Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը Հայաստանի, հայկական աշխարհի, հայ ժողովրդի համար է․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրումԴիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսՀայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ Փաշինյան«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներ
Հասարակություն

Ծեծկռտուք, բերման ենթարկվածներ․ ի՞նչ է կատարվում Չարենցի դպրոցում

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի Չարենցի անվան դպրոցը դասադուլ է սկսում։ 

Նրա տեղեկություններով՝ տարրական դասարանի ծնող է նախօրեին ձերբակալվել հենց դպրոցի ներսում` ծնողի ծեծելու, ուսուցչուհուն ու տնօրենին հարվածներ հասցնելուց հետո։

Ձերբակալված ծնողն արդեն 2-րդ անգամ է իր զավակի դասընկերների ծնողների հետ ծեծկռտուքի մեջ հայտնվում, ահաբեկում ու սպառնում է մյուս երեխաներին, մի անգամ ընդհուպ ավելի ծանր հետևանքով միջադեպ է հրահրել։

Նա նշել էր, որ այս ամենի հետևանքով 2-րդ դասարանի երեխաները երեկ չեն հաճախել դպրոց, նրանց փոխարեն մայրիկներն են եկել` տնօրենին ու նրա վերադասին զգուշացնելու, որ  խնդիր ունեն ու կա՛մ կտեղափոխեն իրենց երեխաներին մեկ այլ դպրոց, կա՛մ խնդրին լուծում պետք է տրվի։

MediaHub-ին ՆԳՆ-ից հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սեպտեմբերի 24-ին միջանձնային միջադեպ է տեղի ունեցել Երևանի Չարենցի անվան դպրոցում։ «Այդ կապակցությամբ ենթադրյալ տուժողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են ենթադրյալ ֆիզիկական ներգործություն գործադրած անձի ինքնությունը, հայտնաբերել նրան ու ներկայացրել նախաքննական մարմնին»։

Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենին, ապա վերջինս ծայրահեղ նյարդային վիճակում էր և լսելով, որ զանգահարողը լրագրող է, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց: Իսկ ահա Երևանի  քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ երեխաները դպրոց չեն հաճախել այն պատճառով, որ դպրոցում ջրատարի հետ կապված խնդիրներ կան:

Էմմա Մարտիրոսյան