Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
Video

Հրամանատարը գիշերով զինվորներին արթնացրել է, շարել է դրսում և ստիպել է տառեր սովորել (տեսանյութ)

Forrights.am-ը գրում է.

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն պահել Ռուսաստանում, որտեղ ապրում էր 10 տարուց ացելի, չտար պետությանը: Բայց նա հետ բերեց Հովսեփին Հայաստան, ծննդավայր Սպիտակ, հավատալով, որ լավ է ծառայել հայկական բանակում, քան օտար երկրում ապրել առանց անձնագրի, առանց փաստաթղթի ու կարգավիճակի, վախենալով դուրս գալ փողոց: « Մտածեցի, ոչինչ, էդ երկու տարին կգնա, կծառայի,կյանքը կկարգավորի, հետ կգա»:

Հավատ, հավատ մինչև վերջ

Հետագայում էլ լավատեսությունը չլքեց Արմինեին, երբ Հովսեփին հապճեպ, երկու օրում տարան Արցախ, « Եղնիկներ» կոչվող զորամաս, թեև որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից: 6 ամիս առաջ, երբ Հովսեփին զորակոչում էին, այդ արտոնությունը դեռ հանված չէր:

Արմինե Ավետիսյանը հավատում էր նաև, որ իր որդին ընտելացել է բանակային առօրյային, իրեն լավ է զգում: «Ծառայություն է, դժվարություններ կային, բայց ամենադժվար պահը՝ 6 ամիսը, նա անցել էր», — ասում է մայրը: Վերջին անգամ դիրքեր գնալուց որդին նրան ասել էր. «Մի անհանգստացի, ամեն ինչ լավ է, եթե «դեբիլ» չլինես, վտանգավոր չի»:

Հիմա էլ, երբ որդին այլևս չկա, Արմինեն կրկին հավատում է: Այս անգամ նրա վստահության օբյեկտը զինդատախազությունն է: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» — ասում է Արմինե Ավետիսյանը:

Զինդատախազը կանչել է զոհվածի մորը հանդիպման

Զինդատախազ Վահե Հարությունյանը Հովսեփի մահից հետո իր մոտ է հրավիրել Արմինեին, խոսք է տվել, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար: « Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», — համոզված ասում է Արմինե Ավետիսյանը, բայց օրեցօր նրա գլխում կասկածներն ավելանում են: Նախ, որդուն բերել են ճակատից խփված: Դեպքից երկու օր անց քննչական կոմիտեն հաղորդեց, որ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորում է ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Կրակողի անունը չէր նշվում:

«Բայց ինչպե՞ս կարելի է միամիտ կրակել ճակատի կենտրոնին», — հարց է տալիս մայրը: Զոհվածի հարազատներին կասկածելի է թվում զինկոմիսարիատի տարածած վարկածը՝ թե Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել:

Մարտակերտի քննիչը մեկ օրում բացահայտել է սպանությունը

«Այդ օրը զրուցել են կատակի ձևով, կարող է, ուզել է երեխուն ծնկի բերել, վախացնել», — կրկնում է Արմինե Ավետիսյանը զինկոմիսարիատի տարածած վարկածը:

Այն շարադրված է Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանի գրությունում, որը թվագրված է 28.01.2018. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը…նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»:

Այսինքն, ստացվում է, որ Հովսեփի մահվան հաջորդ օրն արդեն Մարտակերտի քննիչն ամբողջությամբ բացահայտել է դեպքը և ներկայացրել է ծնողին:

Զինծառայողներ Հովսեփ Գրիգորյանը և Աշոտ Չախալյանը դեպքի վայրում միայնակ են եղել: Վարույթ իրականացնող մարմինը առաջին իսկ օրվանից կենտրոնացել է միակ վարկածի վրա, որի հիմքը կրակողի ցուցմունքներն են: Այլ վարկած չի դիտարկվում:

«Ո՞նց կարաս ասես «ախպեր» ու հետևից քֆուր անես». հայ-ռուսական տարբերություններ

Հովսեփ Գրիգորյանը 4 տարեկանից ապրել է Ռուսաստանում: Ընկերություն է արել իր նման Ռուսաստանից ծառայելու նպատակով վերադարձած տղաների հետ: « Նրան զորամասում և այստեղ ռուս էին ասում, — հիշում է զոհվածի մայրը, — ինքը մի անգամ ասեց՝ ցավը նա է, որ ես Ռուսաստանում հայ եմ, իսկ ստեղ ռուս եմ, ես չգիտեմ, ես ով եմ: Նրա մտածելակերպը ուրիշ էր, շատ տարբերվում էր ստեղի երեխեքի մտածելակերպից: Ինքը ասում էր՝ ստեղ բոլորը էգոիստ են: Ստեղ իրար կասեն ախպեր, մի քիչ հետո վերջին բառերը կասեն: Բայց ախպերը սրբություն ա, ոնց կարելի է ռազբորկաների մեջ օգտագործել էդ բառը ու հետո քֆուր անել: Ես իրեն սովորեցրել էի, որ միշտ իրեն դներ դիմացինի տեղը: Միշտ ասում էր мне очень тяжело жить после этих слов: Այստեղ ամեն մեկն իր համար էր»:

Որդին պատմել է մորը, որ լարված հարաբերություններ է ունեցել իր հրամանատարի հետ: Հրամանատարը ռուսաստանցի տղաներին հայերեն կարդալ էր սովորեցնում, կիրառելով դաժան «ուսումնական մեթոդներ», նվաստացնելով «ռուսաստանցիներին» մյուս զինծառայողների առաջ: «Հրամանատարը ստիպել է, որ գիշերային ժամերի հաշվին սովորեն բառերը», — պատմում է Արմինե Ավետիսյանը, — Գիշերը քնից հանել է, քնի հաշվին երեխեքին դաժանորեն դուրսը ցրտին կանգնեցրած ստիպել է բառեր սովորել, ասելով՝ չեք քնի, մինչև չսովորեք բառերը»: «Եղնիկներից» Գրիգորյանների տուն եկած զինվորականները հայտնել են, որ հրամանատարին երկու շաբաթ առաջ փոխել են:

Անզգուշությամբ, թե դիտավորությամբ պատճառված մահ. չփարատված կասկածներ

Արդյո՞ք հրամանատարի փոփոխությունը պատահականություն է, արդյո՞ք կապված չի եղել տեղի ունեցած սպանության հետ: Հովսեփի տատիկը՝ Մարիետա Գրիգորյանը, կարծում է, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: «Ես ծառայողներից խոսակցություն եմ լսել, որ սպանողը տարիքով մարդ ա եղել, զինվոր չի եղել>>, — ասում է նա, չհավատալով զենքով վախեցնելու, անզգույշ կրակոցի մասին պատմությանը: «Հավատալու բան չի», — ասում է: Զոհվածի քեռին, Արկադի Գրիգորյանը, նույն կարծիքի է. «Մանուշակ մանկապարտեզն էր, ի՞նչ է: Տարի ու կես ծառայող տղեն ոնց կարա զենքը «ստաժոր» ընկերոջ գլխին դնի, խաղ անի», — ասում է նա:

Զենքի հետ վարվելու կանոնների խախտման համար մեղադրվող Աշոտ Չախալյանի հարազատները Գրիգորյաններին չեն այցելել:

Սոցապ նախարարությունը ընտանիքին 1 մլն դրամ է հատկացրել հուղարկավորության ծախսերի համար: Հովսեփին հողին հանձնելիս, նրա մարմինն ամբողջությամբ ծածկել են եռագույնով: