Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան
uncategorized

Չհաղթահարվող Նժդեհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Արմեն Սարգսյանը

– Արմեն, մեր քաղաքական միջավայրն ինչպիսի՞ գաղափարական հիմքի վրա է ձևավորվում:

– Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը որդեգրեց զարգացման ժողովրդավարացման ճանապարհը և ընդունեց քաղաքական բազմակարծության սկզբունքը: Սակայն մեր իրականության հիմնական խնդիրը ոչ թե քաղաքական գաղափարախոսությունների ներկայացվածության, այլ այդ գաղափարախոսությունների կրողների բացակայության մեջ է: Այսինքն` ոչ թե կա ժողովրդավարական ինստիտուտների պակաս, այլ բացակայում է ժողովրդավարական մշակույթը:

– Իսկ մեր` պատմականորեն ձևավորված գաղափարական միտքը որքանո՞վ է ներկա այսօր:

– Հայ իրականության մեջ պատմականորեն ունեցել ենք որոշակիորեն մշակված գաղափարախոսական սկզբունքներ: Եվ դրանք ինչ–որ չափով ներկա են այսօրվա կյանքում: Օրինակ` Նժդեհի ցեղակրոն ուսմունքը, որն իր գաղափարական սնունդը ստացել էր նաև անցյալի մեր հոգևոր մեծերից, պաշտոնապես որդեգրված է որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեության գաղափարական ուղենիշ:

– Ժամանակավրեպ չէ՞ արդյոք Նժդեհի ցեղակրոն ուսմունքի գաղափարախոսությունը:

– Հարցը տեղին է: Ուստի նախ պետք է մեր առջև խնդիր դնենք հստակ հասկանալ` ի՞նչ ասել է ցեղակրոն ուսմունք: Որովհետև այն ըմբռնելիության առումով լուրջ բարդություններ ունի, որն էլ հանգեցնում է տարընկալումների ու նաև այնպիսի դրսևորումների, որոնք իրապես հեռու են հենց Նժդեհի գաղափարներից:

Միաժամանակ կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգ, եթե ուզում է այս` գլոբալացման ժամանակների մարտահրավերները հավուր պատշաճի դիմակայել, պետք է անընդհատ հետամուտ լինի իր ինքնության արդիականացման խնդրին: Եվ Նժդեհի ցեղակրոնության ուսմունքը, որը ստեղծվել էր կոնկրետ ժամանակաշրջանի կոնկրետ պատմաքաղաքական խնդիրների լուծման նպատակով, բովանդակում է որոշակի մոտեցումներ, որոնք կարող են և այսօր արդիական չհնչել:

Բայց գլոբալ առումով և ցեղակրոն ուսմունքը, և Նժդեհի ընդհանրապես տեսական ողջ ժառանգությունը արդիական լինելու հայտ են ներկայացնում մերօրյա բազմաթիվ թերիների ախտորոշման և հաղթահարման տեսանկյունից: Մեկ օրինակ. ցեղակրոն ուսմունքում կա արյան պաշտամունքի դրույթը, համաձայն որի պետք է արգելվեն խառնացեղ ամուսնությունները: Երկխոսության գնացող ժամանակակից գլոբալ աշխարհում խառնացեղ ամուսնությունների արգելքը, այո, ժամանակավրեպ է: Բայց ես, որպես հետազոտող համոզված եմ, որ նրա` արյան պաշտամունքի դրույթը իրականում պայմանավորված է եղել ոչ թե ազգի կենսաբանականացման համոզումով, այլ` գաղութահայության շրջանակներում էթնիկ ձուլման գործընթացները կանխարգելելու շարժառիթով:

– Ես մի բան գիտեմ` երբ մի բանի մասին շատ ես խոսում, այլևս չես փորձում խորանալ նրա էության մեջ. ի վերջո, մենք այսօր ճանաչո՞ւմ ենք Նժդեհին. ի՞նչ է Նժդեհն ասում, ո՞րն է նրա գաղափարախոսության հենքը: Եվ, ընդհանրապես, ո՞րն է նժդեհականության փիլիսոփայությունը:

– Պետք է տարբերակենք Նժդեհի ուսմունքն ու նժդեհականությունը: Որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ մայր ուսմունքների ու վերջիններիս գաղափարական ժառանգության միջև երբեմն անհամապատասխանություն է առաջանում: Օրինակ, կա Մաքիավելին` իր հայացքներով ու կա մաքիավելիզմը, որոնք որոշ հարցերում էապես տարբեր են: Փիլիսոփայության մեջ առկա է հերմենևտիկական ուղղությունը, որն ասում է` տեքստը գերազանցում է հեղինակին: Այսինքն` տեքստին առնչվողները կարող են այն հասկանալ ոչ այնպես, ինչպես հեղինակն է պատկերացնում: Եվ սա օբյեկտիվ վիճակ է:

Չնայած հաճախ ներկայացվել է խիստ ազգային կերպար, Նժդեհի ազգայնականությունը խարսխված է իրապես հումանիստական արժեքների վրա: Այս առնչությամբ հիշենք նրա խոսքը.«Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության, հայ եմ ես, մտածումներով ու ապրումներով, սակայն, ես մարդ եմ` համամարդ՚:

– Այո. հետևորդների համար առաջին հերթին Նժդեհը նախ հայ է, հետո` մարդ: Այսինքն` մարդ լինելով չէ, որ գալիս է իր էթնիկ պատկանելությանը:

– Չի կարելի ասել, թե ամբողջությամբ այդպես է, բայց և այնպես կան նման ըմբռնողներ: Անգամ առօրյա փոքրիկ հարցախույզով կպարզենք, որ Նժդեհ անունը ժողովրդի մոտ ասոցացվում է թուրքատյացությամբ պայմանավորված հայրենասիրության հետ: Սակայն իրականում նման բան չկա. Նժդեհի տեքստը այդ հարցերին հստակ պատասխաններ տալիս է. նա ասում է`«Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում՚:

– Նշանակում է հարկ չկա՞ Նժդեհի պարագայում ասել, որ տեքստը առավել է, քան հեղինակը:

– Ոչ, կարող ենք և ասել: Չպետք է մոռանալ, որ Նժդեհն անկախ իր կամքից հետը բերել է նաև իր ժամանակի շունչը: Ընդհանրապես Նժդեհի չհասկացվածությունը հիմնականում երկու գործոնների ազդեցությամբ է: Առաջինը նժդեհյան երկկողմանի շահարկումներն են. մի կողմից մարդիկ են, ովքեր չնայած, համարձակություն չունեն առերեսվել Նժդեհի գաղափարներին, անընդհատ շեփորահարում են նրա անունը: Կան և մարդիկ, որ հանուն քաղաքական որոշակի շահի սպասարկման, քննադատում են նույն Նժդեհին: Պայմանականորեն բերենք լիբերալ և պահպանողական հոսանքների օրինակը:

– Իսկ օրինաչա՞փ են Նժդեհ գործչին Նժդեհ գաղափարախոսից առանձնացնելու փորձերը:

– Ես համաձայն չեմ այդ մոտեցմանը: Նժդեհի` մեր պատմության մեջ եզակիներից մեկը լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նրա գործունեությունն ու գաղափարական կյանքը ձուլված են եղել ի մի բնություն: Նժդեհի փիլիսոփայությունը նրա գործունեության իմաստուն դայակն էր, իսկ գործունեությունը` փիլիսոփայության իրագործելիության խորհրդանիշը:

– «Ուժն է ծնում իրավունք» արտահայտությունը Նժդեհինն է, որի մեջ կասկածելի է` դրակա՞նն է շատ, թե բացասականը:

– Մասնագիտական գրականության մեջ այս հարցի հետ կապված որոշակի հստակություն արդեն կա: Ըստ տեսակետներից մեկի, նշյալ արտահայտությունը նա վերցրել է «Սիոնի իմաստունների արձանագրություններ»–ից: Բայց սա մի կողմ թողնենք. փորձենք հասկանալ, թե Նժդեհն ուժ ասելով ինչ է հասկանում: Հաճախ, երբ Նժդեհի ուժապաշտությունը քննադատում են կրկի՛ն քաղաքական որոշակի շահեր հետապնդելիս, դրանցում մի տեսակետ է առկա, որ ցեղակրոնությունը չի կարող լինել ազգային գաղափարախոսություն: Այսինքն` մի ամբողջ ազգ չի կարող առաջնորդվել գաղափարախոսությամբ, ուր արդարացվում է ուժը: Միաժամանակ` եթե ուժն արդարացվում է, նշանակում է` մենք դեմ ենք դուրս գալիս նաև հայ դատի մեր խնդիրներին: Քանզի թուրքերն իրե՛նք էլ ուժեղ էին հայերից:

Բայց սա Նժդեհի չիմացությամբ Նժդեհին ուղղված քննադատություն է: Նժդեհն իր աշխատություններից մեկում այսպիսի միտք էր արտահայտում.«ըստ Շոպենհաուերի, մարդը ցավ է պատճառում դիմացինին սեփական ցավը մեղմելու համար: Թուրքական գազանություններն էլ պետք է բացատրել անհատ և հավաքական թուրքի տկարությամբ և այդ տկարության նվաստացուցիչ գիտակցությամբ՚:

Պարզապես Նժդեհը ցավով էր փաստում, ընդ որում` կանտյան փիլիսոփայության ոգով, որ սոցիալ–դարվինիստական իրականության մեջ, քաղաքական–ազգային իրարակերության պայմաններում մարդը մարդու համար, ազգը ազգի համար միջոց է, և ո՛չ նպատակ: Եվ այս ամենը հաշվի առնելով, թեպետ ի սկզբանե ունենք բնատուր իրավունքներ, բայց դրանք երբեք կյանքի չեն կոչվի, եթե չունենանք կյանքի կոչելու ուժն ու կամքը:

– Իսկ ո՞նց եք վերաբերվում հոգևոր Նժդեհի գաղափարին: Եվ կարելի՞ է հոգևոր Նժդեհը դիտարկել որպես հիմքը քաղաքական–գաղափարական Նժդեհի:

– Միանշանակ համաձայն եմ հարցադրմանը: Ես այն համոզման եմ, որ Նժդեհ մտածողին չպետք է կաղապարել ցեղակրոն ուսմունքով: Կարծում եմ` անգամ հնարավոր չէ հասկանալ ցեղակրոն ուսմունքը, եթե չենք ճանաչում Նժդեհին` մինչև ցեղակրոն ուսմունքը և դրանից հետո գրված ստեղծագործություններով:

Հոգևոր Նժդեհը մեր առջև կանգնում է հենց այս ստեղծագործություններով: Սրանցում է, որ գործ ենք ունենում փիլիսոփայական հստակ մոտեցումների, գաղափարների հետ: Եվ ինձ համար, եթե խոսքս ալեգորիկ հնչի, Նժդեհն իր ստեղծագործական ժառանգության ամբողջության մեջ նմանվում է մշտափայլ հայելու, որին առերեսվելուց հնարավոր չէ չտեսնել սեփական թերությունները և միևնույն ժամանակ ձեռք չբերել դրանք հաղթահարելու կամքը:

– Գուցե օրինաչա՞փ է, որ մենք դեռևս չենք «հաղթահարում» Նժդեհին, որովհետև որպեսզի կարողանաս մեծ անհատականությանը ճանաչել, պետք է հասու լինես նրա մեծությանը:

– Այո, Նժդեհին հասկանալու համար նախ և առաջ պետք է ցանկություն ունենաս ապրել նրա ներկայացրած գաղափարների համաձայն, նրա ներկայացրած ճշմարտությունները հարազատես քեզ: Իսկ դրա համար պետք է անցնես ներքին ինքնամաքրման որոշակի փուլ: Ցավոք, մեր իրականության մեջ մենք հաճախ քաղաքական կամ կենցաղային–նյութական շահը գերադասում ենք մնայուն արժեքներից:

Բացի այդ, Նժդեհին չենք ծանոթանում, որովհետև մեր մեջ դեռևս գործում է Խորհրդային Միությունից եկող գաղափարաքաղաքական ավանդույթների իներցիան, երբ, հիշենք, Նժդեհը ներկայացվում էր որպես ազգի դավաճան: Արդյունքում` քաղաքական բազմաթիվ շահերի սպասարկման մեջ ու նաև այդ պատճառով այսօր Նժդեհը անընդհատ շահարկվում, դատապարտվում ու«արժեզրկվում» է: Բայց իրականում արժեզրկվում է ոչ թե Նժդեհը, այլ արժեզրկվում են Նժդեհին արժեզրկողները:

– Մենք այդքան էլ հոգևոր աճ չենք ապրում. հոգևոր աճի մեր ընթացքն էլ մխիթարական չէ. սա էլ ե՛ս ավելացնեմ իմ կողմից:

– Միանշանակ` ճիշտ եք: Մենք հոգևոր աճ չենք ապրում նաև այն պատճառով, որովհետև, իմ խորին համոզմամբ, դեռևս քաջություն չունենք անկեղծորեն առնչվելու Նժդեհին:

– Այսքան խոսակցություններով հանդերձ մենք Նժդեհին կուռք չսարքենք:

– Իհարկե: Ես դեմ եմ ինչպես դոգմատիկ նժդեհապաշտությանը, այնպես էլ ծայրահեղ նժդեհամերժությանը: Նժդեհն ինքն էր դեմ կուռքարարությանը: Իր խոսքերն են` «պետք է կեղծ և մոլար համարել բոլոր այն կրոններն ու վարդապետությունները, որոնք առհասարակ մտավոր կուրություն են պահանջում իրենց դավանողներից»: Նա մի լավ արտահայտություն էլ ունի`«Ես տեսա ստրուկին ազատության մեջ և գարշեցի մարդուց: Ես տեսա ազատին ստրկության մեջ և սիրեցի մարդը»: Այսինքն` Նժդեհի համար կարևորը ոչ թե իր գաղափարներին ստրկամտորեն հետևելն է, այլ դրանք ներքին ազատության հիմքի վրա հարազատելը և նոր դրանցով առաջնորդվելը:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում