Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Economy

Թե ինչպես են բանկերին մատների վրա «ֆռռացնում» ու միլիոնավոր դոլարներ տանում ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ու գործարար Մհեր Բագրատյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս մարդիկ գող ու ավազակ չեն, ոչ էլ ժամանակակից օստապբենդերներ:
Թվում է՝ սովորական խոշոր բիզնեսմեններ են, բայց կարողանում են հայաստանյան բանկերին մատների վրա «ֆռռացնել», վարկերով միլիոնավոր դոլարներ վերցնել ու... վարկը չփակել: Իսկ երբ բանկը ստիպված դիմում է դատարան, որպեսզի նրանց սեփականություն հանդիսացող գրավադրված հիմնարկը սնանկ ճանաչվի, որ վաճառքի միջոցով բանկի միլիոնները հետ բերի, ընկնում է իսկական շրջապտույտի մեջ: Որովհետև մեր նյութի հերոսները՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը և գործարար Մհեր Բագրատյանը, գերազանց գիտեն, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
Ու հարձակվել են: Որպեսզի իրենց սեփականությունը սնանկ չճանաչվի ու այն չկորցնեն, Երևանի մի քանի դատարաններում դատի են տվել բանկին: Իսկ նման դեպքերում գրավադրվածը սնանկ չի ճանաչվում այնքան ժամանակ, մինչև դատական գործընթացները չավարտվեն: Գործընթացը կարող է տարիներ տևել: Այս ամենը դեռ ոչինչ: «Ամենակուրյոզ» պահերից մեկը բանկում միլիոնավոր դոլարների երաշխավորների «ինստիտուտն» է:
Ի՞նչ եք կարծում՝ ովքե՞ր են Խաչիկ Մանուկյանին և Մհեր Բագրատյանին երաշխավոր «կանգնածները»: Չեք հավատա, բայց՝ հենց իրենք են:
Օրինակ, նրանց «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ–ին երաշխավոր են կանգնել «Լուսակերտ 1»–ը , «Լուսակերտ 2»–ը, «Լուսակերտ 4»–ը, «Լուսակերտ 5»–ը, «Լուսակերտ 6»–ը, «Լուսակերտ 7»–ը: Իսկ էս ի՞նչ հիմնարկներ են, կհարցնեք: Այս ամենը նույն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» է: Բանկի հետ պայմանագիրը թարմացնելիս ֆաբրիկան 6 ՍՊԸ–ի են բաժանել ու իրենք իրենց երաշխավոր կանգնել:
Բա բանկը «էշի ականջում քնա՞ծ է, չի ջոկո՞ւմ», թե ինչ են իրեն «դեմ տալիս»:
Բայց ավելի լավ է խոսենք կոնկրետ և փաստերով: «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ–ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ն, դիմելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, խնդրել է պատասխանող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ–ին ճանաչել սնանկ: Դատարանը (դատավոր Տիգրան Փոլադյան) գործը լսել է և 2015 թ. հունիսի 19–ին վճիռ կայացրել: Բանն այն է, որ բանկի և ՍՊԸ–ի միջև վարկային պայմանագրեր են կնքվել, որոնց համաձայն ՍՊԸ–ն (այսինքն` Խաչիկ Մանուկյանն ու Մհեր Բագրատյանը) ստացել է 4,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ (2010–2013թթ.)՝ մինչև 2015 թ. սեպտեմբերը մարման վերջնաժամկետով: Երաշխավորության պայմանագրով Խաչիկ Մանուկյանը և Մհեր Բագրատյանը պարտավորվել են յուրաքանչյուրն առանձին–առանձին իրենց անձնական գույքով և դրամական միջոցներով բանկի առաջ համապարտ պատասխանատվություն կրել ՍՊԸ–ի ստանձնած վարկային պարտավորությունների պատշաճ կատարման համար: Սակայն ՍՊԸ–ն պարտավորությունները պատշաճ չի կատարել և բանկին պարտք է 2,7 միլիոն դոլար, որը չի մարում: Եվ հենց սա է պատճառը, որ բանկը ցանկանում էր սնանկ ճանաչել թռչնաբուծարանին: Սակայն դատարանը 2015–ի հունիսի 19–ի վճռով մերժում է սնանկ ճանաչելու դիմումը: Որովհետև Խաչիկն ու Մհերը ավելի «շուստրի են», քան բանկը: Նրանք հասցնում են 20 օրվա ընթացքում (Կենտրոն և Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության առաջին դատարանում) իրենց հերթին դատի տալ բանկին՝ վիճարկելով սնանկության դիմումի հիմքերը: Իսկ որևէ օբյեկտ սնանկ չի ճանաչվում, եթե վեճ կա: Այնպես որ, 6–7 լուսակերտյան ՍՊԸ–ներով հարձակում է սկսվել բանկի դեմ:
«Առէկսիմբանկի» դեմ դատական կռիվների մեջ է նաև «Մաքս Նիկել դիվելըփմենթ» ՍՊԸ–ն: Կհարցնեք՝ սա՞ ով է: Էլի իրենք են: Այս ՍՊԸ–ն պատկանում է Մհեր Բագրատյանին (70%) և Հակոբ Հակոբյանին (Ճոյտ): Այս գործում Խաչիկ Մանուկյանը ներկայանում է որպես երաշխավորող: Էլի փող են վերցնում բանկից: Այս անգամ 5,5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի պայմանագիր են կնքում: Ստանում են 3230000 դոլար՝ պայմանագրով նախատեսված Մամիկոնյանց 42ա հասցեում բնակելի շենք կառուցելու համար: Եվ էլի ամսական վարկի մարում չեն կատարում: Հիմնականում այդ պատճառով բանկը հրաժարվում է տրամադրել մնացած 2270000 դոլարը: Բայց բանկն ո՞վ է Մհեր Բագրատյանի դեմ: Վերջինս դատի է տալիս բանկին և Առաջին ատյանի դատարանը որոշում է. «Պարտավորեցնել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին կատարել «Մաքս Նիկել դիվելըփմենթ» ՍՊԸ–ի հետ կնքված պայմանագրով նախատեսված առավելագույն սահմանաչափով վարկի տրամադրումը: Բանկը բողոքարկում է Վերաքննիչ դատարան: Դատարանը բավարարում է բանկի բողոքը, բայց գործը հետ է ուղարկում Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Վերը ներկայացվածն ընդամենը չնչին մասն է մեր ունեցած փաստերի: Առաջիկայում հանդես կգանք ավելի ծավալուն նյութերով ու ավելի հետաքրքիր փաստերով:

Աշոտ Արսենյան

Հ. Գ. նյութը պատրաստ էր տպագրության, երբ մեր ձեռքի տակ հայտնվեց մի նոր գործ: «Արտմետ քոնսթրաքշն» կազմակերպությունը անցնում է մի քրեական գործով: Այս անգամ՝ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու համար: Այս կազմակերպությունը պատկանում է նույն անձանց՝ Մհեր Բագրատյան (98,5%), Խաչիկ Մանուկյան (1%), Հակոբ Հակոբյան (0,5%):
Դե սա էլ, ինչպես մնացած գործերը, «կջրեն–կգնա»:

Հ. Հ. Գ. Հիմա Խաչիկն ու Մհերը ո՞ւմ դեմ են կռիվ տալու, երբ «Առէկսիմբանկը» միավորվել է «Արդշինբանկին»: Հիմա էլ «Արդշինբանկն» է սրանց ձեռքը կրակն ընկնելու:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: