Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն ՄանվելյանԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Ներկայացնում եմ Վանաձորում մեր տարածքային կառույցի գրասենյակի բացման մասին պատմող հակիրճ ռեպորտաժը. Ավետիք ՉալաբյանTOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկովԻրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՔննարկում խելացի սահմանների մասին . Արման ՊետրոսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն էՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Պերաշկի բոլորն էլ ուտում են, բայց ինքը ձեզ շեղելու համար է ուտելու ընթացքում նկարահանվում. Արշակ ԿարապետյանFINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է․ Մարիաննա ՂահրամանյանԸնտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի Չհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»
Սպորտ

Մենք մի շարք մարզաձևերում աշխարհում լավագույններից ենք. Հրաչյա Ռոստոմյան

ArmLur.am-ը զրուցել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։

-Պարոն Ռոստոմյան 2022 թվականը մոտենում է ավարտին և այս օրերին տարբեր ոլորտների պատասխանատուներ ամփոփում են տարին։ Ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում մարզական ոլորտը, որպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար ինչպե՞ս կգնահատեք Մրցաշրջան 2022-ը։

-Նախ թվային ցուցանիշներին անդրադառնալուց առաջ պետք է փաստենք, որ ամբողջ աշխարհում պետությունների համար դժվարին շրջափուլերում, երբ գերիշխողը ազգերի անկումային տրամադրություններն են՝ սովորաբար մարզական մեծ հաջողություններ չեն արձանագրվում, դա ապացուցված ճշմարտություն է։ Սակայն հաճելիորեն պետք է արձանագրեմ, որ Հայաստանում սպորտի ոլորտում մենք ունենք դրական իմաստով անոմալ վիճակ։ Այսօր ես վստահորեն կարող եմ հայտարարել, որ սպորտն այն եզակի ոլորտն է, որտեղ վերջին 15 տարիներին մենք շարունակաբար մեծ հաջողություններ ենք գրանցել: 2005 թվականից, երբ Գագիկ Ծառուկյանը ընտրվեց ՀԱՕԿ նախագահ տարեցտարի հայկական սպորտը առաջընթաց ապրեց: Կառուցվեցին նոր մարզահամալիրներ, հները վերանորոգվեցին, ինչը նկատվեց նաև մեդալների աճի տեսքով:Այդ մեդալների աճը ակնառու է նաև վերջին տարիներին: Բացառությամբ 2020-ի, երբ կովիդ ու պատերազմ էր, մնացած բոլոր տարիներին մենք մեդալային թվի աճ ենք ունեցել: 2015-ի համեմատ ավելի քան կրկնակի աճել է մեր մեդալների թիվը: Օրինակ 2015-ին մենք նվաճել էինք 147 մեդալ, իսկ 2022-ին՝ 306, որից 104 ոսկե: Ընդ որում սա միայն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Նշեմ, որ այս տարի մենք երկար տարիների դադարից հետո աշխարհի չեմպիոն ունեցանք մարմնամարզությունում: Պատմության մեջ առաջին չեմպիոնն ունեցանք ձյուդոյից: Շատ լավ մրցելույթներ ունեցան ծանրորդները, որոնք հայրենիք բերեցին 106 մեդալ: Հաջողություններ արձանագրեցինք նաև թիմային մարզաձևում՝ բասկետբոլում, կոտրելով այն կարծրատիպը, որ Հայաստանը չի կարող հաջողություններ գրանցել թիմային սպորտաձևերում:

Այս տարի Բասկետբոլի հավաքականը փոքր երկրների եվրոպայի չեմպիոն դարձավ, տարբեր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 3 մեդալ նվաճեց, մինչև 16 տարեկանների եվրոպայի Ց դիվիզիոնում պատանի և երիտասարդ տղա և աղջիկ լավագույն խաղացողները Հայաստանի ներկայացուցիչներն էին։ Սա շատ նշանակալի ձեռքբերում է։ Բոլոր այս մարզաձևերում հաջողության ու արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է լավ մենեջմենթ, մոտիվացիա, համակարգային մոտեցում։

-Դուք խոսեցիք սպորտային մենեջմենթի ու մոտիվացիայի մասին։ ՀԱՕԿ–ը ի՞նչպես է դա իրականացնում։

-Սպորտային մենեջմենթն իր մեջ բազմաթիվ շերտեր է պարունակում՝ սկսած մեր երկրում սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումից, մանկապատանեկան սպորտի զարգացումից, համաշխարհային մարզական կառույցների հետ արդյունավետ գործակցությունից, հաղթանակով հայրենիք վերադարձած մեր մարզիկներին պարգևատրելուց ու խրախուսելուց և բացմաթիվ այլ կոմպոնենտներից։ Ես այսօր վստահաբար կարող եմ ասել, որ փոքր Հայաստանը մարզական գերտերություն է դարձել։ Մենք մի շարք մարզաձևերում աշխարհում լավագույններից ենք և մեր մրցակիցները աշխարհի ամենահարուստ, մեծ պետություններ են։ Բայց մենք կարողացել ենք մեր փոքր ազգաբնակչության պայմաններում անգամ այնպես անել, որ մենք այսօր մեր բոլոր հենակետային մարզաձևերում չունենք առողջ սերնդափոխության խնդիր, քանզի ասենք, օրինակ, ծանրամարտ, ըմբշամարտ,բռնցքամարտ, հրաձգություն, սպորտային մարմնամարզություն, ձյուդո մարզաձևերում մեր պատանիներն ու երիտասարդները բոլոր խոշորագույն միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալների հարուստ ավարով, թիմային հաշվարկով միշտ լավագույն հնգյակի մեջ են հայտնվում , իսկ ծանրամարտով ընդհանրապես այս տարի առաջինն ենք եղել։ Դա նշանակում է, որ մենք ազգային հավաքականները համալրելու և անհրաժեշտության դեպքում առողջ սերնդափոխություն իրականացնելու առումով որևէ խնդիր չենք ունենալու, իսկ դա հավատացեք մեծ ձեռքբերում է։
Մինչ պարոն Ծառուկյանի կողմից ՀԱՕԿ ղեկը ստանձնելը մենք ունեինք մարզաձևեր, որտեղ 1 կամ 2 մարզիկն էինք ունենում, իսկ այսօր ազգային հավաքականների մարզիչները, սպորտային ոլորտի պատասխանատուները ունեն լավ պատրաստած մարզիկների շրջանում ընտրություն անելու հնարավորություն։ Սպորտում հաջողություններ արձանագրելու կարևոր նախապայմաններից մեկն էլ նաև այն է, երբ տարբեր գերատեսչությունների մեջ կա առողջ գործակցություն, կառուցողական մթնոլորտում թիմային աշխատանք, քանզի այստեղ հաջողելու դեպքում հպարտությունն ու հաղթանակն ամբողջ ազգինն ու պետությանն է։

-Իսկ ի՞նչ ասել է մոտիվացիա, արդյո՞ք խոսքը մարզիկների ֆինանասական մոտիվացիայի մասին է։

-Ոչ միայն։ Իհարկե հաղթանակած մարզիկներին հավուր պատշաճի գնահատելն ու խրախուսելը խիստ դրական ազդեցություն ու նշանակություն ունի, բայց ստեղծված պայմաններում ես վստահ եմ, որ մեր մարզիկները ֆինանսականից առավել այլ մոտիվացիա ունեն։ Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց հաղթանակներին մի ամբողջ ազգ է սպասում, աշխարհասփյուռ հայությունն է սպասում, ապագայի նկատմամբ լավատեսություն կորցրած մեր բոլոր հայրենակիցներն են սպասում։ Պարոն Ծառուկյանը իր վերջին հարցազրույցում շատ խորքային անդրադարձել էր այս թեմային, նշելով որ մեր մարզիկները հայրենասերներ են, ովքեր այսօր պայքարում են ոչ միայն իրենց հաղթանակի համար, այլ նաև հանուն մեր հերոս տղաների հիշատակի, պայքարում են հաղթանակի բերկրանքը պարգևելով մեր ազգի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու համար, ժողովրդական լեզվով ասած ազգի դուխը բարձրացնելու համար։ Այսօր մենք դժվարին ժամանակներ ենք ապրում և դժվարությունները պետք է կարողանանք միասնաբար հաղթահարել։

-Օրերս ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, մեծ տոն էր…. մեր անհաջողությունները կարծես չեն ավարտվում այս մարզաձևում, ի՞նչպես կմեկնաբանեք։

–Այստեղ կա հստակ ճշգրտման կարիք. Ես ֆուտբոլի մասին խոսում եմ բացառապես որպես սրտացավ ֆուտբոլասեր։ Եվ ՀԱՕԿ-ը չի միջամտում ֆուտբոլային մենեջմենթին։ Դա միայն այսօր չէ, դա հին թեմա է։ Կդիմեն՝ աջակցության համար, խորհրդատվության համար՝ խնդրեմ։ Մի բան փաստեմ, որ մարտին մենք խաղալու ենք Թուրքիայի հետ, բայց այս պահի դրությամբ նույնիսկ մարզիչ չունենք, կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։

-Սպորտում լրջագույն խնդիրներից է մարզիկների արտագաղթը, ինչպե՞ս է ՀԱՕԿ–ը պայքարում դրա դեմ։

Արտագաղթն իրոք լրջագույն խնդիր է, քանզի եթե գնում են փոքր հասակից, ապա մենք կորցնում ենք ապագա տաղանդներ, մեր պոտենցիալը։ Եթե արդեն կայացած մարզիկներն են արտագաղթում, խնդիր է առաջանում արդյունավետ սերնդափոխության, իսկ երբ մարզիչներներն են արտագաղթում մի ամբողջ մարզաձևի զարգացում կարող է հարցականի տակ հայտնվել։ Սակայն ես ուրախությամբ ու հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2005 թվականից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը դարձավ ՀԱՕԿ նախագահ մենք գործ ունենք մարզիկների ներգաղթի լուրջ վիճակագրության հետ։ Սա իհարկե պարոն Ծառուկյանի որդեգրած այն քաղաքականության արդյունքն է, որ պետք է մարզիկների համար ստեղծվեն մեր երկրում մարզվելու և մեր եռագույնի ներքո հանդես գալու և արդյունքի հասնելու դեպքում էլ պարգևատրվելու պայմանները։ Մենք այդպես էլ արել ենք, և այս տարիներին արտերկրում ապրող ու այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող բազմաթիվ մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան և հանդես են գալիս եռագույնի ներքո։ Կրկնում եմ, սա մեկ օրում չի եղել, բայց մենք հասել ենք այս արդյունքին։ Ծառուկյանի անձնական գործոնն ու դերակատարումն այս գործընթացում անգնահատելի է եղել։

-Գաղտնիք չէ, որ մեծ սպորտում անարդարությունները չափազանց շատ են։ ՀԱՕԿ–ը դրանց հակազդելու ի՞նչ մեխանիզմներ ունի։

-Իհարկե մեծ սպորտում անարդարություններ շատ կան։ Կան ազդեցիկ պետություններ, ազդեցիկ խաղացողներ, տասնամյակներով ձևավորված բարքեր և այլն։ Մեզ էլ հաճախ չի շրջանցում այդ թեման։ Բայց մյուս կողմից մենք պարբերաբար կարողանում ենք այդ անարդարությունների դեմը առնել, թույլ չտալ անարդարություններ՝ մեր մարզիկների և մեր երկրի հանդեպ։ Ժամանակակից աշխարհում խոշոր մարզական միջոցառումները վաղուց զուտ մարզական չեն։ Դրանք ազգերի և պետության հեղինակության, կշռի պայքար են այլևս։ Մենք դրան պատրաստ ենք և Հայաստանի հեղինակությունը մենք կարողանում ենք բարձր պահել։

Մենք օլիմպիական շարժման, համաշխարհային օլիմպիական ընտանիքի լիարժեք անդամ ենք, և մեզ այդ ընտանիքում հարգում են։ ՀԱՕԿ-ը վերջին տարիներին իր ուրույն տեղն ունի համաշխարհային սպորտի ընտանիքում: Մեզ հետ հաշվի են նստում: Այն, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը այցելել է Հայստան շատ բան է ասում:

Հայստանին այսօր վստահում են անցկացնել նաև օլիմպիական մարզաձևերից մեծ մրցաշարեր, սա ևս լուրջ ձեռքբերում է։ Կան անձնական կապեր և այստեղ նույնպես Ծառուկյանի դերը մեծ է, բայց ավելին այս թեմայով այլևս ոչ մի բառ չեմ ասի։ Կան թեմաներ որոնք լռություն են սիրում։

-Ձեր մասին պարբերաբար մամուլով արտահոսքեր են լինում, թե ուզում եք քաղաքական կուսակցություն հիմնել կամ անդամագրվել որևէ մեկին… Ի վերջո ձեզ այդ գործունեությունը հետաքրքի՞ր է։

-Հարցը երկու մասից է. Նախ ես ոչ միկուսակցություն չեմ հիմնում, ինձ հետաքրքիր չէ կուսակցական կյանքը։ Սակայն որպես քաղաքացի ես չեմ կարող անտարբեր լինել իմ պետության հանդեպ, այն մարտահրավերների, այն ռիսկերի հանդեպ, որոնք մեր պետության ու ժողովրդի առաջ են ծառացած։

Ես առաջին հերթին քաղաքացի եմ, ու սրտացավ քաղաքացի, որը սիրում է իր պետությունը, չի պատրաստվում որևէ այլ երկրում ապրել, բացի իր հայրենիքից և պատրաստ է ջանք դնել ավելի լավ պետություն ունենալու հարցում։ Կարծում եմ ես լիովին պատասխանեցի ձեր հարցին։

Լիդա Եղիազարյան