Բլոգեր Միկա Բադալյանը ևս մեկ ամսով կմնա կալանքի տակ
Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը մասնակի է բավարարել դատախազության միջնորդությունը։ Տեղեկությունը հրապարակվել է Բադալյանի տելեգրամյան ալիքում։
«ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու դատախազության միջնորդությունը։ Բադալյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով»,- ասված է գրառման մեջ։