Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Viber -ի միջոցով զգալի չափով գումար հափշտակելու քրգործը
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Viber հավելվածի և հեռախոսազանգերի միջոցով, խաբեությամբ մայրաքաղաքի բնակչից զգալի չափերի հասնող գումարի հափշտակելու դեպքով հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացրել էն Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից՝ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Viber հավելվածի և հեռախոսազանգերի միջոցով ոմն Արման ներկայացած անձի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Դ-ին բնակարանի վարձակալության պայմանավորվածության պատրվակով, 2022թ. հուլիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ բանկային քարտի հաշվին տերմինալի միջոցով վերջինիս կողմից փոխանցված ընդհանուր՝ 320.000 ՀՀ դրամը հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։