Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվողներ են հայտնաբերվել
Օգոստոսի 12-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 57-ամյա Ալեքսանդր Բ.-ն, որը հունիսի 24-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՈԹստիկանության լրատվության բաժինը տեղեկացնում է նաև, որ նույն օրը, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 39-ամյա Մուշեղ Հ.-ն, որը հուլիսի 7-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: