16-ամյա պատանին զբոսայգում ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան
Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնում է ոստիկանությունը: