Լոռու մարզում որդին իրենց տան անասնագոմի դիմաց հայտնաբերել է հոր կախված դին
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լեոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.COM-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 66-ամյա Արարատ Մ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
SHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։