Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
Lifestyle

Ձախ Հարութի պրոդյուսերը` նոր տեսահոլովակի և երգչի կյանքի մասին նկարահանվող գեղարվեստական ֆիլմի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ կայացավ Հանրային հեռուստաընկերության «Բացիր աչքերդ» նոր հեռուստասերիալի սաունդթրեքի տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել է Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, «Իմ կյանքը» երգի հիման վրա:

Ձախ Հարութի երևանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը Life.panorama.am-ին պատմեց, որ այս աշխատանքը կատարվել է շատ կարճ ժամկետներում և հանպատրաստից.

«Իսկզբանե նախատեսված էր այս երգի հիման վրա այլ տեսահոլովակ նկարահանել, մենք երկար ժամանակ «Իմ կյանքը» երգի համար տարբեր գաղափարներ ունեինք, սակայն ամեն ինչ եղավ ճիշտ հակառակը: Մենք առաջարկ ստացանք Հանրային հեռուստաընկերության «Բացիր աչքերդ» նախագծից, որպեսզի «Իմ կյանքը» դառնա նրանց սաունդթրեքը: Դրանից հետո, իմ մտահղացմամբ, որոշեցինք ֆիլմից ընտրել կադրեր և կառուցել տեսահոլովակը: Ի դեպ` Հարութն էլ իր կադրերը նկարահանվել է ԱՄՆ-ում, և կարճ ժամանակ անց հնարավոր եղավ միքսել տեսարաններն ու ստանալ ցանկալի արդյունք: Պետք է ասեմ, որ այս կարճ ժամանակում արդեն իսկ լավ կարծիքներ կան»,- նշեց նա:

«Իմ կյանքը» երգի երաժշտության հեղինակն է Նարեկ Դուրյանը, ով այս տպավորիչ երգը գրել է Համո Սահյանի համանուն բանաստեղծության հիման վրա: Թեև խոսքերը նկարագրում են բանաստեղծի ապրումները, սակայն մարդկանց մեջ ընդունված է համարել, որ երգը պատմում է հենց Ձախ Հարութի կյանքի մասին: Հարցին, թե առավել դիպուկ չէ՞ր լինի արդյոք, եթե տեսահոլովակի սյուժեն ևս երգչի կյանքի մասին պատմեր, պրոդյուսերը նշեց. «Մենք հենց այդպիսի մի բան էինք մտածում, բայց երևի այս երգի ճակատագիրն էլ այսպես էր նախատեսված: Երգը Հարութի կյանքի մասին չէ, բայց ճիշտ նկատեցիք` մարդիկ այդպես են ընկալում: Հիմա մեկ այլ մտադրություն ունենք, պատրաստվում ենք նրա կյանքի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, ավելին ասեմ, արդեն իսկ որոշ նկարահանումներ կատարվել են` փորձի տեսքով: Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում մեծ անակնկալ մատուցենք Ձախ Հարութի երկրպագուներին: Ամեն դեպքում ուրախ եմ, որ «Իմ կյանքը» երգն արդեն ունի տեսահոլովակ, որտեղ ֆիլմին համապատասխան տարբեր սերունդների և, հատկապես, երեք տարեց մարդկանց կյանքն է ցուցադրվում. այստեղ հաստատ ամեն մեկն էլ իրեն կգտնի»:

Հարցին՝ Հարութ Փամբուկչյանը, ե՞րբ է պատրաստվում կրկին գալ Հայաստան, Եղոյանը պատասխանեց. «Հարութին գնալով ավելի շատ են սիրում, նրան հիմա ավելի հաճախ են հրավիրում հայրենիք` կորպորատիվ միջոցառումների մասնակցելու նպատակով: Փետրվարին Հարութը կրկին Հայաստանում կլինի, իսկ թե ինչ անակնկալներ ենք պատրաստել, հիմա չեմ ասի»:

Հեղինակ`Անուշիկ Մելքոնյան