Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Հայկական ծաղիկների հսկայական ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզի Դիմիտրով համայնքում ծաղկի մշակությամբ զբաղվող Հարություն Ասատրյանը տարին վատ ցուցանիշով չի ամփոփում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարվա գործից գոհ է: Աճեցրած մեխակներն ու քրիզանթեմները տեղական շուկայում է սպառել:

Տեղական արտադրության ծաղիկները կազմում են ներքին շուկայի մոտ 95%–ը: Այսօր հանրապետությունում գործող ջերմոցային տնտեսությունների 60%–ը բանջարեղենի արտադրությամբ են զբաղվում, 40–ը՝ ծաղկի:

Հարություն Ասատրյանի խոսքով, սակայն, արտահանման ծավալներն են այս տարի կաղել: Քրիզանթեմների որոշ քանակություն Վրաստանի Հանրապետություն են արտահանվել: Ծաղկի մշակությամբ զբաղվողն արտահանման գներից է դժգոհ:

«Քրիզանթեմը 30–40 դրամով են տանում, բայց տեղում 80–110–ով ենք վաճառում: Վրացիները պատճառաբանում են, թե մեծ քանակությամբ են տանում, դրա համար էլ էժան են գինը սահմանում»,– փոխանցեց նա:

Ֆերմերը ծաղկի մշակման գործում թիվ մեկ խնդիրը գազի բարձր սակագինն է համարում, ինչի պատճառով էլ եկամուտ չեն կարողանում ստանալ:

Հենրիկ Եղիազարյանը դեռ 2 տարի առաջ քանդեց ծաղկի ջերմոցները: Գազի սակագինը բարձր էր, շահույթով չէր աշխատում: Նրա հաշվարկներով` 1 քմ–ի վրա 40 մեխակ է հնարավոր աճեցնել: Մեկ ծաղկի գինը 47 եվրոցենտ է կազմում, ստացվում է, որ 1 քմ–ից արտադրողն ընդամենը 19 եվրոցենտի է օգուտ ստանում: Վերջին տարիներին շատերն են նրա օրինակին հետևել:

«Վերջին 3 տարիներին շատերը մեխակ չաճեցրեցին: Մեխակի գները կտրուկ բարձրացան»,– նկատեց ֆերմերը:

Արտադրության ծավալների կրճատման պատճառով ձմռանն ու գարնանը տեղական շուկան ողողվեց թուրքական մեխակներով: Արտադրողը տուժեց, քանի որ մրցակցությանը դիմակայելու համար ստիպված էր ծաղիկն էժան գնով իրացնել:

Վիճակագրությունը, բայց հակառակն է փաստում՝ ներմուծումը նվազել է։ Եթե 2014 թվականին ներմուծվել է 560 հազ. հատ ծաղիկ, 2012–ին՝ ավելի քան 1 մլն հատ, ապա նախորդ տարի` 260 հազար հատ։

Որքան էլ արտադրության հետ կապված խնդիրներ ու բացթողումներ կան, այնուամենայնիվ, անգամ նման ծանր պայմաններում գործող ջերմատները կարողանում են ապահովել ներքին շուկայի պահանջները:

Ծաղկի արտադրությամբ ինքնաբավ ենք՝ պնդեց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը:

«Ջերմատուն ունենք, որը վարդեր է աճեցնում: Այնտեղ լավ տեխնոլոգիաներով որակյալ ծաղիկներ են ստացվում և հոլանդականից չեն տարբերվում»,– փաստեց նա:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016 թվականին Հայաստանում դաշտերի հողերում, ջերմոցներում և ջերմատներում հավաքված ծաղիկների քանակը կազմել է շուրջ 45 մլն հատ, 2015–ին այն կազմել է ավելի քան 34 մլն հատ, նախորդող տարիներին՝ 20 մլն հատի շրջանակներում է եղել։

Պողոս Գևորգյանն ասաց, որ հայկական ծաղիկները Ռուսաստանի Դաշնությունում են մեծ պահանջարկ վայելում:

«Ռուսաստան ենք միայն տանում, որովհետև Եվրոպան սաղ Հոլանդիան է լցնում »,– մատնանշեց նա:

ՀՀ մաքսային ծառայության հրապարակած ցանկից, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 11,2 մլն հատ ծաղիկ՝ ընդհանուր 4,8 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդող տարվա համեմատ 65%–ով, իսկ արժեքը՝ 59%–ով։

Արտահանման կտրուկ աճ է գրանցվել 2015 թվականին։ Տեմպը պահպանվել է նաև նախորդ տարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները դեռևս չեն հրապարակվել։

2016 թվականին, ըստ քանակի, արտահանման 70%–ից ավելին բաժին է հասել այս երկրին։ Մնացյալը՝ հիմնականում Բելառուսին ու Վրաստանին։

Չնայած սրան՝ ֆերմեր Հարություն Ասատրյանը նշեց, որ ԵԱՏՄ–ի դրական ազդեցությունն այդպես էլ չեն տեսել:

«Եթե ուզում են, որ արտադրողի համար այդ միությունը օգտակար լինի, պետք է այնպես անեն, որ մենք մեր արտադրանքն այնտեղ վաճառենք, մաքսատուրքը քիչ լինի ու առանց ավելորդ թղթաբանության»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Կառավարությունն առայժմ միայն խոսքով է կարևորում ծաղկարտադրությունը: Ոլորտում Հայաստանը հսկայական ներուժ ունի, սակայն այն ամբողջությամբ չի օգտագործվում: Փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն վաղուց կա՝ միակարծիք են արտադրողները: Փոքր և միջին ջերմոցները բիզնես տեսանկյունից շահավետ չեն, բայց կարող են դառնալ շահավետ, եթե բիզնես ռազմավարություն մշակի՝ արտադրողին օժանդակություն տրամադրվի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում