Ծառուկյանն այն երկու քաղաքական գործիչներից մեկն է, ով այսօրվա դրությամբ որոշակի լուրջ վարկանիշ ունի: Մյուսը վարչապետ Կարեն Կարապետյանն է:
Այսօրվա քաղաքական դաշտի, մանավանդ ոչ իշխանական հատվածի գլխավոր պրոբլեմը լիդերների բացակայությունն է: Դրանով է պայմանավորված, որ այս անգամ բոլորի մոտ ավելի շատ դաշինքային տրամադրություններ են: Ընդգծված լիդերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ բոլորն զգում են` ինքնաբավ չեն և չկա առանցք, որի շուրջ կարող են միավորվել: Ուստի շատերը փորձում են կոնսոլիդացնել իրենց սուղ ռեսուրսները` թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային, թե՛ ընդհանուր առմամբ ինստիտուցիոնալ, որպեսզի կարողանան արդյունքների հասնել: Ընդ որում, խոսքը հարաբերական արդյունքների մասին է, երբ պետք է ընդամենը փորձեն հաղթահարել նախանշված շեմը:
Ծառուկյանի վերադարձով, բնականաբար, շատերի ծրագրերը խառնվում են, որովհետև բավականին լուրջ քանակով ձայներ, որոնք պետք է բաշխվեին քաղաքական այլ դաշինքների և ուժերի միջև, ակնհայտորեն կարող են գնալ այն միավորմանը, որը գլխավորելու է նա:

– Դուք մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե լայն դաշինք ասելով Ծառուկյանն ում նկատի ուներ, չէ՞ որ հատկապես ընդդիմադիր դաշտի պատկերը` ով ում հետ է լինելու, արդեն քիչ, թե շատ ուրվագծված է:

– Միանշանակ ասելը դժվար է, քանի որ այդ լայն դաշինքը կարող է կազմված լինել ոչ միայն քաղաքական ուժերից, այլև հանրային ճանաչում ունեցող անհատներից և հասարակական սեկտորի ներկայացուցիչներից: Բայց եթե քաղաքական բլոկի մասին ենք խոսում, ապա հասկանալի է, որ բացի ԲՀԿ–ից կարող է լինել «Ալյանսը», չեմ բացառում, որ փորձ կարվի ՀԱԿ–ին էլ մտցնել: Համենայնդեպս, չեմ կարծում, թե ՀԱԿ–ը դեմ կլինի: Ընդհանրապես ցանկացողներ շատ կլինեն: Օրինակ՝ երեկ կարդացի, որ «Ժառանգությունն» էլ դեմ չէ:

– Բայց «Ժառանգությունը» բանակցում է Օհանյան–Օսկանյան դաշինքի հետ:

– Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այդ մասին ասել էր Արմեն Մարտիրոսյանը:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք Օհանյան–Ծառուկյան տանդեմը:

– Տեսականորեն, իհարկե, հնարավոր է: Բայց քանի որ, ըստ իս, Ծառուկյանի վերադարձը ոչ առանց Սերժ Սարգսյանի հետ խաղի կանոնների հստակեցումից հետո է եղել, հակված եմ մտածելու, որ, այնուամենայնիվ, իշխանությանը նման խոշոր կոնսոլիդացիա ձեռք չի տա: Եթե եղել են խաղի կանոնների ճշտումներ, կարծում եմ` այդ պայմանն էլ է դրվել:

– Հակառակ դեպքում չափազանց մեծ հակակշիռ կստեղծվի ՀՀԿ–ի դեմ:

– Այո: Պարզ է, որ այդ երկու դաշինքների միավորումը ռեսուրսների առումով էլ ավելի հզոր է դառնում: Ճիշտ է, կառուցվածքային առումով մեծ հնարավորություններ Ծառուկյանին դա չի տա, բայց քանի որ քաղաքական ցանկացած պրոցեսում կարևոր է քաղաքական ճանաչելի դեմքերի առկայությունը, երբ ընտրազանգվածները ճանաչում են բրենդը, ապա այդ առումով, անշուշտ, կողմերը կարող են միմյանց ուժեղացնել:

– Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ այսօր կան վարկանիշ ունեցող քաղաքական երկու լիդերներ` Կ. Կարապետյանը և Գ. Ծառուկյանը: Նրանց պայքարի արդյունքում ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

– Ցանկացած ընտրական գործընթաց, երբ կան ընդգծված լիդերներ, բերում է մրցակցության: Իսկ մրցակցությունը ոչ միշտ է վերահսկելի, եթե նույնիսկ նախապես հաստատվում են խաղի որոշակի կանոններ:

– Եվ որից գուցե շահի հասարակությունը կամ պետությունը:

– Առնվազն կարող է հետաքրքիր լինել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: