Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Սարո Սարոյան. «Կա դատարկություն, որը ոչ մի կերպ չի լցվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլին ընդառաջ քաղաքական դաշտում որոշակի տրամադրություններ են նշմարվում: Որոշ քաղաքական ուժեր փորձում են օրակարգ ստեղծել, զուգահեռ՝ իշխանությունն այն որակում է որպես նախընտրական կեղծ օրակարգ:

Քաղաքագետ Սարո Սարոյանի խոսքով՝ այսօր Հայաստանում մի օրակարգ կա:

«Առաջինը ՀՀ նախագահի ընտրություններն են, ապա վարչապետի ընտրություններն Ազգային ժողովում: Այդ օրակարգի հեղինակը գործող վարչախումբն է: Այլ օրակարգ առայժմ չի նշմարվում: Հայտարարություններ կան հատկապես «Ելք» դաշինքի կողմից: Ասում են, որ ի դեմս իշխանության ներկայիս կրողների շարունակականությունն ապահովող միջոցառումների, իրենք ինչ–որ լուրջ ընդվզում կամ դիմադրություն են ցույց տալու: Բայց առայժմ ոչինչ դեռ չի խոսում այն մասին, որ դա Հայաստանի համար օրակարգ է: Դրա համար կոնկրետ քայլեր են պետք, որոնք չեն երևում: Սա է պատկերը: Կա վարչախմբի քաղաքական դաշտում ներմուծած օրակարգը և ամեն ինչ տեղի է ունենում այս ամենի շուրջ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչ քայլեր են պետք իրապես քաղաքական օրակարգ ձևավորելու համար, Ս. Սարոյանն ընդգծեց, որ հարցը պետք է քաղաքական գործիչներին տալ. «Եթե նշում են օրակարգի մասին, ապա այն գործողություն դարձնելու համար իրենք պետք է մտածեն: Ես որպես քաղտեխնոլոգ չեմ ցանկանա գուշակություններ անել հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես անտաղանդ են որևէ քայլեր իրականացնելու առումով: Վերջին տարիներին քաղաքական գործիչներն այնքան անտաղանդ են գտնվել, որ ոչ մի վերլուծաբան զուտ վերլուծական փաստերի ու փաստարկների հիման վրա չի կարող փորձել ինչ–որ նորություն կամ արդյունք տեսնել այդ գործընթացներում: Ես չեմ պատկերացնում, որ իրենք կարող են որևէ քայլ անել: Իրենց քայլերը ես տեսել եմ միայն հայտարարությունների ու հանրահավաքների տեսքով: Իսկ երբ որևէ արդյունք չկա, դրանք արդեն ոչ թե քայլեր, այլ միջոցառումներ են, որոնք անում է նաև վարչախումբն իր օրակարգը լցնելու համար: Դա պայքար չէ, պայքարի իմիտացիա է»:

Սարո Սարոյանի խոսքով՝ քաղաքական դաշտում ոչ թե լճացում, այլ դատարկություն է:

«Ավելի քան մեկ տարի է այդ դատարկությունը գոյություն ունի քաղաքական դաշտում: Այդ դատարկությունը ոչ մի կերպ չի լցվում և ըստ իս առաջիկայում ևս չի լցվի: Լցվելու միակ տարբերակը վարչախմբի ներսում ինչ–որ քաղաքական գործընթացների այլ հունով ընթանալու արդյունքում ընդդիմադիր դաշտում ակտիվություն տեսնելն է: Բայց ընդդիմադիր շրջանակների կողմից ինքնուրույն հանդես գալու տեսանկյունից դեռևս չի երևում, թե այդ դատարկությունն ինչպես է լցվելու: Իհարկե, սա չի նշանակում, որ ՀՀ–ում քաղաքական գործընթացներ չեն լինելու: Այդ դատարկությունը շատ ավելի շուտ և արագ կարող է լցվել, քան երբևէ, բայց ոչ վերջին քսան տարիների համար արդեն ավանդական դարձած ձևերով. հանրահավաքներ, հայտարարություններ, հետո ժողովրդին ուղարկել տուն ու նորից հրավիրել»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ապրիլին ընդառաջ սպասվելիք փոփոխություններին, քաղաքագետն ընդգծեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում քաղաքական գործընթացներն ընթացել են այն տրամաբանությամբ, ըստ որի Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ վարչապետը:

«Նախագահի հարցում ամեն ինչ հստակ է: Ըստ էության, ոչ մի խոչընդոտ չկա և ընդամենը 2–3 օրից այդ հարցը լուծում կստանա: Ամեն դեպքում առայժմ թեթև մի ինտրիգ է մնում վարչապետի անձի ով լինելու հետ կապված: Քննարկումներում երբեմն նկատվում է այն տրամաբանությունը, որ այդ ինտրիգը պահելու համար է, որ ՀՀԿ–ն չի ասում, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն: Ինչ–որ առումով դա հասկանալի է: Ըստ էության՝ նախագահի ընտրությունից հետո այդ հայտարարությունը կարվի: Եթե Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը, փոխվարչապետերի հարցն է առաջ գալիս: Այստեղ էլ Կարեն Կարապետյանն է, ով առաջին փոխվարչապետի թեկնածուն է դառնալու: Այլ վերադասավորումների հետ կապված ասելու ոչինչ չկա: Վերջին ամսվա քաղաքական գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ նորություններ, հնարավոր է, չլինեն»,– եզրափակեց քաղաքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում