Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Տնտեսություն

Թե ինչպես են բանկերին մատների վրա «ֆռռացնում» ու միլիոնավոր դոլարներ տանում ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ու գործարար Մհեր Բագրատյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս մարդիկ գող ու ավազակ չեն, ոչ էլ ժամանակակից օստապբենդերներ:
Թվում է՝ սովորական խոշոր բիզնեսմեններ են, բայց կարողանում են հայաստանյան բանկերին մատների վրա «ֆռռացնել», վարկերով միլիոնավոր դոլարներ վերցնել ու... վարկը չփակել: Իսկ երբ բանկը ստիպված դիմում է դատարան, որպեսզի նրանց սեփականություն հանդիսացող գրավադրված հիմնարկը սնանկ ճանաչվի, որ վաճառքի միջոցով բանկի միլիոնները հետ բերի, ընկնում է իսկական շրջապտույտի մեջ: Որովհետև մեր նյութի հերոսները՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը և գործարար Մհեր Բագրատյանը, գերազանց գիտեն, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
Ու հարձակվել են: Որպեսզի իրենց սեփականությունը սնանկ չճանաչվի ու այն չկորցնեն, Երևանի մի քանի դատարաններում դատի են տվել բանկին: Իսկ նման դեպքերում գրավադրվածը սնանկ չի ճանաչվում այնքան ժամանակ, մինչև դատական գործընթացները չավարտվեն: Գործընթացը կարող է տարիներ տևել: Այս ամենը դեռ ոչինչ: «Ամենակուրյոզ» պահերից մեկը բանկում միլիոնավոր դոլարների երաշխավորների «ինստիտուտն» է:
Ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր են Խաչիկ Մանուկյանին և Մհեր Բագրատյանին երաշխավոր «կանգնածները»: Չեք հավատա, բայց՝ հենց իրենք են:
Օրինակ, նրանց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ–ին երաշխավոր են կանգնել «Լուսակերտ 1»–ը , «Լուսակերտ 2»–ը, «Լուսակերտ 4»–ը, «Լուսակերտ 5»–ը, «Լուսակերտ 6»–ը, «Լուսակերտ 7»–ը: Իսկ էս ի՞նչ հիմնարկներ են, կհարցնեք: Այս ամենը նույն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» է: Բանկի հետ պայմանագիրը թարմացնելիս ֆաբրիկան 6 ՍՊԸ–ի են բաժանել ու իրենք իրենց երաշխավոր կանգնել:
Բա բանկը «էշի ականջում քնա՞ծ է, չի ջոկո՞ւմ», թե ինչ են իրեն «դեմ տալիս»:
Բայց ավելի լավ է խոսենք կոնկրետ և փաստերով: «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ–ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն, դիմելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, խնդրել է պատասխանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ–ին ճանաչել սնանկ: Դատարանը (դատավոր Տիգրան Փոլադյան) գործը լսել է և 2015 թ. հունիսի 19–ին վճիռ կայացրել: Բանն այն է, որ բանկի և ՍՊԸ–ի միջև վարկային պայմանագրեր են կնքվել, որոնց համաձայն ՍՊԸ–ն (այսինքն` Խաչիկ Մանուկյանն ու Մհեր Բագրատյանը) ստացել է 4,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ (2010–2013թթ.)՝ մինչև 2015 թ. սեպտեմբերը մարման վերջնաժամկետով: Երաշխավորության պայմանագրով Խաչիկ Մանուկյանը և Մհեր Բագրատյանը պարտավորվել են յուրաքանչյուրն առանձին–առանձին իրենց անձնական գույքով և դրամական միջոցներով բանկի առաջ համապարտ պատասխանատվություն կրել ՍՊԸ–ի ստանձնած վարկային պարտավորությունների պատշաճ կատարման համար: Սակայն ՍՊԸ–ն պարտավորությունները պատշաճ չի կատարել և բանկին պարտք է 2,7 միլիոն դոլար, որը չի մարում: Եվ հենց սա է պատճառը, որ բանկը ցանկանում էր սնանկ ճանաչել թռչնաբուծարանին: Սակայն դատարանը 2015–ի հունիսի 19–ի վճռով մերժում է սնանկ ճանաչելու դիմումը: Որովհետև Խաչիկն ու Մհերը ավելի «շուստրի են», քան բանկը: Նրանք հասցնում են 20 օրվա ընթացքում (Կենտրոն և Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության առաջին դատարանում) իրենց հերթին դատի տալ բանկին՝ վիճարկելով սնանկության դիմումի հիմքերը: Իսկ որևէ օբյեկտ սնանկ չի ճանաչվում, եթե վեճ կա: Այնպես որ, 6–7 լուսակերտյան ՍՊԸ–ներով հարձակում է սկսվել բանկի դեմ:
«Առէկսիմբանկի» դեմ դատական կռիվների մեջ է նաև «Մաքս Նիկել դիվելըփմենթ» ՍՊԸ–ն: Կհարցնեք՝ սա՞ ով է: Էլի իրենք են: Այս ՍՊԸ–ն պատկանում է Մհեր Բագրատյանին (70%) և Հակոբ Հակոբյանին (Ճոյտ): Այս գործում Խաչիկ Մանուկյանը ներկայանում է որպես երաշխավորող: Էլի փող են վերցնում բանկից: Այս անգամ 5,5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի պայմանագիր են կնքում: Ստանում են 3230000 դոլար՝ պայմանագրով նախատեսված Մամիկոնյանց 42ա հասցեում բնակելի շենք կառուցելու համար: Եվ էլի ամսական վարկի մարում չեն կատարում: Հիմնականում այդ պատճառով բանկը հրաժարվում է տրամադրել մնացած 2270000 դոլարը: Բայց բանկն ո՞վ է Մհեր Բագրատյանի դեմ: Վերջինս դատի է տալիս բանկին և Առաջին ատյանի դատարանը որոշում է. «Պարտավորեցնել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին կատարել «Մաքս Նիկել դիվելըփմենթ» ՍՊԸ–ի հետ կնքված պայմանագրով նախատեսված առավելագույն սահմանաչափով վարկի տրամադրումը: Բանկը բողոքարկում է Վերաքննիչ դատարան: Դատարանը բավարարում է բանկի բողոքը, բայց գործը հետ է ուղարկում Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Վերը ներկայացվածն ընդամենը չնչին մասն է մեր ունեցած փաստերի: Առաջիկայում հանդես կգանք ավելի ծավալուն նյութերով ու ավելի հետաքրքիր փաստերով:

Աշոտ Արսենյան

Հ. Գ. նյութը պատրաստ էր տպագրության, երբ մեր ձեռքի տակ հայտնվեց մի նոր գործ: «Արտմետ քոնսթրաքշն» կազմակերպությունը անցնում է մի քրեական գործով: Այս անգամ՝ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու համար: Այս կազմակերպությունը պատկանում է նույն անձանց՝ Մհեր Բագրատյան (98,5%), Խաչիկ Մանուկյան (1%), Հակոբ Հակոբյան (0,5%):
Դե սա էլ, ինչպես մնացած գործերը, «կջրեն–կգնա»:

Հ. Հ. Գ. Հիմա Խաչիկն ու Մհերը ո՞ւմ դեմ են կռիվ տալու, երբ «Առէկսիմբանկը» միավորվել է «Արդշինբանկին»: Հիմա էլ «Արդշինբանկն» է սրանց ձեռքը կրակն ընկնելու:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: