Ստեփանակերտում մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. վարորդը ձերբակալվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարի ահազանգով ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության քննիչի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի հունիսի 26-ին ժամը 07։30-ի սահմաններում 1991թ ծնված Ս.Վ-ն վարելով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները վրաերթի է ենթարկել 1962թ ծնված Լ.Գ-ին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ս.Վ.-ն ձերբակալված է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։