Էրեբունու քրեական հետախույզներն ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։
Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ պահունակում 7,65 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
24-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Նշանակվել է փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։